Նոր Տրետյակովկա
Նոր Տրետյակովկա (ռուս.՝ Новая Третьяковка), Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղ, որը գտնվում է Մոսկվայում՝ «Մուզեոն» պուրակի Կրիմսկի Վալում։ Կառուցվել է 1983 թվականին ճարտարապետներ Յուրի Շեվերդյաևի և Նիկոլայ Սուկոյանի նախագծով` խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Առաջին ցուցահանդեսների բացումը տեղի է ունեցել 1986 թվականին։ Թանգարանում ներկայացված են XX-XIX դարերի ռուսական ավանգարդի, սոցիալիստական ռեալիզմի, «խիստ ոճի», անդերգրաունդ և նոր գեղարվեստական ուղղություններ։ Թանգարանին կից գործում է մանկական ստեղծագործական արհեստանոց[1][2]։
Նոր Տրետյակովկա | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Հասցե | Կրիմսկի Վալ (10) |
Կայք | tretyakovgallery.ru/for-visitors/museums/novaya-tretyakovka/ և tretyakovgallery.ru/en/for-visitors/museums/novaya-tretyakovka/ |
2023 թվականից մինչև 2027-2028 թվականները Նոր Տրետյակովյան պատկերասրահի շենքը փակ կլինի վերակառուցման համար[3]։
Պատմություն
խմբագրելՏեղամասի նախապատմություն
խմբագրելՂրիմյան կամրջի մոտակայքում գտնվող Մոսկվա գետի ափին Ղրիմյան կամրջի մոտակայքում գտնվող տեղամասի կառուցապատման առաջին ծրագրերը ի հայտ եկան 1920-ականներին։ Այդ ժամանակ տարածքում նախատեսվում էր կառուցել պուրակների համալիր` մշտական գյուղատնտեսական ցուցահանդեսով։ Նախագիծը չիրականացավ բյուրոկրատական պատճառներով և 1930 թվականին քաղաքային իշխանությունները քննարկեցին այդ տեղամասում Արվեստների պալատ կառուցելու հնարավորությունը։ 1936 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան տեղափոխվեց Մոսկվա, որին անհրաժեշտ էր խոշոր գիտական կենտրոն։ Նույն թվականին հայտարարվեց ճարտարապետական մրցույթ, որի հաղթող ճանաչվեց Ալեքսեյ Շչուսևի ղեկավարությամբ ներկայացված նախագիծը։ Շինարարությունը սկսվեց 1939 թվականին, բայց Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո աշխատանքները դադարեցվեցին, իսկ հետպատերազմյան տարիներին շենքերը կառուցվեցին Ճնճղուկի լեռներ հատվածում[1][2]։
1950-ականներին ճարտարապետ Իվան Զոլտովսկին առաջարկեց տեղում կառուցել Միությունների նոր տուն։ Միևնույն ժամանակ, կառավարությունը սկսեց քննարկել Տրետյակովյան պատկերասրահի 100-ամյակի հետ կապված նոր շենքի կառուցման հարցը։ Ղրիմյան կամրջի մոտակայքում գտնվող տարածքը կարծես թե ամենահաջողվածն էր, բացի այդ, տեղանքն այնքան մեծ էր, որ կկարողանար տեղավորել բազմաֆունկցիոնալ շենք, պատկերասրահի հիմնադիր Պավել Տրետյակովը ծնվել է 1832 թվականին այդ տարածքի մոտակայքում՝ Գոլուտվինսկու նրբանցքում գտնվող տներից մեկում։ Սակայն պատկերասրահի ղեկավարությունում առկա ներքին տարաձայնությունների պատճառով նախագիծը դարձյալ չիրականացվեց։ 1959 թվականին քաղաքային իշխանությունները որոշում կայացրեցին տարածքը ԽՍՀՄ պետական պատկերասրահին հանձնելու վերաբերյալ[1][4]։
Շենքի կառուցում
խմբագրելՇենքը նախագծվել է Իվան Ժոլտովսկու ճարտարապետական արհեստանոցում` հիմնվելով Յուրի Շեվերդյաևի և Նիկոլայ Սուկոյանի էսքիզների վրա` վաղ խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Ճարտարապետները որոշեցին շենքին տալ զբոսայգու տաղավարի ձև, որն ուղղված էր դեպի Մոսկվա գետի ափը։ Ըստ նախագծի, շենքը համահունչ էր Նեսկուչնու զբոսայգու և Գորկու պուրակի համալիրին և իրենից ներկայացնում էր խոշորամասշտաբ ցածր տաղավար, առաջին հարկի պարագծով անցնող սյունասրահով։ Ցուցասրահների ընդհանուր մակերեսը կազմում էր 12,000 մ²։ 1962 թվականին որոշում կայացվեց կառուցել մեկ շենք երկու օբյեկտի` Պետական պատկերասրահի և Նկարչի կենտրոնական տան (ՆԿՏ) համար[5]։
Շինարարությունը սկսվել էր 1965 թվականին, 1977 թվականին շահագործման էր հանձնվել Նկարիչների միությանը պատկանող շենքի մի մասը։ Երկու տարի անց այնտեղ բացվեց Նկարիչների կենտրոնական տունը։ 1985 թվականին շենքն ամբողջությամբ շահագործման հանձնվեց[6]։
Նոր Տրետյակովկայի բացում
խմբագրել1986 թվականին ԽՍՀՄ պետական պատկերասրահը միացավ Տրետյակովյան պատկերասրահին Համամիութենական թանգարանային միավորման կազմում, որտեղ ընդգրկվեցին նաև Ապոլինար Վասնեցովի թանգարան-բնակարանը, Վիկտոր Վասնեցովի տուն-թանգարանը, Աննա Գոլուբկինայի թանգարան-արհեստանոցը, Պավել Կորինի տուն-թանգարանն իր արհեստանոցով, Սուրբ Նիկոլայի տաճարը Տոլմաչիում, Պավել Տրետյակովի հուշահամալիր դաստակերտը[6]։
Առաջին ժամանակավոր ցուցահանդեսները բացվել են 1986 թվականին՝ «ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 40 տարի», «Երկրի երիտասարդություն» և «Երկար ճանապարհի հանգրվաններ»։ Միևնույն ժամանակ, Լավրուշինսկի նրբանցքում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի հիմնական մասնաշենքը փակվեց վերականգնման համար, և 20-րդ դարի նկարներից, գծանկարներից, քանդակներից, թատրոնից և դեկորատիվ արվեստի նմուշներից մի քանիսը տեղափոխվեցին Կրիմսկի վալի շենք[7]։ Հիմնական շենքի վերականգնումն ավարտվելուց հետո՝ 1996 թվականին, 20-րդ դարի արվեստի գործերը տեղափոխվեցին Կրիմսկի վալի մասնաշենք, որտեղ կազմակերպվեց առաջին մշտական ցուցահանդեսը[6]։
Ցուցադրություններ
խմբագրել2018 թվականի դրությամբ թանգարանի ցուցադրություններում ընդգրկված էին 20-21-րդ դարերի ավելի քան 5000 արվեստի գործեր[8]։ Ամենամեծ հավաքածուներից մեկը բաղկացած էր 1900-1920-ականների ռուսական ավանգարդի կտավներից, որոնք ներկայացնում էին նկարիչներ Կազիմիր Մալևիչի, Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Պավել Ֆիլոնովի, Լյուբով Պոպովայի ստեղծագործությունները[1][6][9]։ Ժամանակակից գեղանկարչության հավաքածուն սկսեց ձևավորվել 1990-ականներին՝ Մշակույթի նախարարության ձեռքբերումների և նկարիչների ու նրանց ժառանգների նվերների շնորհիվ[10]։ Այսպիսով, 2000-ականների սկզբին Անդրեյ Երոֆեևի[8][11] կողմից հավաքված «Ցարիցինո»-ի թանգարանի ժամանակակից արվեստի բաժնի հավաքածուն տեղափոխվեց թանգարան։
2007 թվականին թանգարանի ղեկավարությունը փոխեց ցուցահանդեսի կազմակերպման հայեցակարգը։ Ըստ նորամուծությունների, նկարների դիտումը սկսվում է 1900-ականների արվեստից և նկարները դասավորվում էին թեմատիկ կերպով, միևնույն նկարչի աշխատանքները կարող էին միաժամանակ ներկայացվել մի քանի սրահներում[12]։ Ցուցասրահներում ցուցադրվում էին նաև դեկորատիվ և կիրառական արվեստի իրեր և լուսանկարներ, որոնք ձեռք էր բերել Վերա Մուխինան[13]։
2014 թվականին թանգարանի կազմում է ընդգրկվում Լեոնիդ Տալոչկինի ժամանակակից արվեստի մեծ հավաքածու, որը Մշակույթի նախարարության աջակցությամբ կոլեկցիոների այրին նվիրել էր Տրետյակովյան պատկերասրահին[14]։ 2016 թվականին բացվեց նոր մշտական ցուցահանդես՝ «Ժամանակակից արվեստ՝ 1960-2000: Վերաբեռնում»։ Բոլոր աշխատանքները խմբավորվեցին ըստ ուղղությունների և թեմատիկ բաժինների` «Աբստրակցիա», «Կինետիզմ և օպտիկական արվեստ», «Առեղծվածներ և սյուրռեալիստներ», «Նոր ռեալիզմ», «Փոփ արտ», «Մինիմալիզմ և հետգեղանկարչական աբստրակցիա», «Սոց արտ», «Կոնցեպտուալիզմ-պատկերը գլխում», «Պոեզիա և նամակ», «Պերֆորմանս»,« Հասկացող մեքենաներ», «Նեոէքսպրեսիոնիզմ», «Հայեցակարգ-նոր սերունդ», «Հետմոդեռնիստական հնագիտություն», «1990-ականների ակցիոնիզմ» և «2000-ականների նախագիծ»[8][15]։ 2018 թվականին Ժամանակակից արվեստի աջակցության «Գինու գործարան» հիմնադրամը 1990- 2000-ականների երիտասարդ նկարիչների տասը ստեղծագործություն է նվիրել թանգարանին[16]։
2019 թվականի սեպտեմբերին թանգարանում բացվեց կոլեկցիոներ Գեորգի Կոստակիին նվիրված ցուցասրահը, որն արտասահման մեկնելուց առաջ ավելի քան 800 ստեղծագործություն էր հանձնել Տրետյակովյան պատկերասրահին՝ 142 գեղանկարչական և 692 գրաֆիկական աշխատանքների ռուսական ավանգարդի հավաքածու։ Դրանց թվում կան համաշխարհային կարգի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Կազիմիր Մալևիչի «Մատյուշինի դիմանկարը», Պավել Ֆիլոնովի «Շոստակովիչի սիմֆոնիան», Վասիլի Կանդինսկու «Կարմիր հրապարակը», Լյուբով Պոպովայի «Գեղանկարչական ճարտարապետություն։ Սևը, կարմիրը, մոխրագույնը», Իվան Կլյունի «Վազող բնանկարը»։ Անվանական սրահի ցուցադրությունը, որում ներկայացված են ավելի քան 50 գեղանկարչական և գծանկարչական աշխատանքներ, կփոխվեն, մասնավորապես, գծանկարչական աշխատանքների անվտանգության համար, որոնք հնարավոր չէ ցուցադրել երեք ամսից ավելի[17]։
Արդիականություն
խմբագրելԱրդիականացում և վերակառուցում
խմբագրել2008 թվականին հայտնի դարձավ, որ քաղաքային իշխանությունները նախատեսում էին քանդել Կրիմսկի Վալում գտնվող Նկարիչների կենտրոնական տունը և դրա փոխարեն կառուցել Տրետյակովյան պատկերասրահի նոր շենք Նորման Ֆոսթերի նախագծած «Նարինջ» կլոր ցուցահանդեսային կենտրոնը, որը ներառում էր նաև բնակելի տարածքներ, գրասենյակներ և խանութներ։ Պատկերասրահի ղեկավարության որոշումը առաջացրեց հասարակության լայն շրջանների արձագանքը, ուստի հրաժարվեցին այդ մտադրությունից[18]։
2015 թվականին Տրետյակովյան պատկերասրահի ղեկավարությունը հայտարարեց թանգարանի իմիջի փոփոխության մասին։ Նախագիծը մշակվել էր Zoloto Group ընկերության կողմից, Կրիմսկի Վալի շենքը ստացավ «Նոր Տրետյակովկա»[19] անվանումը՝ Տրետյակովյան պատկերասրահի մյուս մասնաճյուղերի հետ շփոթությունից խուսափելու համար։ Տեղորոշումը նույնպես փոխվեց, տարածքը բաժանվեց տառային հատվածների՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի օրինակով, բացվեցին սրճարան, դասախոսությունների սրահ և նվերների խանութ[20]։ 2015 թվականին շենքի վերակառուցումը ստանձնեց Ռեմ Կոլհասի ճարտարապետական բյուրոն[21][22][23]։ 2016 թվականին, վերակառուցումից հետո, միջոցառումների համար բացվեց 4000 մ² մակերեսով բակ` շատրվանով և ամֆիթատրոնով, կրթական դասընթացներ, երաժշտական ծրագրեր և այլ միջոցառումներ կազմակերպելու համար[24][25][26]։
ՌԴ գերագույն դատարանի որոշմամբ Նկարիչների միության միջազգային խորհրդաժողովի կողմից ազատված Նկարիչների կենտրոնական տան տարածքի մի մասը 2017 թվականից Վլադիմիր Մեդինսկու խնդրանքով հանձնվեց Տրետյակովկային։ 2018 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ հաջորդ տարվա սկզբին Նկարիչների կենտրոնական տունը իր միջոցառումները կիրականացնի «Մանեժ»-ում և «Գոստինի Դվոր»-ում, իսկ Կրիմսկի Վալի շենքը ամբողջությամբ կանցնի Նոր Տրետյակովկաին[27]։
Դեռ 2018 թվականի փետրվարին, Ռեմ Կոլհասի բյուրոն ներկայացրեց վերակառուցման հաջորդ նախագիծը, ըստ որի շենքը բաժանվելու էր չորս հատվածների`ֆոնդերի պահեստարան, ուսումնական կենտրոն, ցուցահանդեսային տարածք և հավաքների դահլիճ[28][29][2]։ Ինչպես նախատեսել էին ճարտարապետները, շենքի ճակատային մասի պատուհանները կմեծացվեն, ներսից գավիթը շրջափակող պատերը կապամոնտաժվեն և շենքը կդառնա ամբողջովին թափանցիկ[30]։ Սենյակների գոյություն ունեցող անֆիլադայի փոխարեն կստեղծվի մեծ ցուցահանդեսային տարածք` Գորկու զբոսայգու տեսարանով, իսկ աստիճանները կփոխարինվեն գունավոր շարժասանդուղքներով[31][32]։
2019 թվականի օգոստոսին թանգարանի ղեկավարությունը հայտարարեց, որ Նոր Տրետյակովկայի շենքը ամբողջությամբ փակ կլինի վերակառուցման համար՝ 2023 թվականից մինչև 2027 կամ 2028 թվականներին։ Ցուցանմուշների մի մասը կուղարկվի պահեստ, իսկ մյուս մասը կցուցադրվի Կադաշևսկայա առափնյա նոր շենքում[33][34]։
Մշտական ցուցանմուշներ
խմբագրել-
Նիկո Փիրոսմանի, «Ձկնորս ժայռերի մեջ», 1906
-
Նատալյա Գոնչարովա, «Հրեշտակները քաղաքի վրա քարեր նետղ հրեշտակները», 1911
-
Վասիլի Կանդինսկի, «Կոմպոզիցիա VII», 1913
-
Վլադիմիր Տատլին, «Բնորդուհի» 1913
-
Յուրի Աննենկով, «Ադամ և Եվա» 1913-1918
-
Կազիմիր Մալևիչ, «Սև քառակուսի» 1915
-
Պավել Ֆելինով, «Կառուցվածք: Դեմքեր» 1915
-
Արիստարխ Լենտուլով, «Տվեսրկոյ բուլվար», 1917
-
Ալեքսանդր Դրևին, «Բեռնանավ», 1931
Վերջին տարիների խոշոր ցուցահանդեսներ
խմբագրել- 2016
- Պետական և մասնավոր հավաքածուներում հավաքված Վալենտին Սերովի կտավների ցուցահանդես։ Միջոցառումը լայն արձագանք գտավ լրատվամիջոցներում, երկար հերթեր գոյացան Նոր Տրետյակովկայում, ինչը ստիպեց թանգարանին աշխատել օրական 15 ժամ, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպեց դաշտային խոհանոցներ՝ այցելուների սննդի հարցը լուծելու նպատակով։ Ցուցահանդես այցելեցին ավելի քան 485,000 մարդ[35][36][5]։
- 2017
- Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդես[37]։ Միջոցառմանը ներկա էր ավելի քան 600,000 մարդ, ինչը գերազանցեց Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը[38]։
- Հեղափոխության հարյուրամյակի պատվին կազմակերպվեց «Ինչ-որ 1917 թվական» ցուցահանդեսը, որը ներկայացնում էր հիմնականում 1917 թվականին ստեղծված գործեր։ Ներկայացված կտավների թվում էին Բորիս Գրիգորևի, Բորիս Կուստոդիևի, Միխայիլ Նեստերովի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Զինաիդա Սերեբրյակովայի, ինչպես նաև Վասիլի Կանդինսկու, Կազիմիր Մալևիչի, Ալեքսանդր Ռոդչենկոյի[39] աշխատանքները։
- «Ձնհալ» ցուցահանդեսային նախագիծ` նվիրված 1950-1960 թվականների իրադարձություններին։ Ալեքսանդր Կրյուկովի, Օլգա Ռապայի, Անդրեյ Գոնչարովի կտավները, ինչպես նաև այդ ժամանակի մշակույթը պատկերող լուսանկարներ և առարկաներ[40][41]։
- 2018
- Վասիլի Վերեշչագինի ծննդյան 175-ամյակին նվիրված ցուցահանդես, որն ընդգրկում էր ավելի քան 500 ցուցանմուշ 20 թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։ Բացի կտավներից, ցուցադրվել են հնագույն զենքեր, արևելյան հագուստներ, Նիկոլա Մոժայսկու քանդակը, ինչպես նաև Սամարղանդում գտնվող Լենկթեմուրի գերեզմանի իսկական դուռը[42]։
- Ժամանակավոր ցուցահանդես «Իլյա և Էմիլիա Կաբակովներ։ Ոչ բոլորին կտանեն ապագա»՝ ավելի վաղ և հետագա ստեղծագործություններ` «Դեպք միջանցքում, խոհանոցի մոտ», «Աղբի մարդ կամ մարդ, որը երբեք ոչինչ չի շպրտել», «Երեք գիշեր», «Լաբիրինթոս։ Մորս ալբոմը» և այլն[43]։
- Ռուս ավանգարդ նկարիչ Միխայիլ Լարիոնովի աշխատանքների ցուցադրություն։ Ցուցահանդեսում ներառված են նկարչի «Ագուռի զինվոր», «Էշի պոչ», «Թիրախ», «Լուսասփյուռներ և ապագաներ» և այլն[44]։
Գրականություն
խմբագրել- Орлова М. Третьяковка открыла вход с набережной и ждет любителей русского авангарда и соцреализма. — Москва: The Art Newspaper, 2015. — В. 05. — С. 17.
- Русская галерея. — Москва: ЗАО «Арт Сервис Центр», 1999.
- Сахно И. М. Инновационное освоение городского пространства: здание на Крымском Валу. — Российский университет дружбы народов, 2017. — В. 04. — С. 17.
- Шедевры архитектуры, живописи, скульптуры. — Москва, 2011. — 160 с. — ISBN 978-5-271-27228-8
- Шедевры русского искусства: из собраний Государственной Третьяковской галереи и художественных музеев России. — Москва: Сканрус, 2004. — 515 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Новая Третьяковка 1985». Третьяковская галерея. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Сахно, 2017
- ↑ Дарья Курдюкова (2019 թ․ օգոստոսի 25). «На выставке об истории здания на Крымском Валу показывают осуществленное и неосуществленное». Независимая газета. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Русская галерея, 1999
- ↑ 5,0 5,1 Орлова, 2015
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Новая Третьяковка». Музеи России. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Новая Третьяковка». Музеи России. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Современное искусство: 1960–2000. Перезагрузка». Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Новая Третьяковка». Культура.рф. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Шедевры архитектуры, 2011
- ↑ Шедевры, 2004
- ↑ «Искусство XX века в Третьяковской галерее на Крымском Валу». Музеи России. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Третьяковская галерея пополняет коллекцию, связывая классику и современность». Независимая газета. 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Что ожидает коллекцию Леонида Талочкина». АртГид. 2014 թ․ ապրիլի 3. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «В Третьяковской галерее откроется новая постоянная экспозиция». Россия - Культура. 2016 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ ««Винзавод» передал в дар Третьяковской галерее работы современных художников». Россия - Культура. 2018 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Зал, посвященный коллекционеру Георгию Костаки, представили в Новой Третьяковке». ТАСС. 2019 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Пять быстрых фактов о Третьяковке на Крымском Валу». Афиша Daily. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Антон Мамыкин (2017 թ․ մարտի 31). «Ребрендинг дня: Новая Третьяковка». Sostav. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Николай Корнацкий (2015 թ․ հոկտեմբերի 21). «Как изменилась Третьяковская галерея на Крымском Валу». Известия. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Рем Колхас обновит здания Третьяковской галереи в Лаврушинском переулке и на Крымском валу». Archi. 2015 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Третьяковская галерея на Крымском валу стала «Новой Третьяковкой»». Аргументы и факты. 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Юлия Петрова (2013 թ․ սեպտեմբերի 20). «В Третьяковской галерее вместо окон появятся картины». Ведомости. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Музейный двор на Крымском Валу». Музеи России. 2016 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «В Третьяковской галерее на Крымском Валу откроют Музейный двор». Ведомости. 2016 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Янина Барабашова (2017 թ․ մայիսի 31). «Внутренний двор «Новой Третьяковки» откроют для посетителей 6 июня». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «ЦДХ на Крымском валу прекратит существование». News.ru. 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Алина Измайлова (2018 թ․ փետրվարի 20). «ГТГ: ОМА». Archi. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Государственная Третьяковская галерея». TimeOut. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Рем Колхас: «В том, чтобы спрятаться в здании, есть свои плюсы»». The Art Newspaper. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Тимур Золотоев (2018 թ․ փետրվարի 20). «Новая Третьяковка от Рема Колхаса: как изменится здание на Крымском Валу». Strelka. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ Юрий Лысенко (2018 թ․ փետրվարի 20). «ЦДХ станет единым пространством с Новой Третьяковкой». The Village. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Алена Дергачева (2019 թ․ օգոստոսի 21). «Новую Третьяковку закроют на пять лет (обновлено)». The Village. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Третьяковская галерея на несколько лет закроет здание на реконструкцию». Фонтанка.ру. 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Татьяна Мамаева (2017 թ․ ապրիլի 29). «Зельфира Трегулова: «Пятьдесят процентов бюджета «Третьяковки» заработано нами»». Реальное время. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Персики - вне очереди!». Новая газета. 25-01-2016. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Третьяковская галерея продлит время посещения выставки Айвазовского до полуночи». Meduza. 2016 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «В Третьяковской галерее открылась выставка Айвазовского». RT на русском. 2016 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ ««Некто 1917». Выставка, приуроченная к 100-летию революции, открывается в Новой Третьяковке». Россия - Культура. 2017 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Юлия Майорова (2017 թ․ փետրվարի 15). «Космос, целина, хрущёвки. В Третьяковке открылась выставка «Оттепель»». Life Культура. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Анна Толстова (2017 թ․ փետրվարի 10). «Вместо весело шагать». Коммерсантъ. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Воин на Крымском Валу». Новая газета. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Выставка «Илья и Эмилия Кабаковы. В будущее возьмут не всех»». Strana. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Анна Толстова. «Впереди авангарда. Анна Толстова о Михаиле Ларионове». Коммерсантъ. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Фотографии мастерских, запасников и лабораторий Третьяковской галереи
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Տրետյակովկա» հոդվածին։ |