Ալեքսեյ Վիկտորովիչ Շչուսև (ռուս.՝ Алексе́й Ви́кторович Щу́сев, հոկտեմբերի 8, 1873(1873-10-08)[1], Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 24, 1949(1949-05-24)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային ճարտարապետ։ ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ (1930 թվական)։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943 թվական)։

Ալեքսեյ Շչուսև
ռուս.՝ Алексей Щусев
Ծնվել էհոկտեմբերի 8, 1873(1873-10-08)[1]
ԾննդավայրՔիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 24, 1949(1949-05-24)[2] (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Ոճ(եր)մոդեռն, Կոնստրուկտիվիզմ, նեոռենեսանս, ավանգարդիզմ և ար-դեկո
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1897)
ԱշխատավայրՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Ուշագրավ աշխատանքներԼենինի Մավզոլեում, Kazan I?, Kazansky railway station?, Կոմսոմոլսկայա և Hotel Moskva?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Alexey Shchusev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1897 թվականին ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (1910 թվականիցից՝ ակադեմիկոս)։ Վաղ շրջանի գործերում դիմել է հին ռուսական ճարտարապետական ավանդույթների մշակմանը (Մոսկվայի Կազանյան կայարանի համալիրը, սկսվել է 1914 թվականին, և այլն)։ Խորհրդային տարիներին Շչուսևը մասնակցել է Մոսկվայի վերակառուցման հատակագծի մշակմանը (1918-1925 թվականներ), 1920-ական թվականներին հարել է կոնստրուկտիվիզմին (Կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի ԳՀԻ Սոչիում, 1927-1931 թվականներ, Հողժողկոմատի շենքը Մոսկվայում, 1928-1933 թվականներ)։ Ճարտարապետի ստեղծագործական նվաճումն է Լենինի դամբարանը Մոսկվայում։ 1930-1940-ական թվականներին ձգտել է զարգացնել անցյալի ճարտարապետական առաջավոր ավանդույթները («Մոսկվա» հյուրանոցի շենքը, 1932-1938 թվականներ, համահեղինակների հետ, Մոսկվորեցկի կամուրջը, 1936-1938 թվականներ, Ձերժինսկու հրապարակի վարչական շենքը, 1946 թվական, բոլորը՝ Մոսկվայում)։ Վրացական ճարտարապետական մոտիվները կիրառել է Թբիլիսիում ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մասնաճյուղի շենքը կառուցելիս (1938 թվական), ուզբեկական՝ Տաշքենդի Օպերայի և բալետի թատրոնում (1947 թվական), 17-րդ դարի ռուսական՝ Մոսկվայի մետրոյի «Կոմսոմոլսկայա-կոլցևայա» կայարանը (բացվել է 1952 թվականին) ձևավորելիս։ Շչուսևի նշանակալից քաղաքաշինական գործերից են ավերված քաղաքների վերականգնման նախագծերը (Իստրա, 1942-1943 թվականներ, Նովգորոդ, 1943-1945 թվականներ, Քիշնև, 1947 թվական)։ Շչուսևն ավելի քան 200 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941 թվական, 1946 թվական, 1948 թվական, 1952 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131620843 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Շչուսև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 553