Ալեքսանդր Միխայիլովիչ Ռոդչենկո (ռուս.՝ Александр Михайлович Родченкo, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1891[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][3][5] - դեկտեմբերի 3, 1956(1956-12-03)[4][1][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][3]), ռուս խորհրդային նկարիչ, գրաֆիկ, պլակատիստ, քանդակագործ, լուսանկարիչ, թատրոնի և կինոյի նկարիչ։ Կոնստրուկտիվիզմի հիմնադիրներից մեկը, ԽՍՀՄ դիզայնի և գովազդի նախահայր։ Հիմնականում աշխատել է իր կնոջ` նկարիչ- դիզայներ Վարվառա Ստեպանովայի հետ։

Ալեքսանդր Ռոդչենկո
ռուս.՝ Александр Михайлович Родченкo
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1891[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][3][5]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1956(1956-12-03)[4][1][6][…] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][3]
Ազգությունռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԿազանի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գրաֆիկական դիզայներ, դիզայներ, տպագրիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ
ՈճԿոնստրուկտիվիզմ[7], կուբիզմ[7] և սուպրեմատիզմ[7]
ԺանրՖիգուր[7], աբստրակցիոնիզմ[7], դիմապատկեր[7], geometric abstraction?[7], կենցաղային ժանր[7] և բնանկար[7]
Թեմաներլուսանկարչություն[8], Կերպարվեստ[8], ավանգարդիզմ[8], Կոնստրուկտիվիզմ[8] և գրաֆիկա[8]
ԱմուսինՎարվառա Ստեպանովա[9]
 Alexander Rodchenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ալեքսանդր Ռոդչենկո, Պար, ոչ ամբողջական կոմպոզիցիա

Ալեքսանդր Ռոդչենկոն ծնվել է 1891 թվականին Սանկտ-Պետերբուրգում, նրա հայրը Միխայիլ Միխայիլովիչ Ռոդչենկոն (1852—1907) աշխատել է որպես թատրոնի բուտաֆոր, իսկ մայրը Օլգա Եվդոկիմովնա Ռոդչենկոն (1865—1933) լվացարարուհի։ 1902 թվականին նրա ընտանիքը տեղափողվել է Կազան, որտեղ 1905 թվականին Ռոդչենկոն ավարտել է Կազանի ծխական տարրական դպրոցը։ 1911—1914 թվականներին սովորել է Կազանի գեղարվեստի դպրոցում Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինի մոտ, որտեղ 1914 թվականին ծանոթացել է Վարվառա Ստեպանովայի հետ։

1916 թվականին Ռոդչենկոն Ստեպանովայի հետ սկսել է համատեղ կյանքը Մոսկվայում։ Նույն տարում նա զորակոչվել է բանակ և 1917 թվականից սկսած ծառայել է որպես Մոսկովյան զեմստվոյի սանիտարական գնացքի տնտեսվար։ 1917 թվականին, Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո Մոսկվայում բացվել է նկարիչների արհմիություն։ Ռոդչենկոն դարձել է Երիտասարդ ֆեդերացիայի քարտուղար և հիմնականում զբաղվել է կենսապայմանների ապահովման կազմակերպման և երիտասարդ նկարիչների աշխատանքով ապահովելու հարցերով։ Հենց այդ ժամանակ Վլադիմիր Տատլինի, Գեորգի Յակուլովի և ուրշների հետ միասին Ռոդչենկոն աշխատել է Մոսկվայում գտնվող նախկին Սան-Գալիի պասաժում բացված «Պիտորեսկ» սրճարանի դիզայնի վրա, իսկ 1918 թվականից մինչև 1921 թվականը ծառայել է Ժողկրթժողկոմի գեղարվեստի բաժնում, ղեկավարել է թանգարանային բյուրոն։

Միաժամանակ աշխատելով Կրթության ժողովրդական կոմիսարիատում նա մշակել է գրաֆիկական, գեղանկարչական, տարածական, աբստրակտ-երկրաչափական և մինիմալիստական աշխատանքների սերիաները։ 1916 թվականին մասնակցել է ռուսական ավանգարդի կարևոր ցուցահանդեսների (նաև «Խանութ» ցուցահանդեսին որը կազմակերպել է Վլադիմիր Տատլինը) և ճարտարապետական մրցույթների։ «Բոլոր — գիտափորձեր» և «Գիծ» մանիֆեստի տեքստերում դրոշմվել է նրա ստեղծագործական հավատամքը։ Արվեստին վերաբերվել է ինչպես հնարված նոր ձևերի և հնարավորությունների, նայել է իր ստեղծագործությանն ինչպես մի մեծ էքսպերիմենտի, որտեղ յուրաքանչյուր աշխատանք ներկայացվում է ըստ գեղանկարչական տարրի ձևի և սահմանափակված է արտահայտող միջոցներում։ 1917—1918 թվականներին աշխատել է հարթության հետ, 1919 թվականին գրել է «Սևը սևի վրա» աշխատանքը, հիմնված միայն ֆակտուրայի վրա, 1919-1920 թվականներին սկսել է օգտագործել կետերն ու գծերը որպես գեղանկարչական անկախ ձևեր, 1921 թվականին «5×5=25» ցուցահանդեսում ցուցադրել է տրիպտիխ միատոն երեք` դեղին, կարմիր և կապույտ գույներով։ Նկարչության և գրաֆիկայի հետ զբաղվել է տարածական կառուցապատմամբ։ Առաջին ցիկլը` «Ծալվող և հավաքվող»` հարթ ստվարաթղթե տարրերից, երկրորդը` «Լույսն արտացոլող հարթությունները» (1920—1921)` ստվարաթղթի կտորներից համակենտրոնացված պատկերների (շրջան, քառակուսի, էլիպս, եռանկյուն, վեցանկյուն) տեսքով ազատ կախված ծածանակներ, երրորդ` «Միանման պատկերների սկզբունքով» (1920—1921)` կոմբինատորական սկզբունքով իրար միացված փայտահեսաններից պատրաստված տարածական պատկերներ։ 1921 թվականից անցում է կատարել «արտադրական արվեստ»-ի։

1919 թվականին Ռոդչենկոն դարձել է Գեղարվեստի քանդակագործության և ճարտարապետության հարցերի խորհրդի անդամ, 1920 թվականին եղել է Արվեստի աշխատողների միության կազմակերպիչներից մեկը։ 1920—1930 թվականներին որպես պրոֆեսոր դասավանդել է Վխուտեմաս (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոց Մոսկվայում) և Վխուտեին (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոց Լենինգրադում) ուսումնական հաստատությունների փայտամշակման և մետաղագործության ֆակուլտետներում (1928 թվականին ֆակուլտետները միավորված են եղել մեկ Փայտմետֆակում)։ Նա ուսանողներին սովորեցրել է դիզայնավորել բազմաֆունկցիոնալ առարկաներ առօրյա կայնքի և հասարակական կառույցների համար, աշխատել արտահայտչական ձևերի վրա ոչ ձևավորումների հաշվին, այլ առարկաների կառուցվածքի բացահայտման հաշվին, խելացիորեն փոխակերպել կառուցվածքները։ 1921 թվականից մինչև 1924 թվականը աշխատել է Գեղարվեստի մշակույթի համալսարանում («Ինխուկ»), որտեղ 1921 թվականին նախագահի պաշտոնում փոխարինել է Վասիլի Կանդինսկին։ 1930 թվականին եղել է «Հոկտեմբեր» նկարչական խմբի կազմակերպիչ։ 1931 թվականին կազմակերպվել է «Հոկտեմբեր» խմբի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Մոսկվայի դրոշմների տանը։ Այդտեղ նա ներկայացերել է իր բանավեճային լուսանկարների շարքը։

Եղել է «ԼԵՖ» (Արվեստի ձախ ճակատ ռուս.՝ Левый фронт искусств) և «ՌԵՖ» (1923—1930) խմբերի մասնակից, «ԼԵՖ»(1923—1925)և «Նոր ԼԵՖ» (1927—1928) ամսագրի նկարիչ։ Եղել է «Ժամանակակից ճարտարապետների միության» և Ասնովայի (Նոր ճարտարապետների ասոցացիա) անդամ[10]։ 1925 թվականին նա գործուղվել է Փարիզ` ժամանակակաից դեկորատիվ և արդյունաբերական արվեստների միջազգային ցուցադրության խորհրդային բաժնի դիզայնի համար։ 1925 թվականին Փարիզյան ցուցադրությանն Ալեքսանդր Ռոդչենկոյի գովազդային պաստառները արժանացել են արծաթե մեդալների։

Կիրառել է ֆոտոմոնտաժ` գրքերի պատկերազարդման համար, օրինակ, Մայակովսկու «Այդ մասին»-ի (1923)։

1929 թվականին Մոսկվայի հեղափողության թատրոնում որպես սցենարիստ բեմադրել է «Ինգա» ներկայացումը ըստ Անատոլի Գլեբովիչ Գլեբովի պիեսի։

1920-ական թվականներից մինչև 1930-ական թվականները աշխատել է «Գիիշերային Մոսկվա», «30 օր», «Տալիս ես», «Պիոներ», «Կրակ» և «Ռադիոունկնդիր» թերթերի ֆոտոթղթակից։ Միաժամանակ աշխատել է կինոյում (եղել է «Մասկվան Հոկտեմբերին», «Լրագրողուհի», «Տիկնիկը միլիոններով» և «Ալբիդում» ֆիլմերի նկարիչ) և թատրոնում («Ինգա» և «Փայտոջիլ» բեմադրություններում)` ստեղծելով օրիգինալ կահույք, կոստյումներ և դեկորացիաներ։ 1932 թվականին դուրս է եկել «Հոկտեմբեր» խմբից և դարձել է «Իզոգիզ» հրատարակչության մոսկովյան ֆոտոթղթակից։ 1930-ական թվականներին վաղ ստեղծագործական կյանքից հետո, տարվելով հեղափոխական ռոմանտիկ ոգևորությամբ, Ալեքսանդր Ռոդչենկոն անցել է պրոպագանդացված պետական առաջադրանքների կատարմանը։

1933 թվականին սկզբին գաղտնի գործուղվել է Բելոմորյան ջրանցք։ ՕԳՊՈւ-ի (Միավորված պետական քաղաքական ղեկավարություն) հանձնարարությամբ պետք է քարոզչական նպատակներով լուսանկարեր ջրանցքի բացումը, ինչպես նաև ստեղծել ֆոտոլաբարատորիա Գուլագում։ Ջրանցքի ղեկավարման հետ միասին դիմավորել է «Կարլ Մաքս» շոգենավը, որով ժամանել է Մաքսիմ Գորկիի գլխավորած գրողների խումբը։ Ռոդչենկոյի խոսքերով Բելոմորում նա արել է շուրջ երկու հազար լուսանկար։

1933 թվականի դեկտեմբերին նա աշխատել «ԽՍՀՄ-ը շինարարությունում» պատկերազարդված ամսագրի 12 համարի դիզայնի վրա և այն ամբողջովին ձևավորել է իր արած նկարներով։ Եղել է Բելոմորի ջրանցքի մասին «Գրողի մենագրություններ»-ի նկարիչը և լուսանկարիչը, որն անվանվել է « Ստալինի անվան Բելոմոր-Բալթյան ջրանցք»։ Եղել է «15 տարի Ղազախստանում», «Առաջին ձիավոր», «Կարմիր բանակ», «Սովոտական ավիացիա» և այլ ալբոմների դեզայներ։ Շարունակել է զբաղվել նկարչությամբ 1930-1940-ական թվականներին։ Եղել է շատ լուսանկարների ցուցահանդեսների նկարիչ-ձևավորող և ժյուրիի անդամ, եղել է պրոֆեսիոնալ կինոնկարիչների միության ֆոտոսեկցիայի նախագահության կազմում, եղել է ՄՕՍԽԱ-յի (ԽՍՀՄ նկարիչներ միության Մոսկովյան կազմակերպություն) անդամ 1932 թվականին։ 1936 թվականին մասնկացել է «Խորհրդային ֆոտոարվեստի վարպետների ցուցահանդես»-ին։ 1928 թվականին կանոնավոր կերպով իր աշխատանքները հանձնել է լուսանկարչական սալոններին, որոնք գտնվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխոսլովակիայում և այլ պետություններում։ 1938-1940-ական թվականներին լուսանկարել է կրկեսի դերասանների և ավելի ուշ անցել է գեղանկարչության։ Թաղված է Նոր Դոնեցկյան գերեզմանոցում։

Ընտանիք խմբագրել

Խորհրդային և ռուս արվեստաբան, արվեստի պատմաբան, դիզայներ-գրաֆիկ և կուրատոր Ալեքսանդր Նիկոլայեվիչ Լավրենտովը նկարչի թոռն է։

Հետևորդներ խմբագրել

Այժմ նկարչի գործը շարունակում է իր թոռը` Ալեքսանդր Նիկոլայեվիչ Լավրենտովը, ով Մոսկվայի շատ նկարչական ուսումնական հաստատություններում դասավանդում է դիզայն և կոմպոզիցիա, մասնավորապես` Ալեքսանդր Ռոդչենկոյի անվան լուսանկարների և մուլտիմեդիայի Մոսկովյան դպրոցում և ՄՊԳԱՀ (Մոսկվայի Ս Ստրոգանովի անավան գեղանկարչական-արդյունաբերական համալսարան)։ Նաև եղել է Ալեքսանդր Ռոդչենկոյի մասին ուսումնական աշխատանքների խմբագիր և խորհրդատու։

Մատենագրություն խմբագրել

  • Родченко А. М. «Статьи. Воспоминания. Автобиографические записки. Письма». М., «Советский художник», 1982. — 224 с., 10 000 экз.
  • Волков-Ланнит Л. «Александр Родченко» Советское Фото, № 12, 1961. стр. 19-22
  • Лаврентьев А. Н. Александр Родченко. Фотографии. — М.: Планета, 1987. — 192 с. — 10 000 экз.
  • Лаврентьев А. Н. Ракурсы Родченко. — М.: Искусство, 1992.
  • Lawrentyew A. Rodtchenko, Photographies 1924—1954. — 1995.
  • Лаврентьев А. Н. Александр Родченко. — М.: Фонд «Русский авангард», 2007. — 128 с. — (Творцы русского классического художественного авангарда). — ISBN 978-5-9647-0125-5
  • Родченко А. М. и Третьяков С. М., «Самозвери» — М: Карьера Пресс
  • Александр Родченко: Ракурсы [предисл. А. Лаврентьева] // Формальный метод : Антология русского модернизма. Том 2: Материалы / сост. С. Ушакин. — Москва ; Екатеринбург : Кабинетный ученый, 2016. С. 681—814

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել