Նորա Ռոբերտս (անգլ.՝ Nora Roberts, հոկտեմբերի 10, 1950(1950-10-10)[3][4][5][…], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող, ժամանակակից սիրային և դետեկտիվ վեպերի հեղինակ։

Նորա Ռոբերտս
անգլ.՝ Eleanor Marie Robertson Aufem-Brinke Wilder[1]
Ծննդյան անունանգլ.՝ Eleanor Marie Robertson[1][2]
Ծնվել էհոկտեմբերի 10, 1950(1950-10-10)[3][4][5][…] (73 տարեկան)
ԾննդավայրՍիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6]
Գրական անունJ.D. Robb[1], Nora Roberts, Sarah Hardesty և Jill March
Մասնագիտությունվիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, գործարար, legal secretary և բարեգործ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունMontgomery Blair High School? (1968)[7][8]
Ժանրերսիրավեպ, վեպ-թրիլլեր, futuristic novel? և ֆանտաստիկ վեպ
Պարգևներ
Կայքnoraroberts.com
 Nora Roberts Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1950 թվականին ԱՄՆՍիլվեր Սփրինգ (Մերիլենդ) (անգլ.՝ Silver Spring Maryland, USA) տարածքում։ Եղել է ընտանիքի կրտսեր երեխան և միակ աղջիկը[10]։ Նա ծագումով իռլանդացի էր, ծնողները նույնպես բնիկ իռլանդացիներ էին[10]։ Նրա ընտանիքը մոլի ընթերցող էր, ուստի գրքերը միշտ կարևոր տեղ են զբաղեցրել Նորայի կյանքում։ Դպրոցական տարիքում Նորան ոչինչ չէր գրում՝ բացառությամբ դպրոցում հանձնարարված աշխատանքների՝ չնայած նրան, որ իր գլխում միշտ ունենում էր հորինած պատմություններ։ Կրթությունը ստացել է կաթոլիկ դպրոցում, որտեղ վանականները նրա մեջ սերմանել էին կարգապահության զգացում[10]։ «Montgomery Blair High School»-ում ուսումնառության երկրորդ տարում նա հանդիպել էր իր ապագա առաջին ամուսնուն՝ Ռոնալդ Աուֆդեմ Բրինքեին (Ronald Aufdem-Brinke): 1968 թվականին, ավարտելով հիմնական դպրոցը, նրանք ամուսնացել էին՝ դեմ գնալով ծնողների ցանկությանը։

Ռոբերտսի ամուսինը գնում էր աշխատանքի, իսկ նա իր երկու որդիների՝ Դենի և Ջեյսոնի հետ մնում էր տանը։ Ռոբերտսը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր արհեստներով զբաղվելով, այդ թվում նաև կերամիկայով և որդիների համար հագուստ կարելով։ 1983 թվականին նրանց ամուսնությունը ավարտվեց բաժանությամբ։

Ներկա խմբագրել

Ռոբերտսը իր երկրորդ ամուսնու՝ ատաղձագործ Բրյուս Ուայլդերի (անգլ.՝ Bruce Wilder) հետ ծանոթացել էր, երբ նրան վարձել էր գրքերի համար պահարաններ պատրաստելու համար։ Նրանք ամուսնացել են 1985 թվականի հուլիսին։ Նրանք միասին կահավորել են իրենց տունը, ճանապարհորդել են և Մերիլենդ նահանգի Բունսբորո քաղաքում բացել են իրենց գրախանութը, որը ղեկավարում է իր ամուսինը։

Ռոբերտսը կարծում է, որ գրողի պրոֆեսիոնալ կարիերան պահանջում է կարգապահություն:

  Դուք կդառնաք գործազուրկ, եթե կարծում եք, որ պետք է նստել ու սպասել, թե երբ է մուսան գալու։
- Նորա Ռոբերտս
 

Նա իր ողջ ժամանակը կենտրոնացնում է մեկ վեպի վրա, գրում է երկուշաբթիից ուրբաթ՝ օրական ութ ժամ, երբեմն ավելին՝ նույնիսկ արձակուրդում գտնվելու ժամանակ[10]։

Ռոբերտսը չի օգտագործում ձայնագրիչ կամ գրիչ, նա աշխատում է համակարգչով[11]։ Նա գիրքը սկսում է գրել առանցքային կետից՝ առանց նախաբանի, ներկայացնելով հերոսի բնավարությունը և այն հիմնական հարցերը, որոնք արտահայտում են պատմության հիմնական միտքը[11]։ Աշխատանքի առաջին փուլը, այսինքն պատմությունը գրելուց հետո, Ռոբերտսը անդրադարձ է կատարում նախաբանին։ Երկրորդ փուլը սովորաբար բաղկացած է մանրամասներ ավելացնելուց, ինչպես նաև հերոսների կերպարների խորը ուսումնասիրությունից։ Նախքան գործակալ Էմմի Բերկովերին (անգլ.՝ Berkower) ուղարկելը, Նորան վերջնական վերանայում է վեպը։ Ռոբերտսը երբեք մեկից ավելի գրքերի վրա միաժամանակ չի աշխատում[12]։ Նա հաճախ գրում է եռերգություններ՝ ավարտելով միաժամանակ երեք գիրք, որպեսզի կարողանա մնալ նույն հերոսների հետ։ Հնարավորության դեպքում, նա նույնն անում է «Հետևությունները կատարում է Եվա Դալլասը» գրքերի հետ, նախքան ժամանակակից վեպերին վերադառնալը միաժամանակ գրում է երեք գիրք։ Նրա բոլոր եռերգությունները թողարկվում են փափուկ գրքաշապիկներով, քանի որ Ռոբերտսը կարծում է, որ ամուր գրքաշապիկով աշխատանքի թողարկմանը ընթերցողը ստիպված է լինում բավականին երկար սպասել։

Ռոբերտսը իր հետազոտությունների մեծ մասը կատարում է համացանցի միջոցով, քանի որ չի սիրում ինքնաթիռով թռիչքները։ Բայց, չնայած դրան, նա Իռլանդիայի Քլեր կոմսության տարածքում ունի սեփականություն և պարբերաբար այցելում է այնտեղ։ Նրա վեպերից որոշները ստեղծվել են Արդմորի Ուոտերֆորդ կոմսությունում։

Կարիերա խմբագրել

1979 թվականի փետրվարին ուժեղ ձնաբուքի պատճառով Նորա Ռոբերտսը իր երկու որդիների հետ մեկ շաբաթով փակված էր մնացել տանը։ Անգործությունից չխելագարվելու համար նա սկսել էր գրել մի պատմություն, որը այդ ժամանակ պտտվում էր իր գլխում։ Չնայած այն փաստին, որ Նորան չէր մտածում գրողի կարերայի մասին, բայց սա դեպի այդ ճանապարհը տանող նրա առաջին փորձն էր[13]։

1981 թվականին լույս է տեսել Նորա Ռոբերտսի «Զտարյուն իռլանդացի» (անգլ.՝ Irish Thoroughbred) անվամբ առաջին վեպը, բայց այդ ժամանակ նա արդեն ուներ գրողի երեք տարվա դժվարին փորձ և մի քանի ձեռագրեր։

Ռոբերտսը արագ է գրում։ Նա տարեկան հանձնում է վեցից ավելի վեպեր։ Սիրային վեպերից բացի՝ նա գրում է ֆուտուրիստական դետեկտիվ պատմություններ լեյտենանտ Եվա Դալլասի մասին՝ J.D. Robb, Sarah Hardesty, Jill March կեղծանվամբ։

Մատենագրություն խմբագրել

Շարքեր խմբագրել

Իռլանդական սրտեր (Irish hearts)

  1. անգլ.՝ Irish Thoroughbred (1981)
  2. անգլ.՝ Irish Rose (1988)
  3. անգլ.՝ Irish Rebel (2000)

Բանիոնների ընտանիք (Reflections & Dreams or the Davidov)

  1. Արտացոլում (Մտորումներ) - անգլ.՝ Reflections (1983)
  2. Երազանքների պար - անգլ.՝ Reflections

Տաղանդավոր խոհարարներ (Great chefs)

  1. Ամառային աղանդեր - անգլ.՝ Summer Desserts (1985)
  2. Ստացված դասեր - անգլ.՝ Lessons Learned (1986)

Մակ-Գրեգորի (MacGregor)

  1. Արկածային խոստում անգլ.՝ Playing the Odds (1985)
  2. անգլ.՝ Tempting Fate (1985)
  3. անգլ.՝ All the Possibilities (1985)
  4. անգլ.՝ One Man’s Art (1985)
  5. անգլ.՝ For Now, Forever (1987)
  6. Խռովություն - անգլ.՝ Rebellion (1988)
  7. անգլ.՝ In From the Cold (1990)
  8. անգլ.՝ The MacGregor Brides (1997)
  9. անգլ.՝ The Winning Hand (1998)
  10. անգլ.՝ The MacGregor Grooms (1998)
  11. անգլ.՝ The Perfect Neighbor (1999)

Ամսագրերի հայտնիներ (Celebrity magazine)

  1. Մի ամառ - անգլ.՝ One Summer (1986)
  2. Երկրորդ բնավորություն - անգլ.՝ Second Nature (1985)

Կորդիների թագավորական ընտանիք (Cordina's Royal Family)

  1. Թագավորական վեպ - անգլ.՝ Affaire Royale (1986)
  2. Թագավորական դրամա - անգլ.՝ Command Performance (1987)
  3. Անդիմադրելի արքայազն - անգլ.՝ The Playboy Prince (1987)
  4. անգլ.՝ Cordina’s Crown Jewel (1992)

Ոստիկանական շարք/Վաշինգտոնյան հետախույզներ անգլ.՝ Sacred Sins / D.C. Detectives

  1. Սուրբ մեղքեր (Մեղքի գինը) — անգլ.՝ Sacred Sins (1987)
  2. Քաղցր խոստումներ (Կույր կիրք, Հատուցում մեղքերի համար) — անգլ.՝ Brazen Virtue (1988)

Հարլի քույրեր (O’Hurleys)

  1. Զարմանալի կին — անգլ.՝ The Last Honest Woman (1988)
  2. Նրա երազանքների պարը — անգլ.՝ Dance to the Piper (1988)
  3. Մաշկի խորքում — անգլ.՝ Skin Deep (1988)
  4. Առանց հետք — անգլ.՝ Without a Trace (1990)

Հորնբլաուեր եղբայրներ (Time and Again or The Hornblower Bros.)

  1. Խաբված ժամանակ — անգլ.՝ Time Was (1989)
  2. Ժամանակը անզոր է — անգլ.՝ Times Change (1989)

Ջեկիի պատմությունը (Loving Jack)

  1. Սիրահարվել Ջեկիին — անգլ.՝ Loving Jack (1988)
  2. անգլ.՝ Best Laid Plans (1989)
  3. անգլ.՝ Lawless (1989)

Ստանիսլավսկու ընտանիքը (The Stanislaskis or Those Wild Ukrainians)

  1. անգլ.՝ Taming Natasha (1990)
  2. անգլ.՝ Luring a Lady (1991)
  3. անգլ.՝ Falling for Rachel (1993)
  4. անգլ.՝ Convincing Alex (1994)
  5. անգլ.՝ Waiting for Nick (1997)
  6. անգլ.՝ Considering Kate (2001)

Գիշերային պատմություններ (Night Tales)

  1. Գիշերային եթեր — անգլ.՝ Night Shift (1990)
  2. Գիշերային ստվեր — անգլ.՝ Night Shadow (1991)
  3. Բելադոննա (Գիշերային խավար, Անուղղակի ապացույցներ, Հուսահատ ու քնքուշ) — անգլ.՝ Nightshade (1993). (լույս է տեսել Քրիստին Սալինգեր կեղծանունով, Christin Salinger)
  4. Գիշերային ծուխ — անգլ.՝ Night Smoke (1994)
  5. Գիշերային պաշտպանություն — անգլ.՝ Night Shield (2000)

Կոլխոունի կանայք (The Calhoun Women)

  1. Նվաճել Քեթրինին — անգլ.՝ Courting Catherine (1991)
  2. Տղամարդ Ամանդայի համար — անգլ.՝ A Man for Amanda (1991)
  3. Լայլեի հանդեպ սիրուց — անգլ.՝ For the Love of Lilah (1991)
  4. Սյուզաննային նվաճելը — անգլ.՝ Suzanna’s Surrender (1991)
  5. Կապիտան Մեգանի համար — անգլ.՝ Megan’s Mate (1996)

Դոնովանովի շնորհ (Donovan Legacy)

  1. Գերիները — անգլ.՝ Captivated (1992)
  2. Կախարդանք — անգլ.՝ Entranced (1992)
  3. Դյութանք — անգլ.՝ Charmed (1992)
  4. անգլ.՝ Enchanted (1999)

Կոնկենան քույրերը (Irish Born Trilogy)

(Տպագրվել է Սառա Հարդեստ կեղծանվամբ (Sarah Hardesty)

  1. Կրակի մեջ ծնվածը (Կրակե վարդ) — անգլ.՝ Born in Fire (1994)
  2. Սառույցի մեջ ծնվածը (Սառցե շուշան) — անգլ.՝ Born in Ice (1995)
  3. Մեղքի մեջ ծնվածը (Մեղքի ծաղիկ) — անգլ.՝ Born in Shame (1996)

Վտանգավոր գաղտնիքներ (True betrayals):

  1. Վտանգավոր գաղտնիքներ (Մեկուսացած շրջան, Արատավոր շրջան) — անգլ.՝ True betrayals: Part 1 (1995)
  2. Մեկուսացած շրջան — անգլ.՝ True betrayals: Part 2 (1995)

Մաք Քեյդ եղբայրները (The MacKade brothers)

  1. անգլ.՝ The Return of Rafe MacKade (1995)
  2. անգլ.՝ The Pride of Jared MacKade (1995)
  3. անգլ.՝ The Heart of Devin MacKade (1996)
  4. անգլ.՝ The Fall of Shane MacKade (1996)

Տեմպլթոններ (Երազանք) (Dream trilogy)

  1. Երազելու իրավունք (Տանգո անդունդների վրա) — անգլ.՝ Daring to Dream (1996)
  2. Պահի՛ր երազանքդ (Սպիտակ պար, Պահի՛ր երազանքդ) — անգլ.՝ Holding the Dream (1997)
  3. Գտի՛ր երազանքդ (Վալսը ամպրոպի ռիթմի տակ, Երազանքի ձեռք բերում) — անգլ.՝ Finding the Dream (1997)

Քուին եղբայրները (Chesapeake Bay / Quinn Brothers)

  1. Իմ թանկագին տղամարդիկ (Ալիքին հակառակ) — անգլ.՝ Sea Swept (1998)
  2. Խաղաղ հորձանուտ (Մակընթացություն, Գիշերը նավամատույցում) — անգլ.՝ Rising Tides (1998)
  3. Հուսահատ շանտաժ (Խաղաղ նավահանգիստ) — անգլ.՝ Inner Harbor (1999)
  4. Կապույտ լճի տունը (Ափին, Հետքեր ավազի վար) — անգլ.՝ Chesapeake Blue (2003)

Միտրայի աստղերը (Stars of Mithra)

  1. Թաքնված աստղ — անգլ.՝ Hidden Star (1997)
  2. անգլ.՝ Captive Star (1997)
  3. անգլ.՝ Secret Star (1998)

Վաղուց ի վեր (The Once Upon Series) (պատմություններ, որոնք մտնում են վեպերի հեղինակների անթոլոգիայի մեջ)

  1. անգլ.՝ Spellbound («Once Upon A Castle» հավաքածուից) (1998)
  2. Հիմա և առհավետ (Աստղով գերված) — անգլ.՝ Ever After («Once Upon a Star» հավաքածուից) (1999)
  3. Սիրո սպասումով (Սիրո մասին հավերժական երազներ) — անգլ.՝ In Dreams («Once upon a Dream» հավաքածուից) (2000)
  4. Ձմեռային վարդ — անգլ.՝ Winter Rose («Once Upon a Rose» հավաքածուից) (2001)
  5. անգլ.՝ A World Apart («Once Upon a Kiss» հավաքածուից) (2002)
  6. անգլ.՝ The Witching Hour («Once Upon a Midnight» հավաքածուից) (2003)

Գալահերները Արդմորից / Իռլանդական եռերգություն (Irish Trilogy or Gallaghers of Ardmore)

  1. Արևի զարդեր — անգլ.՝ Jewels of the Sun (1999)
  2. Լուսնի արցունքներ — անգլ.՝ Tears of the Moon (2000)
  3. Օվկիանոսի սիրտ — անգլ.՝ Heart of the Sea (2000)

Վհուկների կղզի (Three sisters island):

  1. Վհուկների կղզի (Քամու պար, Առանց անցյալի աղջիկ) — անգլ.՝ Dance upon the air (2001)
  2. Երեքի ուժը (Հողի երգը, Անտեղի սիրահարվածը) — անգլ.՝ Heaven and Earth (2001)
  3. Կրակի երես (Կղզեբնակչուհու համբույրը) — անգլ.՝ Face the Fire (2002)

Բանալու եռերգություն (Key Trilogy)

  1. Լույսի բանալի (Մեր սրտերի ջերմությունը) — անգլ.՝ Key of Light (2003)
  2. Ճշմարտության բանալի (Մեր միջև լեռներ են) — անգլ.՝ Key of Knowledge (2003)
  3. Քաջության բանալի (Երջանկության հետքերով) — անգլ.՝ Key of Valor (2003)

Այգում (In The Garden)

  1. Կապույտ գեորգին — անգլ.՝ Blue Dahlia (2004)
  2. Սև վարդ — անգլ.՝ Black Rose (2005)
  3. Կարմիր շուշան — անգլ.՝ Red Lily (2005)

Վեց շրջան / Շրջանի եռերգություն (Circle Trilogy)

  1. Մորիգանի խաչը — անգլ.՝ Morrigan’s Cross (2006)
  2. Ատվածների պար — անգլ.՝ Dance of the Gods (2006)
  3. Լռության արահետ — անգլ.՝ Valley of Silence (2006)

Յոթ նշան (Sign of Seven trilogy)

  1. Արյունակից եղբայրներ (Հրեշտակաների մասին շշուկներ) — անգլ.՝ Blood Brothers (2007)
  2. Հուշում քնած գեցղեցկուհու համար — անգլ.՝ The Hollow (2008)
  3. Իմ սիրո թալիսմանը — անգլ.՝ The Pagan Stone (2008)

Հարսնացուների քառերգ (Bride Quartet)

  1. Կա՛նգ առ, ակնթարթ — անգլ.՝ Vision in White (2009)
  2. Փշեր և թերթիկներ — անգլ.՝ Bed of Roses (2009)
  3. Երջանկության համը — անգլ.՝ Savor the Moment (2010)
  4. Գեղեցկուհու սիրտը — անգլ.՝ Happy Ever After (2010)

Նին Բունսբորո (Inn BoonsBoro Trilogy)

  1. Հիմա և առհավետ — անգլ.՝ The Next Always (2011)
  2. Վերջին սեր — անգլ.՝ The Last Boyfriend (2012)
  3. Օրիորդ կատարելություն — անգլ.՝ The Perfect Hope (2012)

Օդվայեր զարմիկներ (Cousins O'Dwyer)

  1. Մռայլ կախարդ — անգլ.՝ Dark Witch (2013)
  2. Անիծված ծնունդ — անգլ.՝ Shadow Spell (2014)
  3. Կախարդների գործիքներ — սեր — անգլ.՝ Blood Magick (2014)

Խնամակալներ (Guardians Trilogy)

  1. անգլ.՝ Stars of Fortune (2015)
  2. անգլ.՝ Bay of Sighs (2016)

Ոչ սերիական աշխատանքներ խմբագրել

  1. անգլ.՝ The Heart’s Victory (1982)
  2. անգլ.՝ Search For Love (1982)
  3. անգլ.՝ Song of the West (1982)
  4. Ռիսկային երազանքներ — անգլ.՝ Blithe Images (1982)
  5. անգլ.՝ Island of Flowers (1982)
  6. անգլ.՝ Once More With Feeling (1983)
  7. Այսօր երեկոյան և ընդմիշտ — անգլ.՝ Tonight and Always (1983)
  8. անգլ.՝ Her Mother’s Keeper (1983)
  9. անգլ.՝ From This Day (1983)
  10. անգլ.՝ This Magic Moment (1983)
  11. անգլ.՝ Untamed (1983)
  12. Առաջին տպավորություն — անգլ.՝ First Impressions (1984)
  13. Հակառակ ձգողություն - անգլ.՝ Opposites Attract (1984)
  14. Սերը երեկոյան լուրերում — անգլ.՝ Endings and Beginnings (1984)
  15. Ես քեզ եմ ընտրում — անգլ.՝ A Matter of Choice (1984)
  16. անգլ.՝ Rules of the Game (1984)
  17. անգլ.՝ Storm Warning (1984)
  18. անգլ.՝ Promise Me Tomorrow (1984)
  19. անգլ.՝ The Law is a Lady (1984)
  20. անգլ.՝ Sullivan’s Woman (1984)
  21. անգլ.՝ Less of a Stranger (1984)
  22. Գիշերային պարեր — անգլ.՝ Night Moves (1985)
  23. անգլ.՝ The Right Path (1985)
  24. անգլ.՝ Boundary Lines (1985)
  25. անգլ.՝ Dual Image (1985)
  26. անգլ.՝ Partners (1985)
  27. Ռիսկային գործ — անգլ.՝ Risky Business (1986)
  28. Խաբելու արվեստ — անգլ.՝ The Art of Deception (1986)
  29. Կորած գանձերը, ձեռք բերված գանձեր — անգլ.՝ Treasures Lost, Treasures Found (1986)
  30. անգլ.՝ A Will and a Way (1986)
  31. Ամանորյա նվեր — անգլ.՝ Home for Christmas (1986)
  32. Սերը ամեն ինչ հաղթում է անգլ.՝ Mind Over Matter (1987)
  33. Տաք սառույց (Մարդկանց որս, Մարի Անտուանետայի գանձը) — անգլ.՝ Hot Ice (1987)
  34. անգլ.՝ Temptation (1987)
  35. Իմ հերոսը — անգլ.՝ Local Hero (1988)
  36. Խաղի անուն — անգլ.՝ The Name of the Game (1988)
  37. անգլ.՝ Impulse (1989)
  38. Կնոջ վրեժ (Քաղցր վրեժ) — անգլ.՝ Sweet Revenge (1989)
  39. Գաբրիելի հրեշտակը (Գաբրիելի հրեշտակ) — անգլ.՝ Gabriel’s Angel (1989)
  40. Փոքր հյուրանոցի մեծ գաղտնիքները — անգլ.՝ The Welcoming (1989)
  41. Դեմքը մթության մեջ (Փառքի ծուղակում, Ռոքնռոլի արքայադուստրը) — անգլ.՝ Public Secrets (1990)
  42. Ճշմարիտ սուտ — անգլ.՝ Genuine Lies (1991)
  43. Արատավոր անմեղություն (Ձգված լար) — անգլ.՝ Carnal Innocence (1992)
  44. Անավարտ գործեր — անգլ.՝ Unfinished Business (1992)
  45. Խաբված պատրանքներ — անգլ.՝ Honest Illusions (1992)
  46. Աստվածացված չարը (Չարի գայթակղությունը) — անգլ.՝ Divine Evil (1992)
  47. Միամիտ մարմին (Ընտանեկան սկանդալներ, Հակառակորդուհի) — անգլ.՝ Private Scandals (1993)
  48. Անակնկալ Այսեդորի համար (Պինդ տղա, Այսեդորի գանձը) — անգլ.՝ Hidden Riches (1994)
  49. Մայրիկ` Սուրբ ծննդյան տոնի համար — англ. անգլ.՝ All I Want for Christmas (1994)
  50. Մեծ մեղսագործի դուստրը (Մոնտանայի երկինքը, Հարազատ արյուն) — անգլ.՝ Montana Sky (1996)
  51. Կոտրված սրտերի գիշեր (Այնտեղ, որտեղ ապրում է հույսը, Ապաստան փախստականուհու համար) Sanctuary (1996)
  52. Վերջին հնարավորություն (Ստորջրյա մեծ ժայռ, Գանձեր սիրահարների համար, Անժելիկայի ապարանջանը) — անգլ.՝ The Reef (1998)
  53. Գեղեցկության համար վճար (Միրանդա, Ձեռքբերում) — անգլ.՝ Homeport (1998)
  54. անգլ.՝ Spellbound (1998)
  55. Գիշերային մղձավանջներ (Երազների գետ) — անգլ.՝ River’s End (1999)
  56. Անցյալի ձայնը (Լուսինը Կարոլինայի գլխավերևում, Պայծառատես) — անգլ.՝ Carolina Moon (2000)
  57. Կանայք ամեն ինչ կարող են — անգլ.՝ The Villa (2001)
  58. Անմոռուկ քեզ համար (Կեսգիշերային գետ, Անիծված ջրեր, Մութ ջրեր) — անգլ.՝ Midnight Bayou (2001)
  59. Վերադարձի տոմս դժոխքից (Երեք ճակատագիր, Երեք աստվածուհի) — Three Fates (2002)
  60. Փաստաբանը կարող էր չիմանալ (Ծննդյան իրավունքով, Ուրիշի դուստրը) — անգլ.՝ Birthright (2003)
  61. Հյուսիսային փայլ — անգլ.՝ Northern Lights (2004)
  62. անգլ.՝ Wolf Moon (2004)
  63. Կրակապաշտներ (Դժոխային կրակ, Խանդ) — անգլ.՝ Blue Smoke (2005)
  64. անգլ.՝ The Best Mistake (2005)
  65. Հրեշտակների խաղը (Անբախտ, Հրեշտակաները ընկնում են) — անգլ.՝ Angels Fall (2006)
  66. Ուղիղ կեսօրին (Լուսաբաց) — անգլ.՝ High Noon (2007)
  67. Հարգանքի տուրք — անգլ.՝ Tribute (2008)
  68. Սև բլուրներ — անգլ.՝ Black Hills (2009)
  69. Վտանգավոր հետք — անգլ.՝ The Search (2010)
  70. Կրակի հետ պար — անգլ.՝ Chasing Fire (2011)
  71. Իմ սիրելի սխալը — անգլ.՝ The Witness (2012)
  72. Էսմերալդայի օժիտ — անգլ.՝ Whiskey Beach (2013)
  73. Կոլեկցիոներ — անգլ.՝ The Collector (2015)
  74. Փրկության սուտ — անգլ.՝ The Liar (2015)

Ֆիլմագրություն խմբագրել

  1. Magic Moments (ТВ) (1989) (Magic Moments գրքի հիման վրա)
  2. Սրբավայր (անգլ.՝ Sanctuary, ТВ) (2001) («Կոտրված սրտերի գիշեր» գրքի հիման վրա)
  3. Անցյալի ձայն (անգլ.՝ Carolina Moon, ТВ) (2007) («Անցյալի ձայն» վեպի հիման վրա)
  4. Կրակապաշտներ (անգլ.՝ Blue Smoke, ТВ) (2007) («Կրակապաշտներ» վեպի հիման վրա)
  5. Մեծ մեղսագործի դուստրը (անգլ.՝ Montana Sky, ТВ) (2007) («Մեծ մեղսագործի դուստրը» վեպի հիման վրա)
  6. Հրեշտակները ընկնում են (անգլ.՝ Angels Fall, ТВ) (2007) («Հրեշտակների խաղը» վեպի հիման վրա)
  7. Սպանություն ժառանգության համար (ֆիլմ) (անգլ.՝ Tribute, ТВ) (2009) (Հարգանքի տուրք վեպի հիման վրա)
  8. Շոգ կեսօր (անգլ.՝ High Noon, ТВ) (2009) (High Noon վեպի հիման վրա)
  9. Անիծված ջրեր (անգլ.՝ Midnight Bayou, ТВ) (2009) (Midnight Bayou վեպի հիման վրա)
  10. Հյուսիսային փայլ (ֆիլմ, 2009) (անգլ.՝ Northern Lights, ТВ) (2009) («Հյուսիսային փայլ» վեպի հիման վրա)
  11. Արատավոր անմեղություն (անգլ.՝ Carnal Innocence, ТВ) (2011) («Արատավոր անմեղություն» վեպի հիման վրա)

Խաղեր խմբագրել

«Vision in White» գրքի հիման վրա (ռուսերենից թարգմանած՝ «Կա՛նգ առ, ակնթարթ»), 2010 թվականին թողարկվել է համակարգչային խաղ Hidden Objects ժանրում[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Forbes / S. ForbesNYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914
  2. English Wikipedia community Wikipedia — 2001.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 Schreiber B. A. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 https://noraroberts.com/elementor-510/
  7. Freebase — 2007.
  8. https://mbhs.edu/about/MBHSBragShow2012.pdf — P. 10.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 https://www.rwa.org/Online/Online/Awards/RITA_Awards/Past_RITA_Winners.aspx
  10. 10,0 10,1 10,2 10,3 интервью Норы Робертс Next page 1
  11. 11,0 11,1 Часто задаваемые вопросы и ответы от Норы Робертс.
  12. интервью Норы Робертс Next page 2.
  13. «Frequently Asked Questions and Answers from Nora Roberts» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Nora Roberts: Vision in White Game Download and Review — GameMile game reviews». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 55 (օգնություն)
  15. «I-play Launches Nora Roberts: Vision in White for PC — PC News at IGN». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Ռոբերտս» հոդվածին։