Նյուքասլ ափոն Թայն
Նյուքասլ ափոն Թայն ( անգլ.՝ Newcastle upon Tyne) կարճ Նյուքասլ, արդյունաբերական (ինդուստրիալ) քաղաք Մեծ Բրիտանիայի հյուսիս- արևելյան ափին, Անգլիայում՝ Թայն և Ուիր կոմսությունում։ Գտնվում է Թայն գետի ձախ ափին։ Նախկինում եղել է Նորթումբերլենդ կոմսության վարչական կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Նյուքասլ-ափոն-Թայն | |||
Newcastle upon Tyne | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Կոմսություն | Թայն և Ուիր | ||
Համայնք | Նյուքասլ ափըն Թայն և Նորթամբերլենդ | ||
Հիմնադրված է | 2-րդ դար թ. | ||
Մակերես | 113,44 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | 277800 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 0191 | ||
Փոստային ինդեքս | NE | ||
Փոստային դասիչ | NE | ||
Պաշտոնական կայք | newcastle.gov.uk | ||
| |||
Քաղաքը հիմնել են հռոմեացիները և անվանել են «Պոնս- Էլիուս»։ Միջնադարում քաղաքը կրում էր «Novum Castellum super Tinam» լատինական անվանումը։
Թայնսադ քաղաքային ագլոմերացիան, որի մեջ բացի Նյուքասլը մտնում են նաև այլ քաղաքներ, բնակչության թվով Անգլիայում զբաղեցնում է յոթերորդ տեղը[1]։
Արդյունաբերություն
խմբագրելՏրանսպորտային հանգույցը Թայն գետի նավահանգիստն է։ Արդյունաբերության ճյուղերից ներկայացված են նավաշինությունը և նավանորոգության էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, տուրբինաշինությունը, ծովային շարժիչների արտադրությունը և այլն։
էկոնոմիկա
խմբագրելՆյուքասլը շատ մեծ դեր է խաղացել 19-րդ դարի անգլիական արդյունաբերական հեղափոխության ժամանակ և եղել է առաջատար ածխի արդյունահանմամբ։ Արտադրությունը ծանր արդյունաբերության բնագավառում նվազեց 20-րդ դարի երկրորդ կեսին։ Հիմա Նյուքասլում գերակշռում է գրասենյակային իրերի արտադրությունը։ Նյուքասլը հանդիսանում է առևտրային և կրթական քաղաք։ Նյուքասլի էկոնոմիկաի շնորհիվ տարեկան բյուջեն համալրվում է ավելի քան 13 միլիարդ ֆունտ ստեռլինգով։
Մանրածախ առևտուր
խմբագրելՀիմնական խանութները գտնվում են կենտրոնում և մոտակա թաղամասերում։ Նրանցից ամենամեծը Էլդոն հրապարակում գտնվող առևտրի կենտրոնն է։ Այս պահին այն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ առևտրական կոմպլեքսը։ Այն ներառում է առաջին և ամենամեծ համախանութը՝ «Ֆենուիկ» (Fenwick), ինչպես նաև ամենամեծ համախանութներից մեկը՝ «Մարկս և Սփենսեր» (Marks and Spencer), որը գտնվում է Լոնդոնի սահմաններից դուրս։ «Դեբենհեմ» (Debenham) և «Ջոն Լյուիս» (John Lewis) խանութները ժողովրդի մեջ հայտնի են «Bainbridges» անվամբ։ Էլդոն հրապարակը ամբողջովին վերանորոգվում է։ Հին ավտոկայանները փոխարինվում են նորերով։ Վերանորոգված ավտոկայանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2007 թվականի մարտին։ Նյուքասլի հիմնական առևտրական փողոցը Նորտումբերլանդն է (Northumberland Street) ։ Նյուքասլի մոտակայքում է գտնվում Եվրոպայի ամենամեծ առևտրական կենտրոնը՝ Մետրոցենտրը (MetroCentre) ։
Կրթություն
խմբագրելՔաղաքում գործող երկու համալսարանները ( Նյուքասլյան համալսարանը և Նորտումբրիյնյան համալսարանը) և հայտնի քոլեջը գրավում են երիտասարդներին։ Նյուքասլյան քոլեջը պաշտոնապես ճանաչված ամենախոշոր ուսումնական հաստատությունն է Մեծ Բրիտանիայում։ Քոլեջը հիմնվել է 1956 թվականին և կատարում է ընդունելություն աշխարհի ավելի քան 40 երկրներից։ Պատրաստում է մասնագետներ ամենատարբեր ոլորտներում՝ արվեստ և դիզայն, առողջապահություն, հյուրանոցային բիզնեսի կառավարում, համակարգչային գիտություն, երաժշտություն և բեմական արվեստ և այլն։
Մշակույթ և ժամանց
խմբագրել- Նյուքասլում կան բազում պատկերասրահներ, թատրոններ, այդ թվում նաև Ռոյալ թատրոնը[2]։
- Աշխարհում հայտնի Միլենիում կամուրջը նույնպես գտնվում է Նյուքասլում։
- 1859 թվականի հունվարի 28-ին Նյուքասլում անց է կացվել անգլիական սետտերների (որսորդական շների տեսակ) ցուցահանդես։
- Քաղաքի կենտրոնում գտնվում է կոմս Չարլզ Գրեյին՝ Մեծ Բրիտանիայի 26-րդ վարչապետին նվիրված հուշարձան։
Սպորտ
խմբագրելՔաղաքը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հայրենիքը։ Այն հանդիսանում է Անգլիայի քառակի չեմպիոն և ունի շատ այլ պատվավոր կոչումներ։ Խաղում է Սենթ- Ջեյմս Պարկում։
Քույր քաղաքներ
խմբագրելՆյուքասլը ֆիլմերում
խմբագրել- «Սպանել Կարտեռին» - 1971 թվականի դրամա, դետեկտիվ
- «Գոլ» - 2005 թվականի սպորտային դրամա։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուքասլ ափոն Թայն» հոդվածին։ |