Նինա Վեսելովա
Նինա Վեսելովա (ռուս.՝ Нина Леонидовна Веселова, հունվարի 6, 1922, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - մարտի 3, 1960, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, արվեստագիտության թեկնածու, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Նինա Վեսելովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1922 |
Ծննդավայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մարտի 3, 1960 (38 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Nina Veselova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆինա Վեսելովան ծնվել է 1922 թվականի հունվարի 6-ին, Պետրոգրադում։ Հայրը` Լեոնիդ Վեսելովը (1883-1942 թվական) հաշվապահ է աշխատել, մայրը` Անաստասիա Իվանովնան (1892-?) զբաղվել է տնային տնտեսությամբ։ 1934 թվականին պատանի շնորհալիների մրցույթի մասնակցությունից հետո Վեսելովան ընդունվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1941 թվականին։ Նույն 1941 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի առաջին կուրս։
Պատերազմի և շրջափակման մեջ գտնվելու տարիներին Նինա Վեսելովան իր ծնողների հետ մնացել է Լենինգրադում, աշխատել է գործարանում, փայտամթերման բաժնում և մանկապարտեզում որպես դաստիարակ։ 1943-1944 թվականներին աշխատանքի է անցել Տավրիչեսկոեի վերաբացված գեղարվեստական ուսումնարանում։
1944 թվականի հուլիսի 8-ին Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի տարհանման վերադարձից հետո[2] Վեսելովան վերսկսել է ուսումնառությունը գեղանկարչության ֆակուլտետում։ Սովորել է Բորիս Ֆոգելի, Լեոնիդ Օվսյաննիկովի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու և Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1946 թվականին ամուսնացել է կուրսընկեր Ալեքսանդր Պուշնոյի հետ։
1950 թվականին ավարտել է ինստիտուտը` Բորիս Իոգանսոնի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մրցանակի առթիվ շնորհավորանք ուսուցչին» նկարը (ավելի ուշ աղբյուրներում հանդիպել է այլ անվանում` «Պարգևատրված ուսուցիչը»)[3], որը նույն տարում ցուցադրվել է Մոսկվայի գեղարվեստական ցուցահանդեսում[4]։
Ինստիտուտն ավարտելուց հետո 1950-1954 թվականներին Նինա Վեսելովան սովորել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Գերասիմովի ստեղծագործական արվեստանոցին կից ասպիրանտուրայում։ Եղել է արվեստագիտության թեկնածու (1954 թվական, «Քննություն է» նկարը)։ 1950 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
1939 թվականին առաջին անգամ Վեսելովան մասնակցել է ցուցահանդեսների։ 1950 թվականից նա դարձել է քաղաքային, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների մշտական մասնակից` ցուցադրելով իր աշխատանքը Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է դիմանկարներ, ժանրային և թեմատիկ կոմպոզիցիաներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ Նա տաղանդավոր պատկերանկարչուհի և նկարչուհի էր։ Նրան ձգում էր դիմանկարի ժանրը` զարգացած սյուժետային հիմքով։ Գեղանկարչական ոճ առանձնացնում են նկարի փափուկ պլաստիկան, հարթ-դեկորատիվ զուսպ կոլորիտը, երանգային հարաբերությունների նրբագեղությունը։ Ոչ ամբողջական տասը տարվա կարճ ստեղծագործական կյանքի ընթացքում Վեսելովայի նկարած ստեղծագործություններից են «Իոսիֆ Ստալինի անվան գործարանի հիդրոտուրբին արտադրամասում»[5] (ավելի ուշ հանդիպել է հետևյալ անվանումը` «Տուրբինների հավաքածուն Ցիմլյանսկի Հիդրոէլեկտրակայանի համար») (համահեղինակությամբ, 1951 թվական), «Նշանակված տուգանքը» (1952 թվական), «1905 թվականի հեղափոխության մասնակից Պ. Ալեքսանդրովի դիմանկարը»[6] (1955 թվական), «Երրորդ սուլոցից առաջ»[7][8], «Գվարդիական զինվորի կոլտնտեսության լավագույն կթվորուհի Ե. Ռուսովայի դիմանկարը», «Եղրևանին. Նատյուրմորտ»[9] (բոլորը` 1957 թվական), «Ծաղիկներ. Նատյուրմորտ» (1958 թվական), «Գվարդիական զինվորի կոլտնտեսության նախագահ Մ. Դոլգովայի դիմանկարը»[10][11], «Վարորդների գարունը»[12], «Կարմիր և սպիտակ ծաղիկները. նատյուրմորտ», «Ո՞վ է ճիշտ. 1917 թվական»[13], «Աստղածաղիկները»[14] (բոլորը` 1959 թվական), «Տոն Վորոնովոյում (Չուվաշիա)»[15] (1960 թվական) և այլ նկարներ։ Դրանցից մի քանիսը դարձել են խորհրդային գեղանկարչության իսկական դասական նկարներ, որոնք դիմացել են ժամանակի փորձությանը։
Մահացել է 1960 թվականի մարտի 3-ին, Լենինգրադում` 39 տարեկան հասակում։
Նինա Վեսելովայի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Ճապոնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1950 թվական` (Մոսկվա) 1950 թվականի գեղարվեստական ցուցահանդես։
- 1951 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1957 թվական` (Լենինգրադ) 1917-1957 թվականներ. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1957 թվական` (Լենինգրադ) 1917-1957 թվականներ. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1957 թվական` (Մոսկվա) Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբեր սոցիալիստական հեղափոխության 40-ամյակին։
- 1958 թվական` (Մոսկվա) «ՀամԼԿԵՄ-ի 40 տարին» համամիութենական գեղարվեստական ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես` ի նշանակումն Լենինգրադցի կանանց Միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ, Եվգենյա Անտիպովայի, Տաիսիա Աֆոնինայի, Եվգենյա Բայկովայի, Իրինա Բալդինայի, Զլատա Բիզովայի, Նինա Վեսելովայի, Ելենա Գորոխովայի, Մարիա Զուբրեևայի, Մարինա Կոզլովսկայայի, Տատյանա Կոպնինայի, Մայա Կոպիտցևայի, Ելենա Կոստենկոյի, Վալերիա Լարինայի, Մարիա Ռուդնիցկայայի, Ելենա Սքուինի, Նադեժդա Շտեյնմիլլերի և ուրիշների մասնակցությամբ։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Մոսկվա) Խորհրդային Ռուսաստան. հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1976 թվական` (Մոսկվա) Լենինգրադի կերպարվեստը։
- 1997 թվական` (Սանկտ Պետերբուրգ) 1950-1990 թվականների գեղանկարչության նատյուրմորտը. Լենինգրադի դպրոց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Художники народов СССР. Биографический словарь. Том второй. — М: Искусство, 1972. — с. 250—251.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с. 386.
- ↑ Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. — с. 62.
- ↑ Художественная выставка 1950 года. Живопись. Скульптура. Графика. Каталог. — М: Советский художник, 1950. — с. 17.
- ↑ 'Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.9.
- ↑ Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том второй. — М: Искусство, 1972. — с.250.
- ↑ Никифоров Б. Черты нового в жанровой картине наших дней // Искусство. 1958, № 2. с.9-18.
- ↑ Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М: Советский художник, 1957. — с.17.
- ↑ 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
- ↑ Художник. 1962, № 4. с.5.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
- ↑ Художник. 1961, № 6. с.4.
- ↑ 'Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
- ↑ Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. с.48.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Живопись. Скульптура. Графика. Плакат. Монументально-декоративное и театрально-декорационное искусство. Каталог. М., Министерство культуры РСФСР, 1960. с.22.
Աղբյուրներ
խմբագրել- Художественная выставка 1950 года. Живопись. Скульптура. Графика. Каталог. — М: Советский художник, 1950. — с. 17.
- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.9.
- Серов В. Знать жизнь, показывать правду жизни // Ленинградский альманах. Кн. 8. Л., Лениздат, 1954. с.306-311.
- Серебряный И. Молодые живописцы // Ленинградский альманах. Кн. 9. Л., Лениздат, 1954. с.338-342.
- Выставка. 50 лет первой русской революции. Путеводитель и каталог. — М: Министерство культуры СССР, 1956.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
- Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М: Советский художник, 1957. — с.17.
- Никифоров Б. Черты нового в жанровой картине наших дней // Искусство. 1958, № 2. с.9-18.
- Всесоюзная художественная выставка «40 лет ВЛКСМ». Каталог. — М: Министерство культуры СССР, 1958.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Живопись. Скульптура. Графика. Плакат. Монументально-декоративное и театрально-декорационное искусство. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1960. — с.22.
- Архангельский В. О детях и для детей // Художник. 1960, № 8. с.19.
- Вишняков Б. С позиций жизненной правды // Художник. 1962, № 2. с.1-8.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972. с.250—251.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М: Советский художник, 1981. — с.119, 139, 251, 372, 385, 531, 569, 635.
- Натюрморт 1950—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. Каталог. СПб., 1997. с.3.
- Серегин С. О сущности стола. // Вечерний Петербург. 1997, 21 мая.
- Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — pp. 131, 134—135.
- Романычева И. Г. Академическая дача. История и традиции. — Санкт-Петербург: Петрополь, 2009. — с.15, 19. ISBN 978-5-98174-023-7.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.48, 359, 384, 388—390, 392, 393, 399, 403, 405—407, 411, 413—416, 419, 421—424. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. ISBN 978-5-903677-01-6.