Վալերիա Լարինա
Վալերիա Լարինա (ռուս.՝ Ларина Валерия Борисовна, ապրիլի 10, 1926, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 25, 2008, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Վալերիա Լարինա ռուս.՝ Вале́рия Бори́совна Ла́рина | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1926 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 25, 2008 (81 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՎալերիա Լարինան ծնվել է 1926 թվականի ապրիլի 10-ին, Սանկտ Պետերբուրգում, խորհրդային լեզվաբան Բորիս Լարինի ընտանիքում։ 1946 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի առաջին կուրս։ Սովորել է Պյոտր Բելոուսովի, Իվան Ստեպաշկինի և Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1953 թվականին ավարտել է ինստիտուտը Բորիս Իոգանսոնի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Երիտասարդ նավաշինարարները»[2] նկարը։
Վալերիան ուներ Լյուդմիլա անունով քույր և Դմիտրի անունով եղբայր։
1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային և թեմատիկ կոմպոզիցիաներ և էտյուդներ` բնորդից։ Առաջատար ժանրը եղել է ժամանակակցի դիմանկարը։ 1954 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում[3]։ Գեղանկարչական մոտեցումը սկիզբ էր առնում բնորդային նկարչությունից, որը հիմնված էր նկարի կառուցողական դերի և երանգային հարաբերակցության մանրամասն մշակումների, նկարի ընդհանրայնացման և կոմպոզիցիաների պայմանականության վրա։
Վալերիա Լարինայի ստեղծագործություններից են «Նկարիչ Ալեքսանդր Զայցևի դիմանկարը», «Դերասանուհի Մ. Բոկկադորովայի դիմանկարը»[4] (երկուսն էլ` 1954 թվական), «Կիրովյան գործարանի գլանորդի դիմանկարը»[5] (1957 թվական), «Խակաս աղջիկը» (1958 թվական), «Կիրովյան գործարանի փայտամշակ Վ. Ռուդենկոյի դիմանկարը», «Ձկնորսը Տրուբեժից»[6] (բոլորը` 1960 թվական), «Բանվորների խմբային դիմանկարը», «Զոդագործ Վասիլի Սեդիխի դիմանկարը»[7], «Վիբորգ. ամրոց», «Բորիսոգլեբսկ» (բոլորը` 1961 թվական), «Որդու դիմանկարը»[8] (1962 թվական), «Ծեփողի դիմանկարը», «Բասկետբոլիստուհի Տատյանա Իվանովայի դիմանկարը»[9] (երկուսն էլ` 1964 թվական), «Գրող Լև Ուսպենսկու դիմանկարը»[10], «Նատյուրմորտ»[11] (երկուսն էլ` 1965 թվական), «Ճարտարապետ Գ. Իվանովի դիմանկարը» (1975 թվական), «Սպորտսմենների դիմանկարը»[12] (1976 թվական), «Թատրոնի նկարիչ Վ. Ստեփանովի դիմանկարը»[13] (1980 թվական), «Մանկական սրտաբան Ն. Կամաևը»[14] (1997 թվական) և այլն։
Մահացել է 2008 թվականի փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում` 82 տարեկան հասակում։
Վալերիա Լարինայի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հայտնի է Վալերիա Լարինայի դիմանկարը, որը նկարել է Ն. Լոմակինը, 1954 թվականին[15]։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1954 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1958 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես` նվիրված Կանանց միջազգային օրվան` մարտի ութի 50-ամյակին, Եվգենյա Անտիպովայի, Տաիսիա Աֆոնինայի, Եվգենյա Բայկովայի, Իրինա Բալդինայի, Զլատա Բիզովայի, Նինա Վեսելովայի, Ելենա Գորոխովայի, Մարիա Զուբրեևայի, Մարինա Կոզլովսկայայի, Տատյանա Կոպնինայի, Մայա Կոպիտցևայի, Ելենա Կոստենկոյի, Վալերիյա Լարինայի, Մարիա Ռուդնիցկայայի, Ելենա Սկուինի, Նադեժդա Շտեյնմիլլերի և ուրիշների մասնակցությամբ։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Մոսկվա) Խորհրդային Ռուսաստան. հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) 1961 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1962 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես, Պյոտր Ալբերտիյի, Եվգենյա Անտիպովայի, Տաիսիյա Աֆոնինայի, Վսևոլոդ Բաժենովի, Նիկոլայ Բասկակովի, Իվան Վարիչևի, Վալերի Վատենինի, Ռոստիսլավ Վովկուշևսկու, Նիկոլայ Գալախովի, Ալեքսեյ Երեմինի, Էնգելս Կոզլովի, Բորիս Կոռնեևի, Ալեքսանդր Կորովյակովի, Բորիս Լավրենկոյի, Իվան Լավսկու, Վալերիյա Լարինայի, Օլեգ Լոմակինի, Գավրիյիլ Մալիշի, Եվսեյ Մոիսեենկոյի, Նիկոլայ Մուխոյի, Պյոտր Նազարովի, Վերա Նազինայի, Միխայիլ Նատարևիչի, Դմիտրի Օբոզնենկոյի, Վլադիմիր Օվչաննիկովի, Լև Օրեխովի, Սերգեյ Օսիպովի, Նիկոլայ Պոզդնեևի, Գալինա Ռումյանցևայի, Գլեբ Սավինովի, Ելենա Սկուինի, Ալեքսանդր Ստոլբովի, Ալեքսանդր Տատարենկոյի, Վիկտոր Տետերինի, Նիկոլայ Տիմկովի, Միխայիլ Տրուֆանովի, Յուրի Տուլինի, Նադեժդա Շտեյնմիլլերի և այլ լենինգրադցի գեղանկարիչների մասնակցությամբ։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ. զոնալ ցուցահանդես։
- 1965 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1980 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1993 թվական` (Պետերբուրգ) Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1997 թվական` (Պետերբուրգ)։ Ժամանակի կապ. 1932-1997 թվականներ. Լենինգրադի նկարիչների միության անդամներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С.612.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.70.
- ↑ Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. С. 15, 270.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — С.13.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.115.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.268.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — С.24.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — С.16.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С.29.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — С.19.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.327.
- ↑ Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.13
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.16.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.291.
- ↑ Выставка произведений ленинградских художников. Живопись, скульптура, графика. Каталог. Л., ГРМ, 1954.
Աղբյուրներ
խմբագրել- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — С.13.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — С.17.
- Передвижная выставка ленинградских художников. Каталог. — Новгород, Псков, Кохтла-Ярве, 1958.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — С.25.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — С.48.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — С.24.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — С.19.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — С.16.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С.29.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С.612.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.13.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.16.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М: Советский художник, 1981. — С.25, 27, 130, 432, 548, 554, 570, 571.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С.72.
- Выставка произведений художников — участников Великой Отечественной войны Санкт-Петербургского Союза художников России. — Санкт-Петербург: ПСХ, 1993. — С.3.
- Saint-Petersbourg — Pont-Audemer. Dessins, Gravures, Sculptures et Tableaux du XX siecle du fonds de L' Union des Artistes de Saint-Petersbourg. — Pont-Audemer: 1994. — Р. 106.
- Петербургские музы. Выставка. Живопись, графика, декоративно-прикладное искусство. — СПб: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.291.
- Русская деревня. Выставка произведений петербургских художников. Живопись. Графика. — СПб., Мемориальный музей Н. А. Некрасова, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 115, 269, 327, 364, 390, 392—394, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — С.70.
- Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. — С. 15, 270.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վալերիյա Լարինան «Неизвестный соцреализм. Поиски и открытия» կայքում
- Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи.