Ալեքսանդր Գերասիմով (նկարիչ)

խորհրդային ռուս նկարիչ, ճարտարապետ, արվեստի տեսաբան, մանկավարժ, պրոֆեսոր

Ալեքսանդր Գերասիմով (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Гера́симов, օգոստոսի 12, 1881(1881-08-12)[1][2][3][…], Միչուրինսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1963(1963-07-23)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][6]), խորհրդային ռուս նկարիչ, ճարտարապետ, արվեստի տեսաբան, մանկավարժ, պրոֆեսոր։ Արվեստագիտության դոկտոր (1951), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի առաջին նախագահ (1947-1957)։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1947)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943)։ Ստալինյան մրցանակի քառակի դափնեկիր (1941, 1943, 1946, 1949)։ ԽՄԿԿ անդամ (1950)։

Ալեքսանդր Գերասիմով
ռուս.՝ Александр Михайлович Герасимов
USSR stamp A.M.Gerasimov 1981 4k.jpg
Ծնվել էօգոստոսի 12, 1881(1881-08-12)[1][2][3][…]
ԾննդավայրՄիչուրինսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 23, 1963(1963-07-23)[4][5][1][…] (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Aleksandr Gerasimov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Նադեժդա Գիլյարովսկայայի դիմանկարը, 1912

Ալեքսանդր Գերասիմովը ծնվել է 1881 թվականի հուլիսի 19 (31)-ին Կոզլովոյում (ներկայումս Միչուրինսկ, Տամբովի մարզ) առևտրականի ընտանիքում։ 1903-1915 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում` Կ. Կոնստանտին Կորովինի, Աբրամ Արխիպովի և Վալենտին Սերովի մոտ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ և մինչև 1917 թվականը գտնվել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում։ Որպես ապաշարային զինվոր` ծառայել է հարավային (գալիցինյան) ռազմաճակատում սանիտարական գնացքում։ Զորացրվելուց հետո 1918-1925 թվականներին ապրել և աշխատել է Կոզլովում։ 1925 թվականին փոխադրվել է Մոսկվա, ընդունվել է ՀՌՆԱ, դասավանդել է 1905 թվականի հիշատակի ուսումնարանում։ 1934 թվականի ամռանը երեք ամսով ստեղծագործական գործուղման է մեկնել Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Թուրքիա։ 1939-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ նկարիչների միության կազմկոմիտեի նախագահը։ 1943 թվականին իր անձնական խնայողությունները 50 000 ռուբլու չափով փոխանցել է պաշտպանության ֆոնդին։ Եղել է 1943 թվականի հուլիսի 26-ին հիմնադրված «ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչման առաջին ասպետներից մեկը, նկարիչ Բորիս Իոգանսոնի, ճարտարապետ Սերգեյ Մերկուրովի և Վերա Մուխինայի հետ մեկտեղ։ 1947 թվականից ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1947-1957 թվականներին` առաջին նախագահ։ 1951 թվականին դարձել է արվեստագիտության դոկտոր։ 1930-1950-ական թվականների խոշորագույն խորհրդային նկարիչներից մեկն է եղել։ Երիտասարդ տարիներին տարվելով իմպրեսիոնիզմով` 1920-ական թվականներից սկսում է նկարել սոցիալիստական ռեալիզմի ժանրով։ Գերասիմովի կտավները աչքի են ընկնում վառ և հագեցած գույներով և հաճախ նվիրված են խորհրդային և կուսակցական պատմությանը։ Եղել է Իոսիֆ Ստալինի սիրելի նկարիչը։ Նրա դիմանկարները Գերասիմովի աշխատանքներն են և առաջնորդի կենդանության օրոք համարվում էին վավերական։ Ընկերակցել է Կլիմենտ Վորոշիլովին, որը հյուր էր լինում Գերասիմովին Միչուրինսկում։ Գերասիմովը նկարել է Վորոշիլովի բազմաթիվ դիմանկարներ։

Եղել է նաև գրքերի պատկերազարդող (Ն. Վ. Գոգոլի «Տարաս Բուլբա»). 1949 թվականի մայիսին «Օգոնյոկ» ամսագիրը տպագրել է արևմտյան խոշորագույն մոդեռնիստների կտավների և քանդակների նկարներ, այդ թվում Սալվադոր Դալիի, Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Գերասիմովի մեկնաբանություններով։ Վերջինս տեղեկացնում էր, որ առաջատար բուրժուական գեղանկարիչների կտավներում արտացոլված են «մարտնչող իմպերիալիզմի գաղափարները, նրա ռասայական ատելությամբ, համաշխարհային տիրապետության ծարավով, կոսմոպոլիտիզմով, կենդանաբանական մարդատյացությամբ, մշակույթի, գիտության և չկեղծված ռեալիստական արվեստի ժխտմամբ»։

Նիկիտա Խրուշչովի իշխանության տարիներին Գերասիմովն աստիճանաբար զրկվեց բոլոր պաշտոններից, իսկ նկարչի կտավները դուրս մղվեցին թանգարանային ցուցադրություններից[7]։

ՄահԽմբագրել

Ալեքսանդր Գերասիմովը մահացել է 1963 թվականի հուլիսի 23-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (հատված № 8):

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1936)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943)
  • Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1941) «Ի. Վ. Ստալինը և Կ. Ե. Վորոշիլովը Կրեմլում» կտավի համար
  • Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1943) «Հիմն Հոկտեմբերին» կտավի համար, 100 000 ռուբլի փոխանցվել է «Իվան Միչուրին» տանկի պատրաստմանը
  • Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1946)` չորս լավագույն խորհրդային նկարիչների` Ի. Ն. Պավլովի, Վ. Ն. Բակշեևի, Վ. Կ. Բյալինիցկի -Բիրուլի, Վ. Ն. Մեշկովի խմբակային դիմանկարի համար
  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1949) ` «Ի. Վ. Ստալինը Ա. Ա. Ժդանովի դագաղի մոտ» կտավի համար
  • Լենինի շքանշան
  • Կարմիր Դրոշի շքանշան (1961)
  • Մեդալներ

ԳրականությունԽմբագրել

  • Лобанов В. М. А. М. Герасимов. - М.; Л.: Искусство, 1943. - 112 с. - 3000 экз.
  • Герасимов А. М. Жизнь художника. - М.: Изд-во Акад. художеств СССР, 1963. - 230 с. - 16 300 экз.
  • Сокольников М. П. А. М. Герасимов. Жизнь и творчество. - М.: Искусство, 1954. - 239 с. - 10 000 экз.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Герасимов Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Alexander Michailovich Gerasimov
  6. Александр Михайлович Герасимов / ред. В. П. Кузнецова. — М.: Советский художник, 1958. — С. 14, [4] с.. — ил., репродукции с.
  7. «Веласкес при вожде: В Москве открылась выставка любимого художника Сталина. Репортаж Ильи Азара — Meduza» (ru-RU)։ Meduza։ Վերցված է 2016-02-18 

Արտաքին հղումներԽմբագրել