Եվգենյա Անտիպովա

ռուս արվեստագետ

Եվգենյա Պետրովնա Անտիպովա (ռուս.՝ Евгения Петровна Антипова, հոկտեմբերի 19, 1917(1917-10-19), Տորոպեց, Տորոպեցկիի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական հանրապետություն - հունվարի 27, 2009(2009-01-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային ռուս նկարիչ, գեղանկարիչ, գծանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ Նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Եվգենյա Անտիպովա
ռուս.՝ Евге́ния Петро́вна Анти́пова
Ծնվել էհոկտեմբերի 19, 1917(1917-10-19)
ԾննդավայրՏորոպեց, Տորոպեցկիի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական հանրապետություն
Վախճանվել էհունվարի 27, 2009(2009-01-27) (91 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ոճսոցիալիստական ռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMidday?
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Evgenia Antipova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եվգենյա Պետրովնա Անտիպովան ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 19-ին, Տվերի նահանգի Տորոպեց քաղաքում, երկաթուղային ծառայողի ընտանիքում։ 1928 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Սամարա։ Նկարչության նկատմամբ հետաքրքրությունը 1934 թվականին նրան տարավ Պ. Կրասնովի գեղարվեստի ստուդիա։ 1935 թվականին՝ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանն ավարտելուց հետո, Անտիպովան մեկնեց Լենինգրադ` համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար, բայց մրցույթով չանցավ։ Մեկ տարի անց նա մասնակցեց Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ընդունելության քննություններին, բայց իր իսկ խոստովանությամբ, պատշաճ պատրաստված չլինելով («Քննությանը պետք է նկարեի մերկ մոդել, բայց այդպես էլ չկարողացա»), քննությունները չհանձնեց, սահմանափակվելով նախապատրաստական դասընթացների քննություններով։ Քննությունները հանձնելուց հետո ընդունվեց Գեղարվեստի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարան, որտեղ սովորեց երեք տարի[2]։

1939 թվականին Անտիպովան ընդունվեց Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության առաջին կուրս՝ առանց քննությունների, որտեղ ուսանում էր ուսուցիչներ Սեմյոն Աբուգովի, Պյոտր Բելոուսովի, Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու, Ալեքսանդր Օսմյորկինի, Վլադիմիր Մալագիսի, Ալեքսանդր Սեգալի, Իվան Ստեպաշկինի, Բորիս Ֆոգելի, Գլեբ Սավինովի մոտ։ 1939 թվականին Եվգենյան առաջին անգամ մասնակցեց Մոսկվայում բացված Համամիութենական երիտասարդական արվեստի ցուցահանդեսին՝ ցուցադրելով իր «Վալերի Չկալովը երիտասարդության շրջանում» աշխատանքի ուրվագիծը։ Էսքիզը տպագրվել է «Երիտասարդ նկարիչ» ամսագրի 1939 թվականի յոթերորդ համարում։ Երբ պատերազմը սկսվեց Եվգենյա Անտիպովան գտնվում էր ամառային պրակտիկայում Անդրկարպատներում, որտեղից Լենինգրադ վերադարձավ վերջին էշելոններով։ Շուտով, 1941 թվականի հուլիսի 28-ին, Եվգենյա Անտիպովան ամուսնացավ ինստիտուտի մոնումենտալ բաժնի չորրորդ կուրսի ուսանող Յակով Լուկաշի հետ։ Զորակոչվելով Կարմիր բանակ՝ նա մահացավ ռազմաճակատում 1942 թվականի մայիսին։

Եվգենյա Անտիպովան մնաց պաշարված Լենինգրադում մինչև 1942 թվականի փետրվարի վերջը։ Նա ՏՀՕՊ-ի ջոկատի անդամ էր և պարգևատրվեց «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով։ 1942 թվականի փետրվարի 20-ին, Արվեստի ակադեմիայի հետ միասին, նա տարհանվեց Լադոգայի Կյանքի ճանապարհով՝ պաշարված քաղաքից դեպի Մեծ երկիր, այնուհետև՝ Նովոսիբիրսկ։ Աշխատել է տորֆի արդյունահանման ոլորտում, գործարանում տնաաշխատ արհեստավորուհի, քաղաքային գործադիր կոմիտեի արվեստի բաժնի տեսուչ և ժողովրդական ստեղծագործության տան տնօրեն։ Մասնակցել է Նովոսիբիրսկի նկարիչների ցուցահանդեսներին, 1944 թվականին դարձել է Խորհրդային նկարիչների միության Նովոսիբիրսկի մասնաճյուղի անդամ։

1945 թվականին Անտիպովան վերադառնում է Լենինգրադ, իսկ 1950 թվականին՝ Բ. Հոհանսոնի արհեստանոցում, ավարտում է Ի. Ռեպինի անվան Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի Բորիս Իոգանսոնի արհեստանոցը։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Անդրեյ Ժդանովը Լենինգրադի Պիոներների պալատում» նկարը[3][4]։ 1950 թվականին նա ընդունվեց Խորհրդային նկարիչների Լենինգրադի միության անդամության թեկնածու, իսկ 1953 թվականին, Վիկտոր Օրեշնիկովի, Բորիս Իոգանսոնի և Ալեքսանդր Զայցևի երաշխավորությամբ, նա թեկնածությունից տեղափոխվեց Նկարիչների միության անդամ։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1950-1956 թվականներին, ինստիտուտն ավարտելուց հետո, Եվգենյա Անտիպովան գեղանկարչություն և կոմպոզիցիա է դասավանդում Լենինգրադի Տավրիկյան փողոցում գտնվող Գեղարվեստի և մանկավարժական ուսումնարանում[5]։ Միևնույն ժամանակ, նա ստեղծագործական աշխատանք է սկսում յուղաներկերի և ջրաներկների տեխնիկայի զարգացման բնագավառում, նկարում է բնանկարներ, կենցաղային և ժանրային կոմպոզիցիաներ։ 1950 թվականից սկսած նա մշտապես մասնակցում է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր ստեղծագործությունները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Նրա ամենասիրելի թեմաներից են ծաղկող խնձորենու այգին, Ղրիմի բնապատկերները, ներքին և արտաքին նատյուրմորտները։ ցուցահանդեսներում ցուցադրված 1950-ականների սկզբի և 1960-ականների հայտնի գործերից են ցուցահանդեսներում ցուցադրված «Գործնական աշխատանքները» (1953)[6], «Գուրզուֆը առավոտյան», «Ծովը Գուրզուֆում» (երկուսն էլ՝ 1954)[7], «Նատյուրմորտ» (1957)[8], «Ամառանոցում» (1958), «Ծխախոտ» (1959), «Պետրոպավլովյան ամրոցում» (1960)[9], «Հիրիկներ», «Դաշտային ծաղկեփնջ» (1960)[10], «Մրգերը Վերանդայում» (1960) և «Դաշտային ծաղիկներ» (1961)[11], «Ծաղիկներ և մրգեր» (1960), «Խնձորենի» (1962)[12], «Նախաճաշը խոտի վրա» (1963), «Առավոտյան նախաճաշ» (1963)[13], (1964)[14], «Աղջիկը պարտեզում»(1964)[15] և այլն։

Նրանք պատկերացում են տալիս նկարչուհու հնարավորությունների շրջանակի և ստեղծագործական որոնման ուղղությունների մասին՝ գրավիչ դարձնելով նրա անհատական աշխարհայացքն այն թեմաներով, որոնք չեն հավակնում սպառիչ ձևով լուսաբանել երևույթները։ Առաջին անգամ Եվգենյա Անտիպովայի ստեղծագործությունները լայնորեն ցուցադրվեցին 1967 թվականին նկարիչ Վիկտոր Տետերինի (Եվգենյա Անտիպովայի ամուսին) և քանդակագործ Կիրա Սուվորովայի հետ համատեղ ցուցահանդեսում Լենինգրադի Նկարիչների միության սրահներում։ 1988 և 1999 թվականներին Վ. Տետրինի հետ համատեղ ցուցահանդեսներ անցկացվեցին ԼՆՄԿ-ի և «Մանեժի» կենտրոնական ցուցասրահում։ Անտիպովան մասնակցել է Լենինգրադի «տասնմեկ» (1972)[16] և «ինը» (1976) նկարիչների հայտնի ցուցահանդեսներին, ինչպես նաև Լենինգրադի և մոսկովյան 26 նկարիչների ցուցահանդեսներին (1989)[17]։ 1989-1992 թվականներին Անտիպովայի գործերը ներկայացվել են Ֆրանսիայում L'Ecole de Leningrad-ի ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում[18][19]։

1960-ականներին Եվգենյա Անտիպովան փորձեց իրեն դրսևորել դիմանկարների ոլորտում, որոնցից առավել հաջողակ էին «Աղջիկը Պերեսլավլից» և «Մատուցողուհին»[20] (երկուսն էլ 1964)։ Դրանցում յուրովի դրսևորվեց նկարչուհու լավագույն գործերին բնորոշ մտորումների մշակույթը։

1960-ականների վերջին Անտիպովայի ստեղծագործությունների առաջատար ժանրերից էին ներքին և արտաքին ինտերերի, ինչպես նաև բնանկարի պատկերները։ Նրա որոշ ստեղծագործություններում նկատելի է Ալեքսանդր Օսմյորկինի սան, նկարիչ Վիկտոր Տետերինի ազդեցությունը[21]։ Ցուցահանդեսներում ներկայացված այդ ժամանակաշրջանի ամենահայտնի գործերից են՝ «Բակ Հավանայում» [22], «Հարավային նատյուրմորտ» (երկուսն էլ՝ 1968) [23], «Խաղողի տաղավար» (1968)[22], «Պատուհան։ Ջրկոտեմ», «Ռոմանտիկ բնանկար»[23] (երկուսն էլ 1968), «Ձիթապտուղ» (1969)[24], «Կակաչներ պատուհանի վրա» (1970), «Կեչիներ», «Վասիլևսկու կղզու ծայրամասերը» (երկուսն էլ 1973)[25], «Նատյուրմորտ պարտեզում։ Գարուն» (1974), «Նատյուրմորտ՝ եգիպտացորենով և հացով» (1975)[26], «Պատշգամբ» (1977)[27], «Նատյուրմորտ կարմիր շշով» (1979)[28], «Արևոտ օր»[29] (1982), «Նատյուրմորտ իսպանական կժով» (1985), «Ծաղկած թխենին» (1989)[30], «Ծաղկած խնձորի ծառը» (1997) և այլն։

Նատյուրմորտներում Եվգենյա Անտիպովան ավելի շատ գերադասում էր բաց կոմպոզիցիան՝ ծաղկեփունջը սեղանին դդրված, կամ գիրքը պարտեզի մի անկյունում՝ ծաղկող խնձորենու կամ թխենու տակ։ Նրա այս ժանրի լավագույն առանձնահատուկ քնարական գործերից` «Կեսօր» (1982), «Նատյուրմորտ։ Ծաղկած ուռենին, կակաչները և նարգիզները» (1984)[31] - ընկալվում են որպես աշխարհի կատարյալ պատկերներ, որոնցում մարդը ներդաշնակություն է գտնում բնության և իր հոգու հետ։ Նկարիչը շարունակեց իր ստեղծագործության այս հիմնական թեման մինչև իր կյանքի վերջը։

Անտիպովան մահացել է 2009 թվականի հունվարի 27-ին Սանկտ Պետերբուրգում` կյանքի 92-րդ տարում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Վսեվոլոժսկում, ամուսնու՝ Վ. Տետերինի գերեզմանի մոտ։

Անտիպովայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պետական պատկերասրահի հավաքածուներում, ինչպես նաև Ռուսաստանի[32], Ֆրանսիայի[33], Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի[34] և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Союза художников СССР. — М.: Советский художник, 1979. — Т. 1. — С. 50.
  2. Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.340.
  3. Художники народов СССР : Биографический словарь. — М.: Искусство, 1970. — Т. 1. — С. 165.
  4. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 61-62.
  5. Евгения Антипова, Виктор Тетерин. Живописью Графика. СПб., 1999. С.42.
  6. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л.: Изогиз, 1954. — С. 7.
  7. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С. 7, 27.
  8. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 8.
  9. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С. 8.
  10. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С. 7.
  11. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 8.
  12. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С. 7.
  13. Весенняя выставка произведений ленинградских художников 1965 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1970. — С. 7.
  14. Зональная выставка «Ленинград» 1964 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 8.
  15. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 22.
  16. Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л.: Художник РСФСР, 1976.
  17. Выставка произведений 26 ленинградских и московских художников : Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С. 14-15, 47.
  18. L’Ecole de Leningrad. Catalogue. — Paris: Drouot Richelieu. 1990, 11 Juin. — Р. 136—137.
  19. Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu. 1991, 26 Avril. — Р. 7, 18-19.
  20. Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.215.
  21. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.356.
  22. Петербург — Петроград — Ленинград в произведениях русских и советских художников. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1980. С.124.
  23. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.14.
  24. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. Л., Художник РСФСР, 1974. С.9.
  25. Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.282.
  26. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. Л., Художник РСФСР, 1980. С.11.
  27. Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. Л., Художник РСФСР, 1982. С.11.
  28. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.9.
  29. Ленинградская школа живописи. Очерки истории. СПб, Галерея АРКА, 2019. С.446.
  30. Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. Л., Художник РСФСР, 1990. С.15.
  31. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.32-33,146.
  32. Художники народов СССР. Биографический словарь. Т.1. М., Искусство, 1970. С.165.
  33. L' Ecole de Leningrad. Auction Catalogue. Paris, Drouot Richelieu. 1990, 11 Juin. Р.136-137.
  34. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.6-7.

Աղբյուրներ խմբագրել

  • Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. Л., Изогиз, 1954. С.7.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. Л., ЛССХ, 1956. С.7, 27.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1956 года. Каталог. Л., ЛССХ, 1956.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. Л., Ленинградский художник, 1958. С.8.
  • Передвижная выставка произведений ленинградских художников. Каталог. Мурманск, ЛССХ, 1957.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1963. С.7.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.8.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. Л., Художник РСФСР, 1964. С.8.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. Л., Художник РСФСР, 1962. С.7.
  • Ленинград. Зональная выставка 1964 года. Каталог. Л., Художник РСФСР, 1965. С.8.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. Л., Художник РСФСР, 1970. С.7.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. Л., Художник РСФСР, 1970. С.7.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970. С.165.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. Л., Художник РСФСР, 1972. С.7.
  • По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. Л., Художник РСФСР, 1974. С.9.
  • Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). М., СХ РСФСР, 1972. С.10.
  • Каталог выставки одиннадцати ленинградских художников. Л., Художник РСФСР, 1976.
  • Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. Л., Художник РСФСР, 1979. С.11.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. Л., Художник РСФСР, 1980. С.11.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.14.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. Л., Художник РСФСР, 1982. С.11.
  • Справочник членов Союза художников СССР. Т.1. М., Советский художник, 1979. С.50.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.9.
  • Петербург — Петроград — Ленинград в произведениях русских и советских художников. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1980. С.124.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Т.5. 1954—1958 гг. М., Советский художник, 1981. С.10, 25, 126, 142, 281, 385, 420.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.7.
  • Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. Л., Художник РСФСР, 1990. С.14-15, 47.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1990, 11 Juin. Р.136-137.
  • Charmes Russes. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1991, 15 Mai. Р.64.
  • Peinture Russe. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1991, 18 Fevrier. Р.7,54-55.
  • Peinture Russe. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1991, 26 Avril. Р.7,18-19.
  • ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 142 à 144.
  • Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. СПб., 1994. С.3.
  • Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. СПб., 1995. С.3.
  • Петербургские музы. Выставка. Живопись, графика, декоративно-прикладное искусство. СПб., 1995.
  • Памяти учителя. Выставка петербургских художников — учеников мастерской А. А. Осмеркина. СПб., 1997. С.3,5.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.282.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. London, Izomar Limited, 1998.
  • Русская деревня. Выставка произведений петербургских художников. Живопись. Графика. СПб., 1998.
  • Евгения Антипова, Виктор Тетерин. Живопись. Графика. СПб., 1999.
  • Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. СПб, 2001. С.3.
  • Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. СПб., Петрополь, 2003. С.26, 178.
  • Мастера советской живописи. Аукцион № 5. СПб., 18 февраля 2005. С.16-17.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.61-62.
  • А. В. Данилова. Группа одиннадцати как художественное явление в изобразительном искусстве Ленинграда 1960—1980 годов.//Общество. Среда. Развитие. Научно-теоретический журнал. № 3, 2010. С.160-164.
  • Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9).
  • Стерлигов В. Выступление на выставке одиннадцати на Охте(1972). / Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Издание подготовила Елена Спицына: В 2-х ч. LA (USA), 2010. Ч.1. С.246-248.
  • Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019.

Արտաքին հղումներ խմբագրել