Բորիս Իոգանսոն
Բորիս Վլադիմիրովիչ Իոգանսոն (ռուս.՝ Борис Владимирович Иогансон, հուլիսի 13 (25), 1893[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][3] - փետրվարի 25, 1973[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943 թ.), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947, 1953-1958 թվականներին՝ փոխնախագահ, 1958-1962 թվականներին՝ նախագահ)։ ԽՍՀՄ նկարիչների միության վարչության առաջին քարտուղար (1965-1968 թթ.)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1968 թ.)։
Բորիս Իոգանսոն ռուս.՝ Борис Владимирович Иогансон | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13 (25), 1893[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][3] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1973[5][6][7][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ և գրող |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
Աշակերտներ | Viktor Antonovich Apanovich?, Valentin Danilovitsj Bernadskiy?, Q113371062?, Q51749295? և Q115945741? |
Պարգևներ | |
Պաշտոն | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Boris Ioganson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1912-1918 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։
1962 թվականից՝ «Искусство стран и народов мира» («Իսկուսստվո ստրան ի նարոդով միրա») հանրագիտարանի գլխավոր խմբագիր։
1920-ական թվականների ստեղծագործություններում պատկերել է խորհրդային երկրի առօրյան («Խորհրդային դատարան», 1928 թ., Տրետյակովյան պատկերասրահ)։
1930-ական թվականներին ստեղծել է պատմահեղափոխական թեմայով նկարներ («Կոմունիստների հարցաքննումը», 1933 թ., «Ուրալի հին գործարանում», 1937 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ., երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ)։
1950 թվականին համահեղինակների հետ նկարել է «Վ. Ի. Լենինի ելույթը կոմերիտմիության 3-րդ համագումարում» (Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.)։
Բորիս Իոգանսոնի մոտ ուսանել են նկարիչներ Ա. Պապյանը, Մ. Ավետիսյանը, Ք. Վարդանյանը, Հ. Մինասյանը և ուրիշներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/41094
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 Иогансон Борис Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 7,0 7,1 7,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Իոգանսոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 377)։ |