Ելենա Կոստենկո
Ելենա Կոստենկո (ռուս.՝ Костенко, Елена Михайловна, օգոստոսի 9, 1926, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 26, 2019, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը` ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպություն)[1]։
Ելենա Կոստենկո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1926 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 2019 (93 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Elena Kostenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵլենա Կոստենկոն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 9-ին, Լենինգրադում, հայտնի գիտնականի` Մ. Կոստենկոյի ընտանիքում, ով եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, խորհրդային գիտության հիմնական կազմակերպիչներից մեկը[2]։
1938 թվականին Ելենա Կոստենկոն ընդունվել է Համառուսական արվեստի ակադեմիայի Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցը, որտեղ ընդմիջումներով սովորել է մինչև 1946 թվականը[3]։ Նրա ուսուցիչներն են եղել Կ. Լեպիլովը, Մ. Բերնշտեյնը, Վ. Գորբը։ Նրա հետ միասին այդ տարիներին գեղարվեստի միջնակարգ դպրոցում սովորել են Լենինգրադի բազմաթիվ հայտնի նկարիչներ և քանդակագործներ, այդ թվում` Ալեքսեյ Երյոմինը, Վյաչեսլավ Զագոնեկը, Անատոլի Լեվիտինը, Նինա Վեսելովան, Նիկոլայ Կոչուկովը, Միխայիլ Անիկուշին, Եվգենյա Անտիպովան, Դմիտրի Բուչկինը, Յուրի Տուլինը, Վիկտոր Տետերինը, Վլադիմիր Չեկալովը, Մայա Կոպիտցևան, Իյա Վենկովան, Աբրամ Գրուշկոն, Օլեգ Լոմակին և ուրիշներ[4]։
1941 թվականի աշնանը Ելենան ծնողների հետ շրջափակված Լենինգրադից տարհանվել է Տաշքենդ։ 1944 թվականին վերադարձել է Լենինգրադ և վերսկսել դասերը Գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ 1946 թվականին Գեղարվեստի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Ելենա Կոստենկոն ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի առաջին կուրսը։ Սովորել է հայտնի նկարիչների և ուսուցիչների` Սեմյոն Աբուգովի, Յուրի Նեպրինցևի, Միխայիլ Պլատունովի, Անդրեյ Միլնիկովի հետ։
1952 թվականին Ելենա Կոստենկոն ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի` Վիկտոր Օրեշնիկովի արհեստանոցը։ Նրա դիպլոմային աշխատանքը դարձել է «Ապագա շինարարներ։ Մանկապարտեզ» նկարը[5]։ Նույն տարին ինստիտուտն ավարտել են նաև իր համակուրսեցիները` Սերգեյ Բաբկովը, Լեոնիդ Բայկովը, Իրինա Բալդինան, Դմիտրի Բալյաևը, Աբրամ Գրուշկոն, Մարինա Կոզլովսկին, Բորիս Կորնեևը, Աննա Կոստինան, Բորիս Լավրենկոն, Օլեգ Լոմակինը, Իվան Պենտեշին, Իգոր Րազդրոգին, Յուրի Սկորիկովը, Պյոտր Ֆոմինը, Վլադիմիր Չեկալովը և այլ հայտնի նկարիչներ։ Համակուրսեցիների սերտ ստեղծագործական համագործակցությունն ու ընկերակցւթյունը երկար տարիններ շարունակվել են։
1952 թվականից Ելենա Կոստենկոն սկսել է մասնակցել ցուցահանդեսների` իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Նրա առաջին ցուցահանդեսը 1952 թվականին էր, որտեղ Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցադրությունն էր[6]։ Հաջորդ տարվա գարնանը մասնակցել է «1953 թվականին Լենինգրադի նկարիչների աշխատանքների գարնանային ցուցահանդեսին»` իր առաջին անկախ ստեղծագործական «Քանդակագործ Ա. Կրիժանովսկի դիմանկարը» աշխատանքով։ Աշխատանքն աչքի է ընկել, դրա վերարտադրությունը տեղադրվել է ցուցահանդեսի կատալոգում[7]։
Այդ ժամանակից ի վեր դիմանկարը դարձել է առաջատար ժանր Ելենա Կոստենկոյի համար։ Տարբեր տարիների նրան գրավում էր նատյուրմորտը, բնանկարը, աշխատանքը ժանրային կոմպոզիցիաների հետ։ Այնուամենայնիվ իր ժամանակիցներ գիտնականների և արվեստագետների դիմանկարները, ինչպես նաև` երեխաների պատկերները առավել հայտնի ճանաչում են ստացել։ 1950-1970 թվականներին դիմանկարային ժանրում նկարչուհու ստեղծած գործերից կարելի է առանձնացնել «Լենխորհրդի Գ. Կորոտկևիչի անվան Լենինգրադի թատրոնի դերասանի դիմանկարը» (1956)[8], «ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ` Ա. Շեննիկովի դիմանկարը» (1960)[9], «ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ` Պ. Բարանովի դիմանկարը» (1961)[10], «Ակադեմիկ Մ. Կոստենկոյի դիմանկարը» (1963)[11], «Հոր դիմանկարը»[12] (1972), «Նկարիչ Մ. Պլատունովի դիմանկարը» (1972)[13], «Ակադեմիկ Վ. Սոչևի դիմանկարը» (1976)[14]։
Նույն տարիներին Ելենա Կոստենկոն շատ է աշխատել մանկապատանեկան պատկերների վրա, հետաքրքրությամբ շարունակելով այն թեման, որը սկսել էր դիպլոմային նկարում։ Նրա ստեղծած գործերից են «9-րդ դասարանցի Իրինա Զիկովի դիմանկարը» (1953)[15], «Լոգանքից հետո» (1964)[11], «Լենա Մոլտենինովի դիմանկարը» (1975)[14], «Կատենկա» և «Միշա» (երկուսն էլ 1960 թվական)[16], «Ընկերներ» (1974)[17], «Առավոտ» (1967)[18] և շատ ուրիշ աշխատանքներ։
1953 թվականից Ելենա Կոստենկոն եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1922 թվականը ՌԽՖՍՌ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպություն)։
Ելենա Կոստենկոյի անհատական ցուցահանդեսները տեղի է ունեցել Բելգորոդում (1981 թվական, Մ. Կոզլովսկու հետ համատեղ) և Լենինգրադում (1986)։ 1989-1992 թվականներին Կոստենկոյի աշխատանքները հաջողությամբ ցուցադրվել են Ֆրանսիայում L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում[19][20], ինչպես նաև Բելգիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, որտեղ իր աշխատանքներն ստացել են հայտնի ճանաչում։
Ելենա Կոստենկոյի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի[21], Ֆրանսիայում[22], Ճապոնիայի[23], ԱՄՆ-ի[24], Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Союза художников СССР. Т.1. М.: Советский художник, 1979. С.547.
- ↑ Елена Михайловна Костенко. Выставка произведений. Каталог. Л.: Художник РСФСР, 1986. С.3.
- ↑ Елена Михайловна Костенко. Выставка произведений. Каталог. — Л.: Художник РСФСР, 1986. — С.6.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.15.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.68.
- ↑ Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 4. 1948—1953 годы. — М.: Советский художник, 1973.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. — Л.: ЛССХ, 1953. — С.6,26.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.14.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.22.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.22.
- ↑ 11,0 11,1 Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 27.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.8.
- ↑ Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С.7.
- ↑ 14,0 14,1 Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.12.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л.: Изогиз, 1954. — С. 12.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С. 12.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.17.
- ↑ Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — pp.40,44.
- ↑ L' Ecole de Leningrad. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 12 Mars 1990. — Р.46—47.
- ↑ L' Ecole de Leningrad. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 21 December, 1990. — Р.16—17.
- ↑ Елена Михайловна Костенко. Выставка произведений. Каталог. — Л.: Художник РСФСР, 1986. — С.9—12.
- ↑ L' Ecole de Leningrad. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 27 November, 1989. — Р.28.
- ↑ Exhibition of modern Soviet Painting. 1976. Gekkoso Gallery. Catalogue. — Tokyo, 1976. — Р.87,154.
- ↑ Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — p.40,44.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.6—7.
Աղբյուրներ
խմբագրել- Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. — Л.: ЛССХ, 1953. — С.6,26.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л.: Изогиз, 1954. — С.12.
- Коровкевич C. Ярче и глубже показывать новое, передовое. Заметки о весенней выставке работ ленинградских художников. // Вечерний Ленинград, 1954, 12 июня.
- Серов В. Знать жизнь, показывать правду жизни // Ленинградский альманах. Кн. 8. Л.: Лениздат, 1954. — С.306—311.
- Серебряный И. Молодые живописцы // Ленинградский альманах. Кн. 9. Л.: Лениздат, 1954. — С.338—342.
- Земская М. За правду жизни и большую мысль. К итогам осенней выставки ленинградских художников. // Смена, 1954, 18 декабря.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.14.
- Мочалов Л. Выставка без жюри. Новые работы ленинградских живописцев. // Вечерний Ленинград, 1956, 11 декабря.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.6.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С.12.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.22.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.22.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С.15.
- Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.27.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.17.
- Старостин Г. Художники советуются со зрителем. // Смена, 1965, 8 декабря.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1968 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1971. — С.9.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1972. — С.10.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л.: Художник РСФСР, 1972. — С.13.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 25-летию победы над фашистской Германией. Каталог. — Л.: Художник РСФСР, 1972. — С.7.
- Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С.7.
- Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.: Художник РСФСР, 1974. — С.9.
- Богданов А. Ярче, но и глубже. // Вечерний Ленинград, 1973, 25 декабря.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 4. 1948—1953 годы. — М.: Советский художник, 1973.
- По Родной стране. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.15.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.8.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.17.
- И. Мямлин. Сердце с правдой вдвоём… // Ленинградская правда, 1975, 1 июня.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.20.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.12.
- Exhibition of modern Soviet Painting. 1976. Gekkoso Gallery. Catalogue. — Tokyo, 1976. — Р.87,154.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.10.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С.15.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С.547.
- Громов Н. Тема вечная, современная. // Вечерний Ленинград, 1980, 14 апреля.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.15.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М.: Советский художник, 1981. — С.25,27,47,120,259,260,420,548,571.
- Шевчук С. Смотреть жизни в лицо. Заметки о живописном разделе выставки ленинградских художников в Манеже. // Смена, 1983, 28 декабря.
- Елена Михайловна Костенко. Выставка произведений. Каталог. — Л.: Художник РСФСР, 1986. — 48 с.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. Каталог. — Л.: Художник РСФСР, 1984. — С.10.
- Елена Михайловна Костенко. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1986.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.63.
- L' Ecole de Leningrad. Catalogue. Paris. Drouot Richelieu, 16 June, 1989. Р.48—49.
- L' Ecole de Leningrad. Catalogue. Paris. Drouot Richelieu, 27 November, 1989. Р.28.
- L' Ecole de Leningrad. Catalogue. Paris. Drouot Richelieu, 12 Mars 1990. Р.46—47.
- L' Ecole de Leningrad. Catalogue. Paris. Drouot Richelieu, 11 June, 1990. Р.26—27.
- L' Ecole de Leningrad. Catalogue. Paris. Drouot Richelieu, 21 December, 1990. Р.16—17.
- Painture Russe. Catalogue. Paris. Drouot Richelieu, 18 February, 1991. Р.33—34.
- Painture Russe. Catalogue. Paris. Drouot Richelieu, 26 April, 1991. Р.8—9.
- Leningrad figuration. Catalogue. Paris. Drouot Richelieu, 10 June, 1991. Р.10—11.
- Sots’Art a St Petersbourg. Catalogue. St Germain en Laye. 23 Fevrier 1992. Р.5.
- Saint-Petersbourg — Pont-Audemer. Dessins, Gravures, Sculptures et Tableaux du XX siecle du fonds de L' Union des Artistes de Saint-Petersbourg. Pont-Audemer, 1994. Р.71.
- Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С.4.
- Лирика в произведениях художников военного поколения. Живопись. Графика. Каталог. — Санкт-Петербург: 1995. — С.4.
- Петербургские музы. Выставка. Живопись, графика, декоративно-прикладное искусство. — СПб.: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.289.
- Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — Р. 40,44.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.9,15,362, 389—402,404-407,445. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.68.