Լեոնիդ Օվսյաննիկով
Լեոնիդ Օվսյաննիկով (ռուս.՝ Овсянников Леонид Фёдорович, մայիսի 25, 1880, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1970, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ-գծանկարիչ, մանկավարժ, Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Լեոնիդ Օվսյաննիկով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1880 |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 30, 1970 (89 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1909) |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1880 թվականի մայիսի 25-ին, Նիժնի Նովգորոդի մարզի Յուրինո գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1900 թվականին ավարտել է Կազանի գեղարվեստի դպրոցը, իսկ 1909 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը՝ Վասիլի Մատեի արվեստանոցում։ Ապրել է Պետերբուրգում, Պետրոգրադում և Լենինգրադում։ Մեծ մասամբ զբաղվել է հաստոցային գրաֆիկայով, աշխատել է գունավոր օֆորտի, վիմագրության և լինոփորագրությունների տեխնիկայում։
Եղել է «Արխիպ Կուինջու անվան նկարիչների միության» անդամ և ցուցորդ։ 1932 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1920-30-ականներին մասնակցել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և այլ երկրների կերպարվեստի մեծ ցուցահանդեսին[1]։ Դասավանդել է Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարանում (1918-1922 թվականներ), Լենինգրադի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1938-1960 թվականներ)։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո մնացել է Լենինգրադի շրջափակման մեջ։ Լենինգրադի ճակատի քաղվարչության հրամանով մյուս նկարիչների հետ միասին ստեղծել է քարոզչական թռուցիկներ և պլակատներ։ 1942 թվականի փետրվարին ինստիտուտի հետ միասին տարահանվել է Սամարղանդ, որտեղ շարունակել է մանկավարժական և ստեղծագործական աշխատանքը։ Տարահանումից վերադառնալուց հետո 1944 թվականի հուլիսին որպես պրոֆեսոր աշխատել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի նկարչության ամբիոնում։ Անհատական ցուցահանդեսները կայացել են 1941[2] և 1945 թվականներին Լենինգրադում։ «Ստվարաթղթի վրա փորագրումը» (1952 թվական) և «Օֆորտի տեխնիկայի ուսումնասիրությունը գեղարվեստական առաջին և երկրորդ կուրսերի համար» (1953 թվական) ուսումնական ձեռնարկների հեղինակն է։ Ի․ Ռեպինի հանդիպումների մասին հիշողություններ է թողել, որոնք 1959 թվականին հրապարակված են եղել «Լենինգրադի նկարիչները» հավաքածուում։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը։
Օվսյաննիկովի ստեղծագործություններից են «Վլադիմիր Լենինի դիմանկարը» (1926 թվական, Ռուսական պետական թանգարան), «Սերգեյ Կիրովը ամբիոնի վրա»[3] (1935 թվական, Ռուսական թանգարան), «Պեչերսկը» (1949 թվական), «Լուսնով բնանկարը»[4] (1950 թվական), «Կոլտնտեսային հոտը»[5], «Բնանկարը»[6] (երկուսն էլ՝ 1959 թվական), «Երեխաները լողափի վրա» (1963 թվական), «Լեյլուպ ափի մոտ»[7] (1964 թվական), «Կեչիները»[8] (1967 թվական) և այլ օֆորտներ։
Մահացել է 1970 թվականի մարտի 30-ին, Լենինգրադում՝ 90 տարեկան հասակում։
Լեոնիդ Օվսյաննիկովի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.205.
- ↑ Художник-гравер Леонид Фёдорович Овсянников. Авт. вступит. статьи П. Е. Корнилов. Л., 1941.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.183.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. Л—М., Искусство, 1951. С.45.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Советский художник, 1960. С.178.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.87.
- ↑ Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.109.
- ↑ Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Министерство культуры РСФСР, 1967. С.114.
Աղբյուրներ խմբագրել
- Художник-гравер Леонид Фёдорович Овсянников. Авт. вступит. статьи П. Е. Корнилов. Л., 1941.
- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. Л., Лениздат, 1951. С.46.
- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. Л—М., Искусство, 1951. С.45.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. Л., Изогиз, 1954. С.43.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. Л., Ленинградский художник, 1958. С.57.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. Л., Ленинградский художник, 1958. С.67.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.87.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Советский художник, 1960. С.178.
- Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.109.
- Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Министерство культуры РСФСР, 1967. С.114.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.183.
- Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.205.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.403. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.