Սեմյոն Աբուգով

ռուս արվեստագետ

Սեմյոն Աբուգով (Շիմոն Լեյվովիչ) (ռուս.՝ Абугов, Семён Львович, դեկտեմբերի 30, 1877(1877-12-30), Բերեզինո, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 3, 1950(1950-05-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ, գրաֆիկական նկարիչ, ուսուցիչ[1], Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։

Սեմյոն Աբուգով
Ծնվել էդեկտեմբերի 30, 1877(1877-12-30)
ԾննդավայրԲերեզինո, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 3, 1950(1950-05-03) (72 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1908)
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներQ113371062?
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Սեմյոն Աբուգովը ծնվել է 1877 թվականի հունվարի 30-ին, Մինսկի նահանգի Բերեզինո քաղաքում։ 1900 թվականին ավարտել է Օդեսայի նկարչական դպրոցը։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից արվեստի բարձրագույն ուսումնարանը, սովորել է Դմիտրի Կարդովսկու և Վլադիմիր Մակովսկու հետ։ 1900 թվականին «Մայրություն» նկարի համար ստացել է նկարչի կոչում։

1908 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ և բնանկարներ։ 1918 թվականից մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարեդարձի համար Վասիլևսկի կղզու փողոցների ձևավորմանը։ 1920 թվականից հիմնականում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, նախ Լենինգրադի գեղարվեստի դպրոցներում և արվեստանոցներում, իսկ 1932 թվականից` Գեղարվեստի համառուսական ակադեմիային կից Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1939 թվականից ստացել է պրոֆեսորի կոչում։

Ս. Աբուգովի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և արտերկի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Մահացել է 1950 թվականի մայիսի 3-ին, Լենինգրադում, 73 տարեկան հասակում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի հրեական գերեզմանոցում[2]։

Աշակերտներ խմբագրել

Աբուգովի աշակերտների թվում եղել են այնպիսի հայտնի նկարիչներ և ուսուցիչներ, ինչպիսիք են.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Художники народов СССР: Биографический словарь. — М.: Искусство, 1970. — Т. 1. — С. 33.
  2. http://nekropol-spb.ru/. Абугов Семен Львович
  3. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 15, 356, 359, 360, 362, 365, 367—370, 372, 379—381.

Աղբյուրներ խմբագրել

  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С.33.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 15, 356, 359, 360, 362, 365, 367—370, 372, 379—381. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.