Նինա Սազոնովա

ռուս դերասանուհի

Նինա Աֆանասևնա Սազոնովա (ռուս.՝ Ни́на Афана́сьевна Сазо́нова, դեկտեմբերի 25 1916 (հունվարի 7 1917), Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 2004(2004-03-01), Մոսկվա, Ռուսաստան[Նշում 1]), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, երգչուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Նինա Սազոնովա
Ծնվել էդեկտեմբերի 25 1916 (հունվարի 7 1917)
ԾննդավայրՎլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 1, 2004(2004-03-01) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունFirst Faculty of Medicine, Charles University?[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Ռուսաստան և  ՌԽՖՍՀ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան Լենինի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Նինա Սազոնովան իր կյանքի մեծ մասը (1938-2002) նվիրել է Խորհրդային բանակի կենտրոնական թատրոնում աշխատելուն[Նշում 2], որտեղ խաղացել է բազմաթիվ դերեր։ Հիշարժան դերեր է խաղացել «Կանայք», «Վիպակ կրակոտ տարիների մասին», «Պարզ պատմություն», «Ապրում էր այդպիսի տղա», «Օրը, օրից հետո» (հեռուստասերիալ), «Հաջողության զիգզագ» ֆիլմերում[2]։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Նինա Սազոնովան ծնվել է Վլադիմիրի նահանգի Ալեքսանդրովսկի գավառի Կոնստանտինովո գյուղում (այժմ՝ Սերգիևո-Պոսադսկի շրջան, Մոսկվայի մարզ)[3][4][Նշում 3]։ Աֆանասի Միխայլովիչի և Մատրյոնա Սեմյոնովնա Սազոնովի ընտանիքը հինգ երեխա է ունեցել՝ Սերաֆիման, Տատյանան, Նիկոլայը, Բորիսը և Նինան, ամենափոքրը։ Հայրը կիթառ է նվագել, մայրը՝ ջութակ, իսկ եղբայրները՝ բայան։ Ընտանիքում հաճախ են անցկացվել համերգ-ներկայացումներ[5]։

1920-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Կիմրի և բնակություն հաստատել Տրոիցկայա փողոցում գտնվող կոմունալ բնակարանում։ 1925-1929 թվականներին սովորել է թիվ 4 տարրական դպրոցում, 1929-1932 թվականներին՝ միջնակարգ դպրոցում[Նշում 4]։ Այդ տարիներին Նինան առաջին անգամ դրսևորել է իր դերասանական տաղանդը։ Նրա առաջին ուսուցչուհին՝ Աննա Միխայլովնա Կուրյատնիկովան, նկատել է իր աշակերտուհու հակվածությունը դեպի արվեստը և ամեն կերպ նպաստել դրա զարգացմանը[6]։ Հետագայում դերասանուհին հիշել է․ «Մենք նստում էինք մեր նստարանների մոտ և տառեր էինք սովորում։ Եվ հենց որ սկսում էինք հոգնել, կամ շեղվել, լսում էինք Աննա Միխայլովնայի ձայնը. «Եկեք երգենք»։ Նա կիթառը հանում էր, նստում նստարանի վրա և ասում․ «Մենք հանգիստ ենք երգելու»։ Մենք նրա հետ երգում էինք բոլոր ռուսական երգերն ու ռոմանսները։ Մենք պատմում էինք բոլոր հեքիաթները և խաղում դերերը։ Իմ առաջին դերը Կոլոբոկն էր։ Այդ հրաշալի դերն ինձ մոտ ստացվեց, բայց կայտառ, ճարպիկ աղջիկը ընկճված էր։ Այսպիսով, իմ առաջին ուսուցիչը իմ մեջ սեր արթնացրեց ստեղծագործության նկատմամբ, ամեն ինչի հանդեպ, կենդանի, պայծառ, տոնի համար, որն օգնում էր հաղթահարել ցավը»[7]

Ուսումնառությունից, իսկ ավելի ուշ՝ աշխատանքից ազատ ժամանակ (1932-1934 թվականներին Սազոնովան աշխատել է որպես հաշվապահ Կիմրի քաղաքային սպառողական ընկերությունում)։ Նինան քրոջ՝ Տատյանայի հետ միասին հաճախել է «Կրասնայա Զվեզդա» կոշիկի գործարանի «Կարմիր կոշկագործ» դրամատիկական խմբակ։ Խմբակի ղեկավար Դ. Պ. Բիչենկովն աղջկա մեջ տեսել է արտասովոր ունակություններ, շատ է աշխատել նրա հետ՝ կատարելագործելով նրա դերասանական հմտությունները[6]։

 
Հուշատախտակ Նինա Սազոնովայի հիշատակին Կիմրիի տան վրա, որտեղ նա ապրել է 1920-1930-ական թվականներին

Մոսկովյան թերթերից մեկում Բիչենկովը կարդացել է հայտարարություն Կարմիր բանակի կենտրոնական թատրոնի ստուդիա լրացուցիչ ընդունելության մասին և առաջարկել նրան փորձել ընդունվել այդտեղ[7]։ Չնայած մոր առարկություններին, 1934 թվականին Սազոնովան մեկնել է Մոսկվա[6][8]։

Ստուդիա ընդունվելու ցանկություն ունեցողների թվաքանակը մի քանի հարյուր է եղել։ Ընդունող հանձնաժողովն ուսումնասիրության համար պետք է ընտրեր միայն երեքին։ Քննության ժամանակ Սազոնովան գրավել է հանձնաժողովի անդամներին պիեսներից և ռուսական ժողովրդական երգերից մենախոսությունների կատարմամբ և չնայած բարձր մրցակցությանը, անցել է մրցույթը և ընդունվել ստուդիա[6]։ Երիտասարդ դերասանուհու դաստիարակը ստուդիայում Ալեքսեյ Պոպովն է եղել։ Ըստ գրաքննադատ Նատալյա Ստարոսելսկայայի՝ նա իսկական Պոպովի աշակերտուհին է եղել, նա օրգանապես կլանել է այն ամենը, ինչ ասել է ուսուցիչը դերասանի աշխատանքի մասին, նրա ներաշխարհի կրթության մասին, առանց «դրամատիկական նյութի, որի կերպարը թվացել է սովորական, զուրկ մարդկային հատկություններից և անհատականության գծերից»[9]։

Դերասանուհին իր դեբյուտը կատարել է 1938 թվականին Սերգեյ Գերասիմովի «Ուսուցիչը» պիեսում Մանկա Լագուտինայի դերում։ Ե՛վ մայրը, և՛ Նինայի առաջին ուսուցչուհին՝ Աննա Կուրյատնիկովան, եկել են Կիմրիից Կարմիր բանակի կենտրոնական թատրոնում կազմակերպված ներկայացմանը[10]։ Ըստ այլ աղբյուրների՝ Նինա Աֆանասիևնայի առաջին դերը եղել է Մաշայի դերը «Լև Գուրիչ Սինիչկին» վոդևիլում[7]։

Հայրենական մեծ պատերազմ խմբագրել

Պատերազմի սկսվելուց հետո՝ 1941 թվականի ամառային մի օր, թատրոնում հերթական փորձի ժամանակ հայտնվել է Ալեքսեյ Պոպովը, ով անմիջապես հրամայել է արտիստներին գնալ Բելոռուսական երկաթուղային կայարան, որտեղից ռազմաճակատ են ճանապարհել մոբիլիզացվածներին։ Հանպատրաստից կահավորված բեմում բայանի նվագակցությամբ տեղի է ունեցել փոքրիկ համերգ[10]։

Որոշ ժամանակ անց դերասանուհին ինքը թատերական բրիգադի հետ մեկնել է ռազմաճակատ։ Թատրոնի դերասանների հետ հանդես է եկել զորամասերում, հիվանդանոցներում, առաջնագծում[2]։ Մոսկվայի համար մղվող մարտերի ժամանակ նա ելույթներ է ունեցել բոլոր առաջավոր զորամասերում[11]։ Ձմռան մի օր դերասանների բրիգադը ելույթներ է ունեցել առաջնագծի Էնսկի զորամասում։ Դերասաններին ուղեկցելու համար զինվորական է եկել, ով պետք է նրանց անտառի միջով տաներ մեկ այլ զորամաս։ Ճանապարհի ականապատված լինելու պատճառով դերասանները ստիպված են եղել մեկ շարքով իրար հետևից գնալ։ Սազոնովան քայլել է շարքի մեջտեղում, բայց ինչ-որ պահի նա սայթաքել է և ոտքը դրել հակատանկային ականի վրա։ Զինվորականը հրամայել է․ «Կանգնի՛ր, չշարժվե՛ս»։ Նա դերասաններին ավելի առաջ է տարել, իսկ Նինա Աֆանասևնային ասել․ «Եթե ուզում ես ողջ մնալ, չշարժվե՛ս։ Մենք դեռ տասնհինգ րոպե պետք է քայլենք մինչև տեղ հասնենք։ Ես կհասցնեմ դերասաններին և կվերադառնամ սակրավորի հետ»։ Դերասանուհին մոտ մեկ ժամ կանգնել է ականի վրա՝ մինչև սակրավորի ժամանելը[12]։

1942 թվականի ամռանը Կարմիր բանակի թատրոնի համերգային բրիգադը Խարկովի մոտ շրջափակման մեջ է ընկել։ Գերմանացիների հետ մարտերի արդյունքում շատերը զոհվել են, բրիգադից Սազոնովան և Կարմիր բանակի գնդապետը կարողացել են թաքնվել թշնամիներից խոտի դեզի մեջ։ Գերմանացի զինվորները, սանրելով տարածքը, եղանով ստուգել են բոլոր խոտի դեզերը, նրանք չեն շրջանցել նաև Նինա Աֆանասևնայի և գնդապետի թաքստոցը։ Սպային դուրս են հանել դեզից, բայց Նինային չեն նկատել։ Հաջորդ օրը առավոտյան նա դուրս է եկել խոտի դեզից և որոշ ժամանակ անց հանդիպել տեղացի մի բնակչուհու։ Գյուղացի տատիկը պատսպարել է աղջկան, հաջորդ օրը նրան տվել գյուղական շորեր ու մի ճիպոտ․ «Եթե հանդիպես գերմանացիների կասես, որ կովն է կորել»։ Ճանապարհին հանդիպած գերմանացիները ձեռք չեն տվել դերասանուհուն։ Հոգնած և ուժասպառ դերասանուհուն հայտնաբերել են խորհրդային հետախույզները, որոնց հետ նա անցել է առաջին գիծը և հայտնվել պետական անվտանգության աշխատակիցների ձեռքում, որոնք նրան հարցաքննության են ենթարկել։ Այդ ամենը մեծապես ազդել է դերասանուհու հոգեկան առողջության վրա՝ հետագայում նրա մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել[7][13]։

Ըստ իր՝ դերասանուհու հուշերի, երբ նա, վերադարձել է Մոսկվա և եկել հայրենի թատրոն, պահակը չի ճանաչել նրան և թույլ չի տվել, որ նա ներս մտնի, քանի որ պատերազմում անցկացրած տարիների ընթացքում շատ է փոխվել նրա արտաքինը[2]։ Բայց որոշ ժամանակ անց նա ստիպված է եղել կրկին վերադառնալ ռազմաճակատ[2][14]։

Պատերազմից հետո խմբագրել

Պատերազմի ավարտից հետո Սազոնովան շարունակել է աշխատել Խորհրդային բանակի թատրոնում, իսկ 1950-ականների վերջերից սկսել է ակտիվ նկարահանվել ֆիլմերում[8]։

1951 թվականին ավարտել է ՀամԿ (բ) Կ Մոսկվայի քաղաքային կոմիտեի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը (ԽՍՀՄ նկարիչների կենտրոնական տան մասնաճյուղին կից)[8]։

1958 թվականին Դովժենկոն դերասանուհուն առաջարկում է զինվորի մոր՝ Ստեպանիդայի դերը, ով ռազմաճակատում կորցրել էր յոթ որդիներին («Պոեմ ծովի մասին» ֆիլմը)։ Ռեժիսորը, չնայած դերասանուհու ունակությունների հետ կապված կասկածներին, նրան համոզել էր նկարահանվել ֆիլմում՝ ասելով, որ նա «մոր աչքեր ունի»։ «Պոեմում» կատարած դերը դարձավ նրա կինոդեբյուտը[15]։

Նրա կատարմամբ կինոյի հերոսուհիները ձեռք են բերել համազգային համբավ[4]։ Հիմնականում դերասանուհին խաղացել է կանանց, մայրերի, մորաքույրների դերեր։ Ըստ Ստարոսելսկայայի, դերասանուհու դերի բավականին տարօրինակ ամպլուայի հետևում թաքնված է եղել «հերոսին ամենափոքր մանրուքներից կերտելու և որոշակի, ճանաչելի ու ընկալվող կերպար դարձնելու կարողությունը»[3][16]։

Դերասանուհուն հիանալի կերպով հաջողվել է կատարել ժողովրդի ծոցից ելած հասարակ կանանց դերեր։ Ըստ ժամանակակիցների «Ապրում էր այսպիսի երիտասարրդ տղա» ֆիլմի պրեմիերայից հետո, որտեղ նա խաղում էր մորաքույր Անիսիայի դերը, կինոռեժիսոր Վ. Մ. Շուկշինը նամակ է ստացել հետևյալ բովանդակությամբ․ «Ընկեր ռեժիսոր, ո՞վ է կատարում այդ մորաքույր Անիսիայի դերը։ Եթե մեր գյուղացի կինը, բացատրեք, թե ինչպես են նրան սովորեցրել խաղալ։ Իսկ եթե նա դերասանուհի է, ինչո՞ւ է նա այդքան գյուղական»[16]։

«Օրըստօրե» ֆիլմի ցուցադրությունից հետո, որտեղ դերասանուհին մարմնավորել է մորաքույր Պաշայի դերը, հազարավոր նամակներ են եկել Մոսկվա ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, որոնցից մի քանիսի վրա գրված է եղել միայն՝ «Մոսկվա։ Պաշա մորաքրոջը»։ Նույնիսկ նման նամակները հասել են հասցեատիրոջը[17]։ Սազոնովան առաջին երգի կատարողն է եղել «Ես կանգնած եմ կիսակայարանում» ֆիլմում, որը հետագայում հայտնի կատարել է Վալենտինա Տոլկունովան, Սազոնովան այդ երգը կատարել է բայանի նվագակցությամբ, ավելի դանդաղ տեմպով[18][19]։

Դերասանուհու խոստովանությամբ ինքը սիրել է հյուրախաղերով հանդես գալ տարբեր երկրներում։ 1970-ականներին նա համերգներով հանդես է եկել է այլ երկրներում և ԽՍՀՄ շատ քաղաքներում։ Նա բազմիցս այցելել է Կիմրի քաղաք, որտեղ անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը։ «Եթե քեզ հրավիրում են, մերժելը մեղք է, բացի այդ, եթե դու դեռ կաող ուժ ես։ Իսկ ինչ վերաբերում է շեֆական համերգներին, ինչպե՞ս կարելի է հրաժարվել զինվորների ու բանվորների հետ հանդիպելուց։ Ի վերջո, ես չեմ սիրում գողական լսարանը», - ասել է նա[20]։

1977 թվականի մարտի 2-ին դերասանուհուն շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում[8]։

1980-ականների վերջերին դերասանուհու առողջական վիճակը վատացել է և չնայած հիվանդություններին՝ նա չի ընդհատել ստեղծագործական գործունեությունը[21]։ 1987 թվականին Խորհրդային բանակի կենտրոնական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա հոբելյանական երեկոն։ Նրան բազմաթիվ նվերներ են նվիրել երկրի տարբեր ծայրերից, այդ թվում՝ ԽՍՀՄ ԳԱ բուսաբանական այգու աշխատակիցների պատրաստած ծաղկեփունջը։ Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ի շինարարներից շնորհավորական հեռագիր է ստացվել, որում աշխատողները շնորհակալություն են հայտնում դերասանուհուն իր կատարումների համար և հրավիրել կայանի առաջիկա բացմանը[22]։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

2001 թվականի դեկտեմբերի 31-ին, 2002 թվականի հունվարի 1-ի Ամանորի գիշերը դերասանուհու որդին` Միխայիլը հարբած վիճակում ծեծի է ենթարկել նրան։ Նա կորցրել է գիտակցությունը, իսկ որդին գնացել է քնելու։ Առավոտյան Միխայիլը հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել է մոր դին և որոշելով, որ ինքը սպանություն է կատարել, իրեն ցած է նետել Սելեզնյովսկայա փողոցի 11 հարկանի շենքի պատուհանից[23]։ Դերասանուհին ծանր վիճակում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք[24][25]։

Դուրս գրվելուց հետո դերասանուհուն խնամել է հիվանդապահուհի՝ բուժքույր Լարիսա Սվիրենկոն, ով իրեն ներկայացրել է որպես դերասանուհու զարմիկ։ Այսպես կոչված «խնամակալությունը» ավարտվել է նրանով, որ 2002 թվականի մարտին Սազոնովան հայտնվել է Նովոզագարիեյի հիվանդանոցում, որը հայտնի է որպես «ծերանոց»[24], իսկ նրա նախկին բնակարանը վաճառվել է մի քանի հարյուր հազար դոլարով[26], քանի որ ժողովրդական արտիստը նախկինում վերագրանցել է բնակարանը Սվիրենկոյի անունով[13][27]։ Ինքը՝ դերասանուհին, դրական է արտահայտվել իր բուժքրոջ մասին[25]։

Դեպքից անմիջապես հետո դերասանուհու թոռը՝ Եվգենին փորձել է դերասանուհուն Կիպրոս տանել, սակայն բժիշկների հակացուցումների պատճառով չի կարողացել դա անել։ Մամուլում Եվգենիին ներկայացրել են որպես նյութապես շահագրգիռ անձնավորություն, ով չի հետաքրքրվել իր տատիկի ճակատագրով[23], ըստ Սվիրենկոյի՝ Սազոնովան թոռանը բացասաբար է վերաբերվել[13][25][27]։ Թոռը նաև նշել է, որ Սվիրենկոյի ջանքերով դերասանուհին մեկուսացվել է իր հետ շփումներից[13]։ Որոշ ժամանակ անց Սազոնովայի բնակարանից սկսել են անհետանալ թանկարժեք իրեր, անհետացել է նաև Լենինի շքանշանը, որը դերասանուհուն շնորհվել է 1987 թվականին[23]։

Հիվանդության ընթացքում նա երկու անգամ կաթված է տարել, նորից սկսել է քայլել[23], հոդաբորբը սրացել է[25], ինչպես նաև ախտորոշվել է դեմենցիա։ 2003 թվականի սեպտեմբերի վերջին Լարիսա Սվիրենկոն բնակարան էր վարձել Մոսկվայի ծայրամասում և բնակություն հաստատել այնտեղ դերասանուհու հետ[23]։

2004 թվականի փետրվարի 24-ին դերասանուհու առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Մոսկվայի 56-րդ հիվանդանոց[26]։ Սազոնովան մահացել է 2004 թվականի փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը սրտի սուր անբավարարությունից[28]։ Թաղված է Վագանկովսկի գերեզմանատանը (թիվ 25 տեղամաս), հուղարկավորության ծախսերը ստանձնել է Ռուսական բանակի թատրոնը[23]։

Անձնական կյանք խմբագրել

Պատերազմից հետո դերասանուհին ամուսնացել է արվեստի պատկերասրահի տնօրեն Ալեքսանդր Կապիտոնովիչ Բորիսովի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Միխայիլին, սակայն Բորիսովի հետ ամուսնությունը երկար չի տևել[7][2]։

Առաջին ալիքին տված հարցազրույցում դերասանուհի Լ. Ի. Կասատկինան պատմել է․ «Ինչո՞ւ նա չամուսնացավ։ Նրան բավականին հետաքրքիր տղամարդիկ էին առաջարկություններ արել։ Եվ Խոլոդիլինը, ով հրաշալի դերասան էր, և Վեշնյակովը, բայց նա հրաժարվել էր, քանի որ շատ էր սիրում իր որդուն, գուցե նույնիսկ չափազանց շատ»[29]։

16 տարեկանում Միխայիլը տուն է բերել իր առաջին կնոջը՝ Նատալյային։ Ընտանիքը պահելու համար նա ստիպված է եղել թողնել դպրոցը[13]։ Մայրը կտրականապես դեմ է եղել այս ամուսնությանը, ամեն կերպ արհամարհել է հարսին։ Որոշ ժամանակ անց երիտասարդների ընտանիքում ծնվել է որդին՝ Եվգենին, բայց շուտով Միխայիլն ու Նատալյան ամուսնալուծվել են[20]։

Ամուսնալուծությունից հետո Միխայիլը, ով մնացել է մոր հետ ապրելու, սկսել է ալկոհոլ օգտագործել և մոլախաղերով զբաղվել։ Վատ սովորությունների պատճառով երիտասարդ տղան կորցրել է աշխատանքը, պարտքերի տակ ընկել, որը ստիպված է եղել վճարել[21]։

Կյանքի վերջին տարիներին Միխայիլը լիովին մեկուսացված է եղել արտաքին աշխարհից՝ մորը չի թողել հեռախոսի մոտ, հյուրերին չի թողել բնակարան։ Բացառություն է արվել 2002 թվականի Նոր տարվա նախօրեին, Ամանորի գիշերը տեղի ունեցած ողբերգությունից առաջ. Միխայիլը տուն է թողել թատրոնի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին շնորհավորելու դերասանուհուն[24]։

Գնահատականներ և կարծիքներ խմբագրել

«Մեր տունը» ֆիլմում դերասանուհու գործընկեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Անատոլի Պապանովը գրել է. «Թվում էր, թե նա ընդհանրապես չի խաղում, այդպիսին էր վերամարմնավորման ուժը, վառ կանացի կերպարների ստեղծումը։ Նա շատ բարի և անկեղծ մարդ էր։ Եվ այնուամենայնիվ, շատ համեստ»[30][20][31]։

Կինոռեժիսոր և գրող Վասիլի Շուկշինը, որի ֆիլմերում խաղացել է դերասանուհին, նրա մասին ասել է՝ «Սազոնովան ռուսական մայրության մարմնացումն էր, որին չի կարելի վերաբերվել այլ կերպ, քան ակնածանքի և հարգանքի զգացումից»[17][31]։

Ըստ մի շարք հեղինակների՝ իրենց հանրաճանաչության համար նրան են պարտական «Քույրիկ», «Կանգնած եմ կիսակայանում», «Մարգարտիտները թաքնվել են», «Բաժանման վալս» ֆիլմերում դերասանուհու կատարած երգերը[20][31]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Զիկինան ասել է, որ երբեք չէր համարձակվի կատարել ընկերուհու երգացանկում ընդգրկված երգերը, քանի որ չէր կարող հասնել ապրումների նման խորության[20][31]։

Ստեղծագործություն խմբագրել

Թատերական աշխատանքներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1958 - Պոեմ ծովի մասին - Ստեփանիդա
  • 1960 - Վիպակ կրակոտ տարիների մասին - Մարիայի մայրը
  • 1960 - Հասարակ պատմություն - Լյուբա, Սաշա Պոտապովայի ընկերուհին
  • 1960 - Անքուն գիշեր՝փոքրիկ նավակի տիրուհին
  • 1961 - Դժվար ժամին - դրվագ
  • 1963 - Առաջին տրոլեյբուսը - Մարիա Իգնատևնա
  • 1963 - Երիտասարդություն (կինոալմանախ) («Մանուշակներով մորաքույրը» նովել) - մորաքույրը մանուշակները գլխարկին
  • 1964 – Ապրում էր այդպիսի տղա - մորաքույր Անիսիա
  • 1964 - Հեռավոր աստղի լույսը - Կլաուդիա Վասիլևնա Կորոստիլևա
  • 1965 - Մեր տունը - Մարիա Իվանովա
  • 1965 - Վաղ առավոտյան - Գալինա Պետրովնա
  • 1966 - Կանայք- Եկատերինա Տիմոֆեևնա Բեդնովա
  • 1966 - Ոչ ամենահաջող օրը՝ Աննա Տրոֆիմովնա
  • 1967 – Կանանց թագավորություն - Աննա Սերգեևնա
  • 1968 - Կոլկա Պավլյուկովի երկար օրը (կարճամետրաժ) - Նաստյա Պավլյուկովա, այրի, Կոլկայի մայրը
  • 1968 – Հաջողության կեռմաններ - Մարյա Պետրովնա, Ալևտինայի մայրը
  • 1968 - Նորեկը- Վոլոդյայի մայրը
  • 1969 - Տարօրինակ մարդիկ (կինոալմանախ) («Խոհեր» նովել) - Մատվեյ Ռյազանցևի կինը
  • 1970 - Իմ փողոցը - Կլաուդիա Պետրովնա Զաբրոդինա
  • 1970-1972 - «Ավերակները կրակում են ...» - Շուրայի մայրը
  • 1971 - Լյուբավինների վերջը - Ագաֆյա Կոլոկոլնիկովա, Կլաուդիայի մայրը
  • 1971 - Նյուրկինի կյանքը - Վերա Ալեքսանդրովնա
  • 1971-1972 - Օր ըստ օրե-մորաքույր Պաշա
  • 1972 - Սիբիրցի կինը- Գուրիանովա, Թամարայի մայրը
  • 1973 - Նույնիսկ մեկ տարի չի անցնի ... - Պելագեա Վասիլևնա
  • 1974 – Յուրկինի լուսաբացը - Նադեժդա Պետրովնա Խմել, Յուրկայի մայրը
  • 1993 - Ցնցում

Հեռուստաներկայացում խմբագրել

  • 1961 - Կամակորի սանձահարումը - բուժքույր
  • 1967 - Բեռլինից հյուսիս-արևմուտք - Շուրա
  • 1973 - Ալիքները մեր վերևում - Օլգա Տրոֆիմովնա
  • 1975 - Թմբկահարուհին - Տուզիկովա
  • 1978 - Վասսա Ժելեզնովա - Վասսա Ժելեզնովա
  • 1990 - Ծերունական գործ - տարեց կին, Ստեփանի կինը
  • 1993 - Շոպեն- Սոնատ թիվ երկու

Մասնակցություն ֆիլմերում

  • 1995 - Վալենտինա Վլադիմիրովա (ORT հեռուստաալիքի «Որպիսի հիշեն» հեռուստահաղորդումների շարքից) (վավերագրական)

Արխիվային կադրեր |

  • 2007 - Համազգային դերասանուհի Նինա Սազոնովա (վավերագրական)

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Խորհրդային պետական պարգևներ և կոչումներ՝

  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (2-ը մարտի, 1977)[8],
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (7-ը մայիսի, 1968)[20],
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (10-ը հոկտեմբերի, 1959)[20],
  • Լենինի շքանշան (6-ը հունվարի, 1987)[8][20],
  • մեդալներ, այդ թվում՝
    • հոբելյանական մեդալ «Անձնվեր աշխատանքի համար։ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հիշատակին» (1970)[8],
    • մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» (1945)[20],
    • Մեդալ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին[20]։

Ռուսական պետական պարգևներ՝

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (23.03.2000) - թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[32],
  • Բարեկամության շքանշան (21-ը հունիսի 1995) - պետությանը մատուցած ծառայությունների, աշխատանքում ձեռք բերված հաջողությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ավանդի համար[33]։

Հիշատակ խմբագրել

  • Նինա Սազոնովայի հիշատակին 2005 թվականին հուշատախտակ է տեղադրվել Կիմրիի այն տան վրա, որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ 1920-1930-ական թվականներին (Տրոիցկայա փողոց 17)։ Հուշատախտակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 1-ին, որին մասնակցել են Տվերի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Ա. Ն. Էպիշինը, Կիմրիի դրամայի և կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Օ. Ա. Լավրովը, դերասանուհու հարազատները[34][31]։
  • 2016 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնեցլ են, որ դերասանուհու ծննդյան 100-ամյակի առթիվ Մոսկվայի կառավարության և Կապի դաշնային գործակալության մասնակցությամբ նախատեսվել է թողարկել հոբելյանական փոստային դրոշմանիշ[35]։ 2017 թվականի հունվարի 24-ին թողարկվել է «B» տպատառով նկարազարդ բացիկ՝ նվիրված դերասանուհուն[36]։
  • Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղադրվել է Նինա Սազոնովայի հիշատակի աստղը[37]։

Գրականություն խմբագրել

  • Коркунов В. И. «Ниночка кимрская» (путь актрисы) // Страницы кимрской истории. Книга вторая: краеведческие очерки / В. И. Коркунов, В. В. Коркунов. — Тверь: Марина, 2010. — С. 112—122. — 344 с. — ISBN 978-5-903728-26-8
  • Фёдор Ибатович Раззаков Нина Сазонова // Как уходили кумиры. Последние дни и часы народных любимцев. — М.: Эксмо, 2005. — 671 с. — ISBN 5-699-10035-0
  • Сазонова Нина // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
  • Наталья Давидовна Старосельская Нина Сазонова // Звёзды театра Российской Армии / Под ред. Борис Михайлович Поюровского. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2002. — 304 с. — (Выдающиеся мастера. Театр). — ISBN 5-7805-0948-4

Նշումներ խմբագրել

  1. Согласно ряду источников, Нина Сазонова скончалась в ночь с 29 февраля на 1 марта 2004 года. На надгробном памятнике актрисы на Ваганьковском кладбище именно 1 марта 2004 года указано в качестве даты её смерти.
  2. Ныне — Центральный академический театр Российской армии, до 1951 года — Центральный театр Красной армии, с 1951 года по 1993 год — Центральный театр Советской армии.
  3. В некоторых источниках как место рождения ошибочно приводится город (до 3 [16] июня 1917 — село) Кимры.
  4. В советское время улица носила имя Розы Люксембург, в 1992 году обрела прежнее название.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Studenti pražských univerzit 1882–1945
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Коркунов, 2010, էջ 115
  3. 3,0 3,1 Старосельская, 2002, էջ 244
  4. 4,0 4,1 Коркунов, 2010, էջ 112
  5. Лернер Л. Вы подумайте о наших матерях... // Смена : журнал. — М.: изд-во «Правда», 1987. — № 3 (5105).
  6. 6,0 6,1 6,2 6,3 Коркунов, 2010, էջ 113
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Екатерина Щеглова (2012 թ․ դեկտեմբերի 21). «Женщина из народа. Нина Сазонова» (ռուսերեն). Женский журнал «Суперстиль». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Сазонова Нина Афанасьевна» (ռուսերեն). Сайт «Киносозвездие». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  9. Старосельская, 2002, էջ 243
  10. 10,0 10,1 Коркунов, 2010, էջ 114
  11. Григорий Заславский (2014 թ․ մայիսի 9). «Выступали шёпотом и на грузовиках. О фронтовых буднях советских актёров» (ռուսերեն). Вести FM. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  12. Виктор Борзенко (2013 թ․ մայիսի 8). «С военным размахом» (ռուսերեն). Театрал. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Ирина Боброва (2000 թ․ հունվարի 12). «Нехорошая квартира Нины Сазоновой» (ռուսերեն). Московский комсомолец. — № 485. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  14. Центральный Академический театр Советской Армии / Редактор-составитель А. М. Смелянский. — М., 1980. — С. 48.
  15. Захарьев А. Потеря: в Москве на 88-м году жизни скончалась народная артистка СССР Нина Сазонова(ռուս.) // Коммерсантъ-Власть : журнал. — 8 марта 2004. — № 9 (562). — С. 55. Архивировано из первоисточника 18 Մայիսի 2015.
  16. 16,0 16,1 «Нине Сазоновой исполняется 85 лет». NEWSru.com. 2002 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  17. 17,0 17,1 Вахрамов В. Москва. Тёте Паше // Приложение к «Народной газете». — 1998. — № 4 (41).
  18. «Валентина Толкунова Стою на полустаночке/Valentina Tolkunova Standing on the station». Комментарий Валентины Толкуновой к песне «Стою на полустаночке». Youtube-канал «Валентина Толкунова: творчество и судьба. 2015 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  19. «Всеволод Шиловский. Полустанки любви стр.8 - 7Дней.ру». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 Коркунов, 2010, էջ 116
  21. 21,0 21,1 Коркунов, 2010, էջ 117
  22. Жегин Н. Вечер Сазоновой : журнал. —М., 1987. — № 8. — С. 102-104.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Коркунов, 2010, էջ 118
  24. 24,0 24,1 Анастасия Плешакова, Ярослав Щедров (2002 թ․ հունվարի 12). «Цветастый полушалочек Нины Сазоновой залит кровью и слезами» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 Антон Клюев, Сергей Нехамкин (2003 թ․ նոյեմբերի 25). «Квартирный вопрос Нины Сазоновой» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  26. 26,0 26,1 Раззаков, 2005
  27. 27,0 27,1 Елизавета Никифорова (2017 թ․ հունվարի 12). «Подруга Нины Сазоновой: Сын избивал ее и запирал в ванной». Газета «Собеседник». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  28. Маслова Л. Умерла Нина Сазонова // Коммерсантъ : газета. — 2 марта 2004. — № 37 (2876). — С. 21. Архивировано из первоисточника 4 Օգոստոսի 2017.
  29. «Знаменитой актрисе Нине Сазоновой исполнилось бы 90 лет» (ռուսերեն). Первый канал. 2007 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  30. Папанов А. Загадка простоты // Советская Россия. — 7 января 1997.
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Варвара Ложкина (2014 թ․ հունվարի 16). «Её песни пела вся страна» (ռուսերեն). tverlife.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  32. Указ Президента Российской Федерации от 23 марта 2000 г. № 542 «О награждении государственными наградами Российской Федерации работников Центрального академического театра Российской Армии»]]
  33. «Указ Президента России № 542 от 23 марта 2000 года «О награждении государственными наградами Российской Федерации работников Центрального академического театра Российской Армии»» (ռուսերեն). Сайт Президента Росси]. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  34. Коркунов, 2010, էջ 121
  35. «Марки в честь памятных мест и знаменитых москвичей появятся в этом году». ТАСС. 2016 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  36. «Россия. Народный артист СССР. Нина Афанасьевна Сазонова (1917-2004), актриса. Карточка с литерой "В"». peterstamps.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  37. «В Центральном академическом театре Российской Армии состоялась церемония закладки памятной Звезды великого артиста Владимира Зельдина». Минобороны России (ռուսերեն). 2022 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.