Իոն Դրուցե (ռում.՝ Ion Druţă, Ива́н Пантеле́евич Дру́ца, սեպտեմբերի 3, 1928(1928-09-03)[1], Հորոդիշտե, Soroca County, Ռումինիա), մոլդովացի գրող, դրամատուրգ։

Իոն Դրուցե
ռում.՝ Ion Pascari
Stamp of Moldova md105cvs.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1928(1928-09-03)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՀորոդիշտե, Soroca County, Ռումինիա
Մասնագիտությունդրամատուրգ, դրամատուրգ, բանաստեղծ և պատմաբան
Լեզումոլդավերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՄոլդովայի գիտությունների ակադեմիա
ՊարգևներԼենինի շքանշան Հանրապետության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Order of Bogdan the Founder?
Իոն Դրուցե Վիքիքաղվածքում

ԿենսագրությունԽմբագրել

Իոն Դրուցեն ծնվել է 1928 թվականին Բեսարաբիայի հյուսիսում՝ Գորոդիշտե գյուղում։ Ավարտել է անտառտնեսության դպրոցը, աշխատել է որպես գյուղխորհրդի քարտուղար, 1947-1951 թվականներին ծառայել է բանակում։ 1945-1956 թվականներին եղել է կոմերիտմիության անդամ։ Հրատարակվել է 1950 թվականից։ 1957 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: Գրել է մոլդավերեն, 1960 թվականից՝ նաև ռուսերեն:

Մոլդովիայում հրատարակվել են Դրուցեի պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնցից «Քո առաջին անունը մարդ է» լույս է տեսել նաև ռուսերեն։ Հեղինակել է «Կասա Մարե» դրաման, «Տափաստանային բալլադներ» վեպը, «Տխրության տերևներ» վիպակը (հրատարակվել է նաև հայերեն), որը սկզբում վերնագրել է «Գեորգեն, այրու որդին»: Սա լիրիկական հուզիչ պատմություն է սիրո մասին։ 1958 թվականին Մոսկվայում հրատարակվել է այդ վիպակը, 1963 թվականին՝ վեպը[2]:

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Մոլդովայի ԽՍՀ պետական մրցանակ (1967)
  • Լենինի շքանշան (1988)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1960, 1984)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Հանրապետության շքանշան (1993)
  • «Ժողովրդական գրող»

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը՝ Էռա Սամուիլովնա Ռոսինա (1929), գրող Ռոսին Իզրաիլովիչի դուստրը (1892-1941)[3][4]
  • Երկվորյակ դուստրեր՝ Օլգա (ապրում է Իսրայելում) և Տատյանա (1958-2011)[5]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://druta.asm.md/
  2. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
  3. Воспоминания Бориса Рунина
  4. Писательская рота
  5. Дни молдавской культуры в Израиле
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իոն Դրուցե հոդվածին

Արտաքին հղումներԽմբագրել