Լյուդմիլա Գեորգևնա Զիկինա (ռուս.՝ Людми́ла Гео́ргиевна Зы́кина, հունիսի 10, 1929(1929-06-10)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հուլիսի 1, 2009(2009-07-01)[3][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս երգչուհի, ռուսական ժողովրդական երգերի, ռոմանսների և էստրադային երգերի կատարող։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), Լենինյան (1970) և Մ. Ի. Գլինկայի անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակների դափնեկիր (1983), «Ռոսիա» պետական ռուսական ակադեմիական ժողովրդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և մենակատար (1977-2009)։

Լյուդմիլա Զիկինա
Людмила Георгиевна Зыкина.jpg
Ծնվել էհունիսի 10, 1929(1929-06-10)[1][2]
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել էհուլիսի 1, 2009(2009-07-01)[3][2] (80 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերէստրադա, ժողովրդական երաժշտություն, Ռոմանս և ռուսական ժողովրդական երգ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ, բայան և վոկալ
ԼեյբլՄելոդիա
ԿրթությունՄ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Սուրբ Անդրեյի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան, «Ցելինայի 50-ամյակի» մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Լենինյան մրցանակ,
, Friendship Medal, Verdienter Aktivist,
, Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Lyudmila Zykina Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լյուդմիլա Զիկինան ծնվել է 1929 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում` բանվորի ընտանիքում։ Մանկությունից զբաղվել է գեղարվեստական ինքնագործունեությամբ, նվագել կիթառ և բայան։ Մինչև 1942 թվականը սովորել է բանվորական երիտասարդության դպրոցում։ Պատերազմի տարիներին աշխատել է Սերգո Օրջոնիկիձեի անվան Մոսկվայի հաստոցաշինական գործարանում, որպես խառատ։ Արժանացել է «Վաստակավոր օրջոնիկիձեցի» պատվավոր կոչմանը։ Պատերազմից հետո աշխատել է Ա. Վ. Վիշնևսկու անվան մերձմոսկովյան ռազմա-կլինիկական հոսպիտալում որպես բուժքույր, այնուհետև որպես դերձակ Կաշչենկոյի անվան հիվանդանոցում։

Ստեղծագործական կենսագրությունը սկսել է 1947 թվականին` մասնակցելով երիտասարդ կատարողների Համառուսաստանյան մրցույթին, որից հետո նրան ընդունեցին Մ. Ե. Պյատնիցկու անվան Պետական ակադեմիական ռուսական ժողովրդական երգչախումբ։ Ընդունելության ընթացքում մրցույթը հասնում է մեկ տեղի համար 1500 մարդ, վերջում հանձնաժողովը ընտրում է չորս հոգու, երեք երիտասարդի և մեկ աղջկա` Լյուդմիլային[4]։

1949 թվականին, մոր մահից հետո, երգչուհու ձայնը կորում է, և նա ժամանակավորապես հեռանում է երգչախմբից և աշխատանքի անցնում Առաջին նմուշարային տպարանում, բայց երկու տարի հետո դառնում է Համամիութենական ռադիոյի ռուսական երգերի երգչախմբի (այժմ` «Ռուսաստանի երգերը» ռուսական երգի Ակադեմիական երգչախմբի արտիստ ФГБУ «РГМЦ»):

1960 թվականից եղել է Մոսհամերգի մենակատար։ 1969 թվականին ավարտում է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան Մոսկվայի երաժշտական ուսումնարանը (այժմ` Մ. Մ. Իպոլիտով- Իվանովի անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտ (Ե. Կ. Գեդեվանովոյի դասարան), 1977 թվականից` Գնեսինի անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտ (այժմ` Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա)[5]։ Իր ուսուցիչն է համարում նաև Ն. Կ. Մեշկովին։ 1977 թվականին ստեղծում է «Ռոսիա» Պետական ակադեմիական ռուսական ժողովրդական համույթը, որի մենակատարն ու գեղարվեստական ղեկավարն էր մինչև կյանքի վերջը[6]։

Ռուսաստանի հետ միասին, ժողովրդականություն էր վայելում ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում և աշխարհի շատ երկրներում։ Իրականացնում էր մանկավարժական գործունեություն, դասավանդում էր Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում (դոցենտ (1989 թվականից) և «ժողովրդական երգչախումբ » ամբիոնի պրոֆեսոր), Գնեսինների անվան Երաժշտության ակադեմիայում։ Նրա աշակերտներից շատերը դարձել են միջազգային և ռուսաստանյան մրցույթների դափնեկիրներ, վաստակավոր արտիստներ և մանկավարժներ։ Նրան հաճախակի հրավիրում էին երկրի ներսում և արտասահմանում անցկացվող տարբեր մակարդակի փառատոների և մրցույթների ժյուրիի կազմ։

Երգչուհու ձայնը լիահնչուն էր, մեղմ և ձայներանգային մեցցո-սոպրանո։ Ողջ կյանքի ընթացքում պահպանել է ռուսական ժողովրդական երգեցողության ոճը, սկզբում երգչախմբային, այնուհետև մենակատարային։ Նրան համաժողովրդական ճանաչում բերեցին ոչ այնքան ռուսական ժողովրդական երգերը, որքան խորհրդային ժողովրդականի տակ ոճավորված երգերը, գրված կոմպոզիտորներ Մարկ Ֆրադկինի, Գրիգորի Պոնոմարենկոյի, Ալեքսանդր Ավերկինի, Վիկտոր Տեմնովի և Ն. Պոլիկարպովի կողմից, որը նրա առաջին մենակատարային երգերը գրել է Ա. Գադալովի բանաստեղծությունների հիման վրա, որոնցից են «Շագանակագույն աչերն իմ թարթում էին » և «Երկար գիշերներն անքուն»։

ԳրականությունԽմբագրել

  • Зыкина Л.Г. Я люблю вас. - ОАО «ПИК „Идел-Пресс“» ISBN 978-5-85247-313-4, 2009.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Зыкина Людмила Георгиевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.turkishweekly.net/news/82889/-ussr-people-s-artist-lyudmila-zykina-died-.html
  4. «Газета «Москвичка»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2017-07-05 
  5. Зыкина Людмила Георгиевна // Кто есть кто в культуре
  6. «Нина Константиновна Мешко»։ Государственный академический Северный русский народный хор։ Վերցված է 2017-05-01 

Արտաքին հղումներԽմբագրել