Հաջողության զիգզագ (ռուս.՝ Зигза́г уда́чи), խորհրդային գեղարվեստական տրագիկոմեդիա[2], նկարահանվել է ռեժիսոր Էլդար Ռյազանովի կողմից, «Մոսֆիլմ»ում[3]։

Հաջողության զիգզագ
ռուս.՝ Зигзаг удачи
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլդար Ռյազանով[1]
Սցենարի հեղինակԷլդար Ռյազանով և Էմիլ Բրագինսկի
ԴերակատարներԵվգենի Լեոնով, Իրինա Սկոբցևա, Վալենտինա Տալիզինա, Եվգենի Եվստիգնեև, Ալեքսեյ Գրիբով, Գեորգի Բուրկով, Վալենտինա Տելիչկինա և Նինա Սազոնովա
ՕպերատորՎլադիմիր Նախաբցև
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն83 րոպե

Սյուժե

խմբագրել

Գավառական քաղաքի «Սովրեմեննիկ» լուսանկարչական ստուդիան ապրում է իր ամենօրյա խնդիրներով։ Տնօրենը մտահոգված է պլանավորված պարտականությունների չկատարման պատճառով, աշխատակից Ալևտինան (Վալենտինա Տալիզինա) երազում է ամուսնանալու մասին, իսկ լուսանկարիչ Վլադիմիր Օրեշնիկովը (Եվգենի Լեոնով) երազում է դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ։

Բայց ճակատագիրը նրա համար փորձություն է պատրաստել. Վլադիմիրը 10 000 ռուբլի է շահում։ Այժմ նա կարող է գնել այն տեսախցիկը, որը վաղուց երազում էր և իր ընկերուհու` խնայդրամարկղի աշխատող Օլգայի (Վալենտինա Տելիչկինա) հետ մեկնել Մոսկվա։ Սակայն արժեթղթի գնման համար 20 ռուբլին նա վերցրել էր փոխօգնության դրամարկղից, որի ղեկավարն էր ինքը։ Դրամարկղի փողն ընդհանուր էր, ինչն ըստ գործընկերների նշանակում է, որ շահումը պետք է կիսվի։ Սակայն հարց է առաջանում, թե ինչպես։ Պարզվում է, որ ոչ բոլորն են պարբերաբար ներդրումներ կատարել, այդ պատճառով ինչ-որ մեկը պահանջում է բաժնետերերի ցանկից հանել գեղեցկուհի Լիդիա Սերգեևնային (Իրինա Սկոբցևա),իսկ Օրեշնիկովը պաշտպանում է նրան. գործն ավարտվում է սկանդալով, պարտատոմսը վերցվում է Օրեշնիկովից։

Վլադիմիրը վիճում է Օլգայի հետ, իսկ Լիդիա Սերգեևնայի խանդոտ ամուսինը (Գոտլիբ Ռոնինսոն) հեռանում է նրանից, ինչի համար վերջինս առանձնապես չի ափսոսում. Լիդիա Սերգեևնան սիրահարվում է Օրեշնիկովին և պատրաստ է ամուսնանալ նրա հետ։

Ե՛վ Վլադիմիրին, և՛ Լիդիա Սերգեևնային աշխատակիցները հեռացնում են փոխօգնության ֆոնդի գործընկերներից։ Նրանք խնայդրամարկղում գումար են ստանում Օլգայից, բաժանում են դրանք իրար մեջ և լուսանկարչական ստուդիայում հատուկ ոգևորվածությամբ նշում են Նոր տարին։ Լավ տրամադրությամբ նրանք որոշում են Օրեշնիկովին և Լիդիա Սերգեևնային հետ վերադարձնել աշխատանքային կոլեկտիվ, սակայն հայտնվում են Ձմեռ պապը և Ձյունանուշն ու գողանում փողով պայուսակը։ Պարզվում է` առևանգողները Օրեշնիկովն ու Լիդիա Սերգեևնան են։ Գործընկերները հետապնդում են նրանց, հայտնում են են նրանց հետ ընդունելու մասին, այն պահին ժամացույցը խփում է ժամը 12:00-ը, և ամեն ինչ ավարտվում է խաղաղությամբ։ Դժբախտ է միայն Լիդիա Սերգեևնան, քանի որ Օրեշնիկովը վերադառնում է իր Օլգայի մոտ։ Եվ երբ փոխօգնության դրամարկղում հավաքվում է անհրաժեշտ գումարը, նա կրկին ձեռք է բերում վիճակախաղի նոր պարտատոմս։

Դերերում

խմբագրել
  • Եվգենի Լեոնով` լուսանկարիչ Վլադիմիր Օրեշնիկով
  • Իրինա Սկոբցևա` լուսանկարիչ Լիդիա Սերգևնա
  • Վալենտինա Տալիզինա` տեղական հանձնաժողովի նախագահ Ալևտինա Վասիլևնա
  • Եվգենի Եվստիգնեև` ավտոբազայի տնօրեն Իվան Կալաչյով
  • Ալեքսեյ Գրիբով` լուսանկարչական ստուդիայի տնօրեն Կիրիլ Պոլոտենցև
  • Գոտլիբ Ռոնինսոնի` ռենտգենոլոգ, Լիդիա Սերգեևնայի ամուսինը
  • Գեորգի Բուրկով նկարիչ` ռետուշիչ Պետյա
  • Վալենտինա Տելիչկինա` Օլյա, Օրեշնիկովի հարսնացուն, խնայդրամարկղի գանձապահ
  • Սվետլանա Ստարիկովա` Իրինա, լուսանկարչական ստուդիայի աշխատակից
  • Բորիս Սուսլով` Յուրա, լուսանկարիչ
  • Անտոնինա Դմիտրիևա` վիճակախաղի վիճակահանության վարող
  • Նինա Սազոնովա` Մարիա Պետրովնա, Ալևտինայի մայրը
  • Վիկտոր Շուլգին` Վասիլի Ալեքսանդրովիչ, Ալևտինայի հայրը
  • Ֆելիքս Յավորսկի` տպագրական հանձնաժողովի նախագահ
  • Գերման Կաչին` երիտասրդ բեռնակիր
  • Զինովի Գերդտ` հեղինակի տեքստ

Նկարահանող խումբ

խմբագրել

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմը քննադատների մոտ լայն արձագանք չի գտել[4], գրախոսականներից մեկն անգամ վերնագրվել է «Անհաջողության զիգզագ»։

Վերաթողարկում

խմբագրել

1990 թվականից «Խոշոր պլան» կինոստուդիան պատրաստել և տարածել է այս ֆիլմի VHS վիդեո ձայնասկավառակներ` PAL համակարգով։ 2000-ական թվականներին նույն ընկերությունը թողարկել է այս ֆիլմի վերականգնված տարբերակը` DVD ձևաչափով, Dolby Digital ձայնային համակարգով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt000063840/
  2. «Հաջողության զիգզագ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
  3. «Հաջողության զիգզագ» ֆիլմը Արխիվացված 2014-10-09 Wayback Machine Մոսֆիլմի կայքում
  4. Գրախոսականների(ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել