Նիկոլայ Մադոյան

հայ ջութակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նիկոլայ Մադոյան (հունիսի 11, 1973(1973-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2004)

Նիկոլայ Մադոյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 1, 1973 (50 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
Գործունեություն1988-ից առ այսօր
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Կայքnikolaymadoyan.com
 Nikolay Madoyan Վիքիպահեստում
Պագանինիի վեց կոնցերտների կատարումները Նիկոլայ Մադոյանի կողմից

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Մադոյանը ծնվել է Երևանում։ Սկսել է ջութակ նվագել յոթ տարեկանից՝ Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ղեկավարությամբ, ապա սովորել է պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի երաժշտանոցում։

1986 թվականի նոյեմբերին մոր հետ տեղափոխվել է Նովոսիբիրսկ՝ հայտնի դասախոս Զախար Բրոնի մոտ սովորելու նպատակով։ 1988 թվականին դարձել է Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Չայկովսկու ջութակի համերգը (խմբավար՝ Արնոլդ Կաց)։

1989 թվականին Զախար Բրոնի ընտանիքի և նրա մյուս աշակերտների՝ Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիշչեպենկոյի հետ միասին տեղափոխվել է Լյուբեկ (Գերմանիա)։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների։ 1991 թվականին դարձել է Գեորգ Կուլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող[1]։

1992 թվականին Բեռլինում ավարտել է ասպիրանտուրան (պրոֆեսոր Հայբերգի ղեկավարությամբ)[2]։

Գործունեություն խմբագրել

Լյուբեկի ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո Մադոյանը համերգային շրջագայություն է ունենում Գերմանիայում Լոնդոնի «Mozart Players» նվագախմբի հետ՝ դիրիժոր Մաթիաս Բամերթի գլխավորությամբ։ Հետո Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգներ է ունենում նաև Միացյալ Թագավորությունում, որտեղ այլ գործերի հետ ներկայացնում է նաև Չայկովսկու ջութակի կոնցերտը, դիրիժոր՝ Առնոլդ Կաց։ Մադոյանի ելույթները Նիդերլանդների, Ռոտերդամի և Քյոլնի նվագախմբերի հետ լուսաբանվել են տեղական մամուլում[3]։ Մադոյանը հիմնադիրն է«Madoyan-Westenholz-Denitzen» տրիոյի, որը շրջագայել է Եվրոպայով մեկ՝ ներկայացնելով Շոստակովիչի, Շուբերտի, Բեթովենի և Ռավելի գործերը։

Նիկոլայ Մադոյանի և դաշնակահար Էլիզաբեթ Ուեսթենհոլցի համագործակցության արդյունքում «Kontrapunkt» և «Cowbell» երաժշտական ստուդիաների կողմից ձայնագրվեցին սկավառակներ՝ Մենդելսոնի, Շուբերտի, Պրոկոֆևի, Շտրաուսի, Էդվարդ Գրիգի, Սեզար Ֆրանկի գործերի կատարումներով։

Եվրոպական թերթերում և ամսագրերում գրախոսականներ են տպվում Մադոյանի սկավառակների մասին, մասնավորապես «The Strad» և «Gramophone» երաժշտական ամսագրերում[4]։

Նիկոլայ Մադոյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների, ելույթներով հանդես եկել աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի և այնպիսի դիրիժորների հետ, ինչպես Ֆրանս Բրյուգենը, Կլաուդիո Աբադոն, Առնոլդ Կացը, Դմիտրի Կիտայենկոն, Վալերի Գերգիևը[5], Լեոպոլդ Հագերը, Կարեն Դուրգարյանը, Նիկոլայ Ալեքսեևը, Վասիլի Սինայսկին, Էրիխ Վեխտերը, Ջորջ Ա․ Ալբրեխտը և այլք։

Պագանինիի 24 կապրիչչոները Նիկոլայ Մադոյանի կատարմամբ։

Նա ելույթ է ունեցել բազմաթիվ համերգասրահներում՝ Սան Կառլոյի թատրոնում, Տիվոլիի համերգասրահում[6], Միլանի «Վերդի» թատրոնում[7], Գլազգոյի թագավորական համերգասրահում, Պեկինի Մեծ համերգասրահում, Կուհմոյի համերգասրահում, Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ համերգասրահում[8], Բիրմինգհեմի սիմֆոնիկ համերգասրահում, Արամ Խաչատրյան համերգասրահում[9], Բելգրադի Ֆիլհարմոնիկ համերգասրահում և մի շարք այլ նշանավոր համերգասրահներում։

1988 թվականին Նիկոլայ Մադոյանը Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթն ուղղել Սպիտակի երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1988 – Հենրիկ Վենյավսկու և Կարոլ Լիպինկու անվան երիտասարդ ջութակահարների IV միջազգային մրցույթի դափնեկիր և հատուկ մրցանակակիր
  • 1988 – Պ. Չայկովսկու անվան համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
  • 1991 – Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Քյոլն, Գերմանիա)
  • 1992 – Ջութակահարների Ճապոնիայի միջազգային մրցույթի դափնեկիր և հատուկ մրցանակակիր՝ ճապոնական երաժշտությունը ներկայացնելու համար (Տոկիո, Ճապոնիա)
  • 2003 – Պողոսյան մրցանակ 17-20-րդ դարի ականավոր կոմպոզիտորների ջութակի 15 մանրանվագների կատարողական արվեստի համար[10]

Պարգևներ խմբագրել

  • 1995 – Երևան քաղաքի զինանշանով մեդալ
  • 2004 – Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
  • 2004 – Հայաստանի վաստակավոր արտիստ
  • 2017 – Գինեսի ռեկորդակիր՝ 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագելով շուրջ 59 երաժշտական ստեղծագործություն՝ անգիր կատարումով[11][12]

Ակադեմիական կոչումներ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • 1990: Die Meisterschüler von Zakhar Bron. (N. Madoyan, D. Garett, M. Vengerov, V. Repin). Label Ambitus Musikproduktion[13]
  • 1994: Sergei Prokofiev: Violin Sonatas / Five Melodies. Label Kontrapunkt[14]
  • 1995: Grieg: Violin Sonatas. Label Kontrapunkt[15]
  • 1997: Mendelssohn-Bartoldy: Complete Sonatas for Violin and Piano. Label Kontrapunkt[16]
  • 1998: Schubert: Works for Violin and Piano. Label Kontrapunkt[17]
  • 2000: Cesar Franck: Sonata F Major / Richard Strauss: Sonata E Flat Major. Label Kontrapunkt[18]
  • 2007: Favourite Encores. Label CowBell Music[19]
  • 2023: Armenian Brilliance (Abramian, Arutiunian, Eduard Bagdasarian, Barkhudarian, Tsolak Bekaryan, Aram Khachaturian, Komitas, Mirzoyan)[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «zakharbronchamber.com - Ahnengalerie». www.zakharbronchamber.com. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  2. «Biography». nikolaymadoyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  3. «Zoeken - Historische Kranten, Erfgoed Leiden en Omstreken». leiden.courant.nu. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  4. «Reviews». Gramophone (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  5. «Khachaturian Violin Concerto - Madoyan, Gergiev (Mvt.2)».
  6. Garnæs, Af Mikael (1999 թ․ հուլիսի 22). «Beethoven på højt niveau». Kristeligt Dagblad (դանիերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  7. «ERSO musitseeris kurikuulsas Imolas | ERSO» (էստոներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  8. «Nikolay Madoyan | Music of Armenia». musicofarmenia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  9. «Հայ հանդիսականի համար առաջին անգամ հնչելու է Պագանինիի ջութակի 3-րդ կոնցերտը». www.panorama.am. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  10. «Նիկոլայ Մադոյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  11. «Անվանի ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդակիր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  12. «Դա հաջողվել էր միայն Պագանինիին. հայ ջութակահարը Գինեսի ռեկորդի հավակնող համերգ». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  13. «Vadim Repin Discography». www2.osk.3web.ne.jp. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  14. «Sergey Prokofiev: Violin Sonatas/Five Melodies - Nikolai Madojan | User Reviews». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  15. «Grieg: Violin Sonatas - Nikolai Madojan, Elisabeth Westenholz | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  16. «Mendelssohn: Sonatas For Violin & Piano - Nikolai Madojan | User Reviews». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  17. «Nikolai Madojan, Elisabeth Westenholz – Schubert: Works For Violin And Piano (KON 32274) – Kontrapunkt Music» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
  18. «Cesar Franck: Sonata F Major / Richard Strauss: Nikolai Madojan, Elisabeth Westenholz».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. Array, Favourite Encores - Elisabeth Westenholz, Nikolay Madoyan - Download or Listen Free - JioSaavn, Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին
  20. «Armenian Brilliance». Presto Music (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել