Մաքսիմ Վենգերով (օգոստոսի 20, 1974(1974-08-20)[2][3][4], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), իսրայելցի ջութակահար։ Ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ ու նոմինացիաներ, այդ թվում՝ 2 «Գրեմի»։

Մաքսիմ Վենգերով
Մաքսիմ Վենգերով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունמקסים ונגרוב
Ի ծնե անունМаксим Александрович Венгеров
Ծնվել էօգոստոսի 20, 1974 (49 տարեկան)
Չելյաբինսկ ուրիշ տվյալներով Նովոսիբիրսկ[1], Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԵրկիրԻսրայել Իսրայել
Ժանրերդասական, կամերային երաժշտության
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր, դասախոս
Գործիքներջութակ, ալտ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԼեյբլEMI
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԿապվածԶ. Բրոն
Պարգևներ
Կայքֆանկայք (անգլ.)
Հայտնի գործիքներ
 Maxim Vengerov Վիքիպահեստում

2007-2011 թթ. ուսումնասիանել է դիրիժորություն։ Այս ասպարեզում իր առաջին դասերը վերցրել է պրոֆեսոր Վահագն Պապյանից։ 2011 թ-ից համերգներով հանդես եկել Բրյուսելում և Լոնդոնում, շվեյցարական Վերբյե փառատոնում, Բեռլինի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի, Թորոնթոյի և Մոնրեալի, Չայկովսկու անվան սիմֆոնիկ և Անգլիական կամերային նվագախմբերի հետ, Պեկինի երաժշտական փառատոնի բացմանը։ Մ. Վենգերովը ղեկավարել է Մարիինյան թատրոնի, Վերբյե փառատոնի, Փարիզի, Թորոնթոյի, Մոնրեալի և Երուսաղեմի, Հայաստանի[6], Բերգենի (Նորվեգիա) սիմֆոնիկ, Մոսկվայի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ», Լոնդոնի Թագավորական և Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ Նա եղել է Մենուհին միջազգային ակադեմիայի դեսպանը և հյուր պրոֆեսոր Շվեյցարիայում և 2012 թ.-ի հունվարից ստանձնել է Մենուհին պրոֆեսորի պաշտոնը Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում։ Մ. Վենգերովը պարբերաբար հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ տարբեր մրցույթներում, օրինակ Եհուդի Մենուհինի ջութակի և Դոնատելլա Ֆլիկի դիրիժորության մրցույթները։ Նա նաև Պոզնանի հեղինակավոր Վենյավսկու անվան մրցույթի նախագահն է։ Մ. Վենգերովի մասին նկարահանված են վավերագրական ֆիլմեր, «Նվագելով սրտով» և «Ապրելով երազը»,

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Maxim Vengerov – Chairman of the Jury». Henryk Wieniawski Musical Society of Poznan. Henryk Wieniawski Musical Society of Poznan. 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  2. MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  3. Discogs — 2000.
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. «Հայաստանին եմ շնորհակալ, որ ամուսնացա կնոջս հետ. Մաքսիմ Վենգերով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել