Կլաուդիո Աբադո
Կլաուդիո Աբադո (իտալ.՝ Claudio Abbado, հունիսի 26, 1933[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4] - հունվարի 20, 2014[5][1][6][…], Բոլոնիա, Իտալիա[4]), օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի իտալացի դիրիժոր և երաժշտական գործիչ։
ԿենսագրությունԽմբագրել
Կլաուդիո Աբադոն ծնվել է Միլանում՝ հայտնի ջութակահար Միքելանջելո Աբադոյի ընտանիքում։ Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիան ավարտելուց հետո Աբադոն կատարելագործվել է Հանս Սվարովսկու մոտ՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիայում։ 1958 թվականին ԱՄՆ-ում Ս․ Ա․ Կուսևիցկու անվան դիրիժորների մրցույթում ստացել է առաջին մրցանակ, իսկ 1963 թվականին 1-ին մրցանակի է արժանացել Դ․ Միտրոպուլոսի անվան մրցույթում։
Տասնհինգ տարի (1968-1986) ղեկավարել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Բացի այդ՝ եղել է նաև Վիեննայի օպերայի գեղարվեստական ղեկավարը (1986-1991) և աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկի, Վիեննայի ֆիլհարմոնիկի, Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը[7]:
2013 թվականին նշվեց նրա 80-ամյակը։ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն նրան նշանակեց ցմահ սենատոր[8]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/1782 — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Addio al grande maestro Claudio AbbadoIl morto a 80 ann — Corriere della Sera.
- ↑ 6,0 6,1 6,2 Meghalt Claudio Abbado - figaro (հունգ.)
- ↑ «Claudio Abbado» [Կլաուդիո Աբադո] (կատալոներեն)։ Կատալոներեն մեծ հանրագիտարան։ Վերցված է 16 Սեպտեմբեր 2015
- ↑ «Senatori a vita» [Ցմահ սենատոր] (իտալերեն)։ senato.it։ Վերցված է 16 Սեպտեմբեր 2015