Էդվարդ Գրիգ

նորվեգացի նշանավոր երգահան, կոմպոզիտոր, երաժշտական գործիչ և խմբավար

Էդվարդ Գրիգը (նորվ.՝ Edvard Hagerup Grieg, հունիսի 15, 1843(1843-06-15)[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա[4][5] - սեպտեմբերի 4, 1907(1907-09-04)[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա[4][5]), նորվեգացի նշանավոր երգահան, եյգօըրաժշտական գործիչ և խմբավար է։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Քնարերգական պիեսներ դաշնամուրի համար» (Lyriske Stykker, 1867–Օքսֆորդ 1901 թ., բաղկացած է տասը տետրից), ջութակի համար 3 սոնատները (ор. 8, ֆա մաժոր, 1865; ор. 13, սոլ մինոր, 1867; ор. 45, դո մինոր, 1886–1887 թթ.), թավջութակի համար լյա մինոր սոնատը (ор. 36, 1882), սոլ մինոր լարային քառյակը (ор. 27, 1877–1878), դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտը (1868 թ.), Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար երաժշտությունը (Peer Gynt, 1876 թ.)։ Գրել է նաև շուրջ 240 երգ։

Էդվարդ Գրիգ
Բնօրինակ անուննորվ.՝ Edvard Hagerup Grieg
Ի ծնե անուննորվ.՝ Edvard Hagerup Grieg
Ծնվել էհունիսի 15, 1843(1843-06-15)[1][2][3][…]
Բերգեն, Նորվեգիա[4][5]
Երկիր Նորվեգիա
Մահացել էսեպտեմբերի 4, 1907(1907-09-04)[1][2][3][…] (64 տարեկան)
Բերգեն, Նորվեգիա[4][5]
ԳերեզմանԹրոլդհաուգեն[6]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Tanks Upper Secondary School?
ԱմուսինՆինա Գրիգ
Պարգևներ
Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ
Ստորագրություն
Ստորագրություն
 Edvard Grieg Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էդվարդ Գրիգի նախնիները գաղթել են Շոտլանդիայից. հայրը՝ Ալեքսանդր Գրիգը, աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու դաշնամուրի առաջին ուսուցիչն էր։ Գրիգը 1862 թվականին ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական բաժինները։ 1863-1866 թվականներին ապրել է Կոպենհագենում և դասեր առել դանիացի կոմպոզիտոր Նիլս Գադեից։ 1866 թվականին տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ՝ Օսլո), եղել տեղի ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է երաժշտական ակադեմիա (Յուհան Սվենսենի հետ), «Եվտերպե» համերգային կազմակերպությունը (մի խումբ դանիացի կոմպոզիտորների հետ), երաժշտական ընկերություն։ 1870-ական թվականների վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ Գրիգը՝ որպես դաշնակահար և դիրիժոր, համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում։ 1880-1882 թվականներին Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը, որպես դաշնակահար և դիրիժոր՝ ելույթներ է ունեցել Գերմանիայում, Դանիայում ու Հոլանդիայում։ 1885 թվականից մինչև կյանքի վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի իր առանձնատանը։ Գրիգի արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը, ժողովրդական դյուցազներգությունն ու բանահյուսությունը։ Գրիգի պարզ, մարդամոտ, կենսունակ արվեստը հուզել է ոչ միայն հայրենակիցներին, այլև աշխարհի երաժշտասեր հասարակայնությանը։ Նա ստեղծել է ինչպես փոքր, այնպես էլ մեծածավալ ժանրերի գործեր։ Գրիգը Ֆրանսիայի ակադեմիայի անդամ էր, Բեռլինի ակադեմիայի պատվավոր անդամ, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանների երաժշտության դոկտոր։ Կտակի համաձայն՝ Գրիգի աճյունն ամփոփվել է Տրոլհաուգենի առանձնատան (1925 թվականից՝ տուն-թանգարան) մերձակա ծովահայաց ժայռախորշում։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Էդվարդ Գրիգը 1858 թ.

Գրիգի ստեղծագործությունը լայնածավալ և բազմակողմանի է։ Գրիգը գրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ։ Դաշնամուրային կոնցերտը և բալլադը, ջութակի և դաշնամուրի համար երեք սոնատները և թավջութակի և դաշնամուրի համար սոնատը, կվարտետը վկայում են խոշոր ձևերի նկատմամբ ունեցած Գրիգի մշտական ձգտման մասին։ Դրա հետ մեկտեղ, անփոփոխ է մնում կոմպոզիտորի հետաքրքրությունը գործիքային մանրանվագի նկատմամբ. «Բանաստեղծական պատկերները», «Թերթիկներ ալբոմից», «Լիրիկական պիեսներ» ցիկլերը։ Նույն չափով, որքան և դաշնամուրայինը, կոմպոզիտորին մշտապես հրապուրում էր կամերային վոկալ մանրաերգը՝ ռոմանսը, երգը։ Սիմֆոնիկ ստեղծագործության բնագավառը նշանավորվում է այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսին են «Պեր Գյունտ», «Հոլբերգի ժամանակներից» սյուիտները։ Գրիգի ստեղծագործության բնորոշ տեսակներից մեկը՝ ժողովրդական պարերի և երգերի մշակումներն են։ Ոչ բարդ դաշնամուրային պիեսները (օպ.17), սյուիտային ցիկլը չորս ձեռքով դաշնամուրի (օպ.35 «Նորվեգական պարերը») և նվագախմբի համար (օպ.35 «Նորվեգական պարերի» նվագախմբային խմբագրությունը, նորվեգական ժողովրդական մոտիվներով «Սիմֆոնիկ պարերը»)։ Գրիգի ստեղծագործության հիմքն են կազմում ժողովրդական կյանքի, հայրենի բնության պատկերները, ժողովրդական ֆանտաստիկայի կերպարները, մարդը կենսազգացողության իր ամբողջ լիությամբ։

Գրիգը ձգտում է կոնկրետ երաժշտական կերպարների։ Այդ պատճառով նրա երաժշտության մեջ մեծ նշանակություն է ձեռք բերում ծրագրայնությունը, որը հիմնված է բնության բանաստեղծական կերպարների, ժողովրդական ֆանտաստիկայի, ժողովրդական կենցաղի տպավորությունների մարմնավորման մեջ։ Գրիգի երաժշտական լեզուն չափազանց յուրօրինակ է։ Կոմպոզիտորի ոճի անհատականությունը ամենից շատ որոշվում է նորվեգական ժողովրդական երաժշտության հետ եղած խորը կապով։ Գրիգը լայնորեն օգտվում է ժողովրդական երգային և պարային մեղեդիների ժանրային առանձնահատկություններից, ինտոնացիոն կառուցվածքից, ռիթմիկ ֆորմուլաներից։ Նրա ստեղծագործություններում լսվում են հալլինգին և սպրինգդանսին բնորոշ ռիթմերը։ Գրիգի մեղեդիները հագեցած են նորվեգական երաժշտության համար տիպիկ ինտոնացիաներով, այնպիսինների, ինչպես օրինակ առաջին-երրորդ-հինգերորդ դարձվածքը։ Մեղեդիական շարժման տեսակները հաճախակի հիշեցնում են բնորոշ ժողովրդական գործիքային խաղեր։ Պահված ձայնառությունը բասում, կվինտային բասը գալիս են ժողովրդական գործիքային երաժշտության հնչողություններից։ Գրիգին հատուկ մեղեդու վարիացիոն և տարբերակային զարգացման հիանալի վարպետությունը արմատավորված է մեղեդու բազմիցս փոփոխված կրկնությունների ժողովրդական ավանդույթների մեջ։

«Պեր Գյունտ»

խմբագրել

Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար գրված Գրիգի երաժշտությունը դասվում է ադ ժանրի այնպիսի բարձր նմուշների շարքին, ինչպիսին Բեթհովենի «Էգմոնտը», Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազը», Միխայիլ Գլինկայի «Իշխան Խոլմսկին», Ժորժ Բիզեի «Արլեզիանուհին» են։ Գրված լինելով թատերական բեմադրության համար՝ «Պեր Գյունտի» երաժշտությունը ստացել է ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործական նշանակություն։ «Պեր Գյունտի» լրիվ պարտիտուրան ներառում է 23 համար, որոնց թվում՝ նախանվագներ դրամայի 5 գործողությունների համար, երգեր (Սոլվեյգի երգը և օրորոցայինը, Պեր Գյունտի սերենադը), պարեր (Ինգրիդի հարսանիքում, արաբական պարը, Անիտրայի պարը), ֆանտաստիկական («Լեռնային թագավորի քարայրում») և լիրիկադրամատիկական նվագախմբային էպիզոդներ («Օզեյի մահը»), մելոդրամաներ։

«Պեր Գյունտի» երաժշտական համարների մեջ չկա այնպիսին, որն ընդհանրացված, հագեցված ձևով արտահայտեր ստեղծագործության հիմնական գաղափարը, ինչպես Լյուդվիգ վան Բեթհովենի նախերգանքը «Էգմոնտի» համար, կամ ընդգրկեր դրամայի հիմնական սյուժետային-կերպարային գծերը, ինչպես պրելյուդիան Ժորժ Բիզեի «Արլեզիանուհուց», կամ վերստեղծեր կերպարների շրջանակը, դրամատիկական ստեղծագործության ընդհանուր կոլորիտը, ինչպես Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազը» նախերգանքը։ Գրիգի երաժշտության առանձին համարները ընդգծում, բացահայտում են Իբսենի դրամայի տարբեր կերպարները, իրավիճակները. Սոլվեյգի կերպարի վսեմ, հստակ լիրիզմը, Օզեյի մահվան ողբերգությունը, բնության պոեզիան, ֆանտաստիկայի ցայտունությունը։ Կոմպոզիտորն ասես բացահայտում է այդ խորը և բարդ, սոցիալական և փիլիսոփայական ընդհանրացումներով հագեցած ստեղծագործության բանաստեղծական սահմանների հարստությունը։

Պեր Գյունտի կերպարը

խմբագրել

Պեր Գյունտի կերպարի մեջ Իբսենը մերկացնում է այն մարդկանց, որոնց մոտ գեղեցիկի հասկացողությունը, երազանքն ու ձգտումը չեն վերածվում գործողության, կյանքի իդեալը նվաճելու պայքարի։ Պերը ֆանտազիոր և երազող է, գրեթե բանաստեղծ, որը, հասկանալով Սոլվեյգի անարատությունը, հոգևոր գեղեցկությունը, և սիրելով նրան, փախչում է նրանից, որովհետև նրա հոգին ծանրացած է բազմաթիվ զանցանքներով։ Պերը չի ընդունում բարոյականության և պարտքի չափանիշները և առաջնորդվում է սոսկ եսասիրության զգացմունքով։ Պեր Գյունտի կերպարին դրամայում հակադրված է համեստ և վեհ Սոլվեյգի կերպարը՝ հոգեկան մաքրության, սիրո, ոգու ուժի մարմնավորումը։

Առաջին սյուիտը

խմբագրել
 
Գրիգը դաշնամուրի

Իբսենը այդ հիմնական հերոսներին ներկայացրել է բազմապլանային ֆոնի վրա. այստեղ կան և՛ ռեալիստականորեն վառ նորվեգական գյուղի հյութեղ ուրվականներ, և՛ ժամանակակից բուրժուական հասարակության գրոտեսկային, սուր երգիծական տիպեր, և՛ ֆանտաստիկա, որը համարձակորեն ներխուժում է դրամատիակական պոեմի իրական պլանի մեջ։ Գրիգի «Պեր Գյունտը» լայն ճանաչում է գտել երկու նվագախմբային սյուիտների տեսքով։ Առաջին սյուիտի մեջ զետեղված են «Առավոտը», «Օզեյի մահը», «Անիտրայի պարը», «Լեռնային թագավորի քարայրում»։ Պայծառ և բերկրալի զգացմունքներ («Առավոտ»), կյանքի ավարտի ողբերգություն («Օզեյի մահը»), նրբին ժանրային ուվանկար («Անիտրայի պարը»), «մոլեգին» ֆանտաստիկա («Լեռնային թագավորի քարայրում»)՝ այսպիսին են սյուիտի կոնտրաստային կերպարները։

«Առավոտ» պիեսը կառուցված է մեկ հնգատոն մեղեդու տարբերակային զարգացման վրա։ Սկզբում հերթականությամբ հնչելով ֆլեյտայի և հոբոյի մոտ՝ այն ընկալվում է որպես սրինգի և եղջերափողի խաղերի փոխկանչ։ Դա ստեղծում է լայնարձակ տարածության զգացողություն։ Հստակ հարմոնիկ գույները (եռահնչյունը հարմոնիայի հիմնական ձևն է), վառ, միմյանց հետ անսպասելի համադրումներով (E, Gis, H), ընկալվում են որպես գեղատեսիլ բնապատկերի գույներ։ Թեմայի յուրաքանչյուր նոր կրկնության հետ մեղեդին տարբերակվում է։ Պիեսի վերջում երաժշտությունը նմանակում է անտառային ձայների հնչողությանը։

«Օզեյի մահը» վիթխարի դրամատիկական պատկեր է։ Լակոնիկ երաժշտական կերպարը, որի զարգացման վրա կառուցվում է պիեսը, զուգակցում է քայլերգի համաչափ շարժումը և օրհներգի խստությունն ու վշտալից երգային ինտոնացիաները։ Երկրորդ բաժինը պայծառ է, ինչպես անուրջների այն թագավորությունը, ուր քաշում տանում է իր երևակայությոմբ Պեր Գյունտը մահացող Օզեյին։ Սակայն այն չի խախտում երաժշտության ընդհանուր շարժումը։ Հնչողության բազմազանությունը ձեռք է բերվում շատ համեստ նվագախմբային միջոցներով. պիեսը գրված է նվագախմբի լարային խմբի համար։

«Անիտրայի պարում» նվագախմբային միջոցների գրեթե նույն համեստությամբ (լարային խմբին ավելացվում է լոկ եռանկյունին) կոմպոզիտորը հասնում է հազվագյուտ տեմբրային գունեղության։ Լարային խմբի հնչողությունը տարբեր շտրիխների օգտագործման շնորհիվ բավականին բազմազան է՝ arco և pizzicato, խլացված և բաց հնչողությամբ ձայներ։ Տեղ-տեղ երաժշտությունը զարդարվում է եռանկյունու արծաթով։ Նրբին, համաչափ մեղեդին զարդարված է մելիզմներով (ֆորշլագներով, տրելներով)։ Մեղեդին քմահաճ ռիթմիկ պատկեր ունի և հենվում է նվագակցության պարային դարձվածքի վրա։

Սյուիտի ֆինալը՝ «Լեռնային թագավորի քարայրում» վառ և գունեղ դինամիկ պիես է։ Պարզ և յուրօրինակ է դրա կառուցվածքը. թեմայի բազմիցս անցկացումներով առանց մեղեդու փոփոխության՝ այն ամեն անգամ հայտնվում է ավելի ու ավելի մեծ քանակությամբ ձայներով շրջապատված, ֆակտուրայում նոր ֆիգուրացիաներով, որոնք ուժեղացնում են նրա արտասովոր բնույթը։ Սկզբից մինչև վերջ հնչողության աստիճանային ուժեղացումը հանդիսանում է այդ պիեսի դինամիկայի հիմնական միջոցը։

Երկրորդ սյուիտը

խմբագրել

«Պեր Գյունտի» երկրորդ սյուիտը բաղկացած է հետևյալ պիեսներից՝ «Ինգրիդի բողոքը», «Արաբական պար», «Պեր Գյունտի վերադարձը հայրենիք», «Սոլվեյգի երգը»։ Կոմպոզիցիայում նախաբանի և վերջաբանի դեր են խաղում քնարական պիեսները։ «Ինգրիդի բողոքը» դրամատիկական համար է։ Թախիծով լի լիրիկական երգ-բողոք, որը բոլորապատված է սուր ռիթմ ունեցող լարված թեմայի հնչողությամբ։ Դրամայի ամենաբանաստեղծական էջերը Իբսենը կապում է Սոլվեյգի կերպարի հետ։ Ամբողջ կյանքում Սոլվեյգը սպասում է Պերին լեռներում, անտառային խրճիթում։ Գրիգը գեղարվեստական մեծագույն զգացողությամբ կարողացել է հաղորդել Սոլվեյգի հոգու մաքրությունն ու ոգու ուժը։ Սոլվեյգի երգը նուրբ քնարական է, ասես հյուսված է ժողովրդական, շվեդական և նորվեգական ժողովրդական երգերի մեղեդիների ինտոնացիաներից և ռիթմերից։ Ժողովրդական երգերի մեջ կարելի է հաճախակի հայտնաբերել Սոլվեյգի երգի հանգիստ քայլքը, կայուն ռիթմիկ կառուցվածքը, բնորոշ ռիթմիկ պատկերը, մեղեդիական դարձվածքները։ Երգը սկսվում է գեղեցիկ մեղեդիով, որը բնույթով մոտ է եղջերափողի երգեցիկ մտախոհ մեղեդիներին։ Այդ նույն մեղեդին եզրափակում է համարը։ Ինքը՝ երգը, որը պարզ է իր ինտոնացիան կառուցվածքով սահուն է, հնչում է զուսպ և վեհասքանչ։ Յուրաքանչյուր նոր ֆրազի հետ աճում է մեղեդու արտահայտչականությունը. սկզբում հարմոնիայի ավելի մեծ լարվածության հաշվին (մեղեդու կրկնությունը հարմոնիկ այլ բովանդակության դեպքում՝ T և D պահված կվինտային բասի վրա, երկրորդում՝ մոդուլյացիա դեպի դո մաժոր), այնուհետև առանձին ինտոնացիաների արտահայտչականության ուժեղացման հաշվին։ Թեթև և նուրբ պարային կրկներգը (ձայնի տարբերակում դա վոկալիզ է) բացահայտում է կերպարի մեկ այլ կողմը. պատանեկության ուրախությունն ու լույսը, որոնք պահել է իր հոգում Սոլվեյգը։ Գրիգի «Պեր Գյունտը» զուգակցում է խառնվածքների բացառիկ խորությունը, վառ ազգային կերպարների ռեալիստական արտահայտչականությունը և բազմակողմանիությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Григ Эдвард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. Find A Grave — 1996.

Գրիգի հայտնի ստեղծագործություններից

խմբագրել

(Տեղեկություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Գրիգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 211