Վալերի Գերգիև
Վալերի Աբիսալի Գերգիև (օսերեն՝ Гергиты Абисалы фырт Валери, ռուս.՝ Валерий Абисалович Гергиев, մայիսի 2, 1953[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն (1996 թվականից)։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996)։ 2007 թ-ից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Ծագումով օս է։ Վ. Գերգիևն արժանացել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ պարգևների ու ամենաբարձր կոչումների, այդ թվում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար (2009 թ .)[4]։
Վալերի Գերգիև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2, 1953[1][2][3][…] (70 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն, օպերա և սիմֆոնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտական ղեկավար և միջազգային ֆորումի մասնակից |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Munich Philharmonic?, Մարիինսկի թատրոն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Rotterdam Philharmonic Orchestra? |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | valery-gergiev.ru/en/ |
![]() |
Նա մեծապես ընդլայնել է Մարիինյան թատրոնի երկացանկը՝ համագործակցելով «Քովենտ Գարդեն», «Լա Սկալա», «Նյու Իսրայել», ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի, Փարիզի օպերային թատրոնների, Վիեննայի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, շվեդական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բոստոնի, Տորոնտոյի, Չիկագոյի, Քլիվլենդի, Դալասի, Հյուստոնի, Մինեսոտայի, Մոնրեալի և Բիրմինգհեմի նվագախմբերի հետ։ Գերգիևը ղեկավարել է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։
Գերգիևի հայաստանյան շրջանը Խմբագրել
1981 թ. հայ դասական երաժշտարվեստի ժամանակակից հայտնի կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի առաջարկով հրավիրվել է Հայաստան, որտեղ 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Գերգիևի ղեկավարությամբ նվագախումը այդ շրջանում կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ նորովի ու թարմ շնչով[5]։