Նարիմանով Նարիման Քյորբալլահ Նաջաֆ օղլի (ադրբ.՝ Nərimanov Nəriman Kərbəlayi Nəcəf oğlu, ապրիլի 14, 1870(1870-04-14), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1925(1925-03-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։

Նարիման Նարիմանով
ադրբ.՝  نریمان نریمانف
Photo of Nariman Narimanov in passe-partout.jpg
Դրոշ
Անդրկովկասի ԽՖՍՀ ներկայացուցիչը ԽՍՀՄ կենտկոմում
30 դեկտեմբերի 192219 մարտի 1925
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Ղազանֆար Մուսաբեյով
Դրոշ
Անդրկովկասի ԽՖՍՀ Միութենական խորհրդի նախագահ
12 մարտի 192213 դեկտեմբերի 1922
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Դրոշ
Ադրբեջանական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ
28 ապրիլի 19206 մայիսի 1922
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Ղազանֆար Մուսաբեյով
Դրոշ
Ադրբեջանական ԽՍՀ Ժամանակավոր կառավարության նախագահ
28 ապրիլի 19201921
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող պաշտոնը լուծարվել է
Դրոշ
Ադրբեջանական ԽՍՀ Հեղկոմի նախագահ
28 ապրիլի 19206 մայիսի 1921
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Միրզա Դավուդ Հուսեյնով
 
Կուսակցություն՝ «Հումմեթ» կազմակերպություն,
Ադրբեջանական կոմկուս
Կրթություն՝ Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա և Օդեսայի ազգային համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ-թերապևտ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1870 թվականի ապրիլի 2
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1925 թվականի մարտի 19
Վախճանի վայր Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Գերեզման Կրեմլի պատի պանթեոն
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Ադրբեջանական ԽՍՀ և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Հայր Նաջաֆ Քերբելայի
Մայր Հելիմե խանում
Ամուսին Գյուլսում Ալիևա
Զավակներ Նաջաֆ Նարիմանով
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան,
և "Honorary Proletarian" badge

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկի համալսարանի բժշկական ֆակուլտետը (19081905 թվականին ընդունվել է «Հումմեթ» կազմակերպության շարքերը, զբաղվել հրապարակախոսական գործունեությամբ, ադրբեջաներեն է թարգմանել ՌՍԴԲԿ ծրագիրը։ 1909 թվականին ձերբակալվել է և աքսորվել Աստրախան։ 1913 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում։ 1917 թվականին Նարիմանովը «Հումմեթ»-ի կոմիտեի նախագահն էր, ՌՍԴԲ(բ) կ Բաքվի կոմիտեի անդամ, «Հումմեթ» թերթի խմբագիրը։ 1918 թվականի գարնանը դարձել է Բաքվի ժողկոմխորհի քաղաքային տնտեսության կոմիսար։ 1919 թվականին աշխատել է ՌԽՖՍՀ արտգործմինիստրությունում (Մերձավորարևելյան բաժնի վարիչ, ժողկոմի տեղակալ)։ 1920 թվականին Նարիմանովը Ադրբեջանի Հեղկոմի, ապա Ադրբեջանական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահն էր։

ԳործունեությունԽմբագրել

1920 թվականի նոյեմբերի 30-ին, ստանալով Հայաստանի խորհրդայնացման լուրը (29 նոյեմբերի), հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը մինչ այդ Դաշնակցական Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը չեղյալ է հայտարարում, և վիճելի տարածքները (Նախիջևան, Զանգեզուր, Ղարաբաղ) այսուհետ հայտարարում է Խորհրդային Հայաստանի անբաժան մասերը։

Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն դաշնակցական կառավարությունն անձամբ հրաժարվում է բազմաթիվ հայկական գավառներից, իսկ Խորհրդային Հայաստանում սկսելով փետրվարյան ապստամբությունը, խիստ բացասական է ազդում Մոսկվայում տեղի ունեցող խորհրդա-թուրքական բանակցությունների վրա։ Արդյունքում կնքվում է Մոսկվայի պայմանագիրը, որով Նախիջևանն արդեն իսկ անցնում է Ադրբեջանին։

Նույն ճակատագրին է արժանանում նաև Արցախը, որը բռնակցվում է Ադրբեջանին, իսկ Սյունիքում Գարեգին Նժդեհի գլխավորած Հայաստանի հետ վերամիավորման ազատագրական պայքարը նոր թափ է ստանում։

Արտաքին հարաբերություններԽմբագրել

Խորհրդային պատվիրակության կազմում Նարիմանովը մասնակցել է Ջենովայի կոնֆերանսին (19221922 թվականից Անդրֆեդերացիայի Միութենական խորհրդի նախագահն էր և ԽՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ Եղել է ՌԿ(բ)կ Կովկասյան բյուրոյի և կուսակցության Անդրկովկասյան երկրկոմի անդամ, ՌԿ(բ) կ XII և XIII համագումարների պատգամավոր, ՌԿ(բ) կ ԿԿ անդամության թեկնածու։ Նարիմանովի նախաձեռնությամբ Ադրբեջանում բացվել է ադրբեջանական առաջին ժողովրդական գրադարան-ընթերցարանը (1894

ՀիշատակԽմբագրել

Հեղինակ է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուների դասագրքերի, պատմական թեմայով գրված դրամաների և վեպերի։ Նրա գրականագիտական հոդվածները նվիրված են ռեալիզմի պրոբլեմներին։ Գրել է հուշեր Վ․ Ի․ Լենինի մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել Ն․ Վ․ Գոգոլի «Ռևիզոր»-ը։

Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 204