Նատալ (Ռիու Գրանդի դու Նորտի)

Նատալ (պորտ.՝ Natal), քաղաք և մունիցիպալիտետ Բրազիլիայում, ընդգրկված է Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի կազմում։ Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի արևելյան մարզի բաղկացուցիչ մասն է։ Գտնվում է Նատալի խոշոր քաղաքային ագլոմերացիայի կազմում։ Ներառված է Նատալի գավառի տնտեսական-վիճակագրական միկրոշրջանի մեջ։ 2014 թվականին Նատալը Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրընկալող քաղաքներից էր[2]։

Նատալ
պորտ.՝ Natal
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքՌիու Գրանդի դու Նորտի
Հիմնադրված է1599 թ.
Մակերես167,264 կմ²
ԲԾՄ30±1 մետր
Բնակչություն751 300 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC−3 և UTC-2
Հեռախոսային կոդ84
Փոստային դասիչ59000-000
Պաշտոնական կայքnatal.rn.gov.br
Նատալ (Ռիու Գրանդի դու Նորտի) (Բրազիլիա)##
Նատալ (Ռիու Գրանդի դու Նորտի) (Բրազիլիա)

Նատալը հայտնի է նաև «Արևի քաղաք» և «Դյուների քաղաք» անուններով[3]։ Բնակչությունը՝ 751 300 մարդ (2022)[1]։

Պատմություն

խմբագրել

Մինչկոլումբոսյան շրջանում տարածքը բնակեցված էր տուպի հնդկացի ցեղերով, որոնք զբաղվում էին որսորդությամբ, ձկնորսությամբ և պարզունակ հողագործությամբ։

Պորտուգալացի արշավախումբը, որի կազմում էր նաև ավելի ուշ հայտնի դարձած Ամերիգո Վեսպուչին, 1501 թվականին այցելել է այդ տարածաշրջան։ Ներկայիս Նատալից հյուսիս տեղակայված հրվանդանը (Հարավային Ամերիկայի՝ Աֆրիկային ամենամոտ կետը) կոչվեց Կաբո Սան Ռոխ (Սուրբ Ռոխի պատվին)։

Հաջորդ տասնամյակներում պորտուգալացիները հետաքրքրություն չէին ցուցաբերում տարածքի գաղութացման նկատմամբ՝ ջանքերը կենտրոնացնելով ավելի հարավ տեղակայված Ռեսիֆիի վրա։ Օգտվելով առիթից՝ ֆրանսիական բուքանիերները, որոնք առևտրային (իսկ հետագայում նաև ընտանեկան) հարաբերություններ էին հաստատել բնիկների հետ, ափին բնակավայր հիմնեցին։ Նրանց ակտիվությունից անհանգստացած՝ պորտուգալական ղեկավարությունը 1597 թվականին անցկացրեց ռազմական արշավախումբ՝ ոչնչացնելով ծովահենների բնակավայրերը։ Տարածքի հսկողությունն ամրապնդելու նպատակով 1598 թվականի հունվարի 6-ին պորտուգալացիները հիմնեցին Երեք կախարդ ամրոցը (աստվածաշնչյան կերպարների պատվին), իսկ 1599 թվականի դեկտեմբերի 25-ին նրա պատերի մոտ հիմնադրվեց Նատալ գյուղը։ Այդ ամսաթիվը համարվում է քաղաքի հիմնադրման օրը[4]։

 
Երեք կախարդ ամրոց

Քաղաքի շրջակա ավազոտ հողերը չէին համապատասխանում շաքարեղեգի աճեցմանը, ուստի հաջորդ երեք դարերում քաղաքի տնտեսության հիմքը արոտավայրային անասնաբուծությունն էր։

1633-1654 թվականներին Նատալը ներառված էր Հոլանդական Բրազիլիայի կազմում, որի մայրաքաղաքը գտնվում է Ռեսիֆիում։ 1824 թվականին Նատալը պաշտոնապես հայտնվեց ինքնահռչակ Էկվատորյան կոնֆեդերացիայի տարածքում, որը մի քանի ամիս անց ջախջախվեց անգլո-բրազիլիական ուժերի կողմից, սակայն տարածաշրջանի հեռավորության և սակավաբնակության արդյունքում պատերզամը քաղաքին փաստացի չդիպավ[5]։

19-20-րդ դարերում քաղաքի մերձակայքում բացվեցին կերակրի աղի, ապա նաև նավթի հանքեր, որտեղից էլ սկսեց Նատալի՝ մինչ օրս շարունակվող արագ զարգացման շրջանը։

Աշխարհագրություն և կլիմա

խմբագրել

Աշխարհագրական տեղեկություններ

խմբագրել

Նատալը գտնվում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, Պոտենժի գետի գետաբերանում։ Քաղաքի շրջակա բնական լանդշաֆտները ձևավորում են արևադարձային անտառներով ցածր լեռնաշղթաների շերտ, որն ափը բաժանում է Կաատինգա տարածաշրջանից (բրազիլիական սավաննա)։ Քաղաքի շուրջը հողերն աղքատ են, քանի որ հորդառատ անձրևները նրանցից դուրս են բերում օգտակար նյութերը։ Նատալի մերձակա ափի պահպանվող հատվածներում կան մանգրներ։

Նատալը բնորոշվում է տիպիկ արևադարձային սավաննային կլիմայով՝ ողջ տարվա ընթացքում բարձր ջերմաստիճանով և երկու կլիմայով՝ չոր և անձրևոտ։ Շոգը սովորաբար մեղմանում է օվկիանոսից փչող քամու միջոցով։ Ամենաշոգ ամիսը փետրվարն է, իսկ անձրևների սեզոնը տևում է փետրվարից մինչև օգոստոս[6]։

Նատալի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.4
(92.1)
33.2
(91.8)
33.8
(92.8)
33
(91)
32.4
(90.3)
32.2
(90)
30.8
(87.4)
31.2
(88.2)
30.8
(87.4)
32
(90)
32.1
(89.8)
34
(93)
34
(93)
Միջին բարձր °C (°F) 30.4
(86.7)
30.6
(87.1)
30.6
(87.1)
30.2
(86.4)
29.7
(85.5)
28.7
(83.7)
28.3
(82.9)
28.4
(83.1)
29
(84)
29.8
(85.6)
30
(86)
30.3
(86.5)
29.7
(85.5)
Միջին ցածր °C (°F) 24.3
(75.7)
24.3
(75.7)
24
(75)
23.3
(73.9)
22.7
(72.9)
21.5
(70.7)
20.7
(69.3)
21
(70)
22
(72)
23.3
(73.9)
24
(75)
24.4
(75.9)
23
(73)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.4
(65.1)
19
(66)
18.2
(64.8)
18
(64)
18
(64)
17
(63)
16.4
(61.5)
15.4
(59.7)
16.6
(61.9)
17.4
(63.3)
17.9
(64.2)
18.4
(65.1)
15.4
(59.7)
Տեղումներ մմ (դյույմ) 61.1
(2.406)
94.4
(3.717)
203.3
(8.004)
272.2
(10.717)
236.2
(9.299)
353.6
(13.921)
242.2
(9.535)
134.7
(5.303)
47.7
(1.878)
22.1
(0.87)
28.4
(1.118)
25.5
(1.004)
1721,4
(67,772)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 7 8 14 17 15 19 16 14 8 4 4 5 131
% խոնավություն 78.2 78.5 80.1 82.8 82.7 84.5 82.8 80.5 78.6 76.9 77.8 78.4 80.2
Միջին ամսական արևային ժամ 259 226.4 234.4 208.7 224.8 198.6 215.4 245 264.4 291.9 279.2 284.3 2932,1
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET) (normals 1981-2010;[7] extremes: 1 Jan 1961-31 Dec 1970, 1 Aug 1983-31 Dec 1984, 1 Jan 1986-present)[8][9]

Բնակչություն

խմբագրել

Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ 2013 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 0,85 միլիոն մարդ, իսկ ագլոմերացիայինը՝ ավելի քան 1,4 միլիոն[10]։

 
Սյուդադ Ալթա բնակելի թաղամաս

Բնակչության ռասսայական կազմը[11].

  • սպիտակամորթ բրազիլացիներ - 44,3 %
  • պարդու - 49,8 %
  • նեգրեր - 4,7 %
  • ասիացիներ - 1,0 %

Ռեսիֆիի սպիտակամորթ բնակիչները հիմնականում պորտուգալացիների ժառանգներն են, մի փոքր մասը՝ հոլանդացիների, իտալացիների և Իբերիայի թերակղզու փոքր ժողովուրդների։

Քաղաքացինների մոտ 76 %-ը կաթոլիկներ են, 14 %-ը՝ բողոքականներ, 8 %-ը՝աթեիստներ[12]։ Հանցագործության մակարդակը ցածր է (Բրազիլիայի խոշոր քաղաքների համեմատ)։

Տնտեսություն

խմբագրել
 
Առափնյա փողոց

Նատալի տնտեսության հիմքը տուրիզմն է։ Ջերմ օվկիանոսը, ձյունաճերմակ ավազե դյուները և բազմազան գիշերային կյանքը ամեն տարի գրավում են գրեթե երեք միլիոն բրազիլացի զբոսաշրջիկների և կես միլիոն օտարերկրացիների (հիմնականում եվրոպացիներ)։

Տնտեսության մյուս կարևոր ոլորտներն են.

  • նավթի և կերակրի աղի արդյունահանում (շրջակա տարածքում)
  • ձկնորսություն
  • շինարարություն
  • արևադարձային մրգերի և ընկույզի փաթեթավորում և վերամշակում
  • մանրածախ առևտուր

Տրանսպորտ

խմբագրել

Քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվում է Աուգուստո Սեվերո միջազգային օդանավակայանը (IATA. NAT, ICAO. SBNT)՝ տարեկան 2,7 միլիոն ուղևորաշրջանառությամբ (2012)։ Ուղևորների կանոնավոր չվերթներ են իրականացվում դեպի Բրազիլիայի բոլոր խոշոր քաղաքներ, ինչպես նաև Ամստերդամ, Հռոմ, Լիսաբոն և Միլան։

Քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա գտնվում է Գրանդի-Նատալ միջազգային օդանավակայանը, որի բացումը նախատեսվում էր 2014 թվականի ապրիլին։

Նատալում հատվում են BR-101 (Նատալ-Պորտու Ալեգրի) և BR-304 (Նատալ-Ռուսաս) դաշնային մայրուղիները։

Հասարակական տրանսպորտը ներկայացված է ավտոբուսներով։

Վիճակագրություն

խմբագրել
  • Համախառն ներքին արդյունքը 2005 թվականին կազմում էր 7 038 816 հազար ռեալ (Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով)։
  • 2005 թվականին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը 9047,00 ռեալ էր (Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով)։
  • 2000 թվականի դրությամբ մարդկային ներուժի զարգացման գործակիցը 0,788 էր (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալներով)[13]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. «Aeroporto de São Gonçalo: pistas estão garantidas, mas terminal ainda não». Correiodatarde.com.br. 2007 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  3. «WIN'13 - 24th International Workshop on Weak Interactions and Neutrinos». Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  4. «Christmas in Natal - Natal em Natal». www.natal-brazil.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Confederação do Equador (1824) — Mundo Educação
  6. Destination360.com. «Climate of Natal». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Instituto Nacional de Meteorologia. «NORMAIS CLIMATOLÓGICAS DO BRASIL» (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  8. Brazilian National Institute of Meteorology. «BDMEP - série histórica - dados diários - temperatura mínima (°C) - Natal» (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  9. Brazilian National Institute of Meteorology. «BDMEP - série histórica - dados diários - temperatura máxima (°C) - Natal» (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  10. «IBGE divulga as estimativas populacionais dos municípios em 2014». Brazilian Institute of Geography and Statistics. 2014 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Instituto Brasileiro de Geografia e Estatística, CENSO 2010
  12. Instituto Brasileiro de Geografia e Estatística, CENSO 2010
  13. «Trabalho e Rendimento» [Work and Income] (Portuguese). Natal, Brazil: IBGE.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «::Bethlehem Municipality::». www.bethlehem-city.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալ (Ռիու Գրանդի դու Նորտի)» հոդվածին։