Նավալ էլ Սաադավի
Նավալ էլ Սաադավի (արաբ․՝ نوال السعداوي, հոկտեմբերի 27, 1931[1][2][3], Քաֆր Թահլա, Եգիպտոսի թագավորություն[4] - մարտի 21, 2021[5][6], Q12206266?, Ալ-Գիզա, Եգիպտոս[7]), եգիպտացի ֆեմինիստ, գրող, ակտիվիստ, բժիշկ և հոգեբույժ։ Նա բազմաթիվ գրքեր է գրել, որոնք վերաբերում են իսլամում կանանց դերին՝ հատուկ ուշադրություն հրավիրելով հասարակությունում կանանց սեռական օրգանների խեղման վրա։ Նրան նկարագրել են որպես «Արաբական աշխարհի Սիմոնա դը Բովուար»[15]։
Նավալ էլ Սաադավի արաբ․՝ نوال السعداوي | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1931[1][2][3] |
Ծննդավայր | Քաֆր Թահլա, Եգիպտոսի թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 21, 2021[5][6] (89 տարեկան) |
Մահվան վայր | Q12206266?, Ալ-Գիզա, Եգիպտոս[7] |
Քաղաքացիություն | Եգիպտոսի թագավորություն, Եգիպտոսի Հանրապետություն, Արաբական Միացյալ Հանրապետություն և Եգիպտոս |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան (1966) և Կահիրեի համալսարան (1955) |
Երկեր | Կինը զրոյական կետում[8] և Իմամի անկումը[9] |
Մասնագիտություն | հոգեբույժ, բժիշկ-գրող, գինեկոլոգ, վիպասան, քաղաքական գործիչ, գրող և ակտիվիստ |
Աշխատավայր | Դյուքի համալսարան[7] |
Ամուսին | Շարիֆ Հաթաթա[10][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Nawal El Saadawi Վիքիպահեստում |
Նա հիմնադրել է «Արաբ կանանց համերաշխության ասոցիացիան», որի նախագահն էր[16][17], և համահիմնադրել է «Արաբների մարդու իրավունքների ասոցիացիան»[18]։ Երեք մայրցամաքներից արժանացել է պատվավոր կոչումների։ 2004 թվականին Եվրախորհրդի կողմից արժանացել է Հյուսիս-հարավ մրցանակին։ 2005 թվականին Բելգիայում արժանացել է Ինանա միջազգային մրցանակին[19], և Խաղաղության միջազգային բյուրոն 2012 թվականին նրան պարգևատրել է Շոն Մեքբրայդի անվան մրցանակով[20]։
Նավալ էլ Սաադավին զբաղեցրել է Կահիրեի Արվեստի և հասարակագիտության գերագույն խորհրդի հեղինակի պաշտոնը, եղել է Կահիրեի առողջապահության կրթության վարչության գլխավոր տնօրենը, Կահիրեի բժշկության ասոցիացիայի գլխավոր քարտուղարը, Համալսարանի հիվանդանոցում և Առողջապահության նախարարությունում եղել է բժիշկ։ Նա հիմնադրել է Առողջապահական կրթության և եգիպտացի կին գրողների ասոցիացիան, Կահիրեի Health Magazine-ի գլխավոր խմբագիրն էր, և Medical Association Magazine-ի խմբագիրը[21][22]։
Վաղ տարիներ
խմբագրելԻնը երեխաներից երկրորդ ամենամեծ Սաադավին ծնվել է 1931 թվականին Քաֆր Թահլա փոքր գյուղում[22]։ Նրա ընտանիքը ժամանակին ավանդապաշտ էր ու առաջադեմ։ Էլ Սաադավին 6 տարեկանում «թլպատվել» է (նրա ծլիկը հեռացված է)[23], մինչդեռ հայրը ցանկանում էր կրթության տալ իր բոլոր երեխաներին[22]։
Նրա հայրը կրթության նախարարության պաշտոնյա էր, որը 1919 թվականին Եգիպտոսի հեղափոխության ժամանակ արշավ էր սկսել՝ Եգիպտոսի և Սուդանի դեմ կիրառվող բրիտանական բռնազավթումների դեմ։ Արդյունքում նա աքսորվել էր Նիլ Դելտա փոքր գյուղ, և կառավարությունը պատժել էր նրան տասը տարի չազատազրկելով։ Նա բավականին զարգացած էր, և իր դստերը սովորեցրել էր արժանապատվություն և մտքում խոսելու արվեստը։ Նա նաև խրախուսել էր դստերը արաբերեն սովորել։ Ծնողներից երկուսն էլ մահացել են վաղ տարիքում[22]՝ Սաադավիի ուսերին թողնելով մեծ ընտանիքը պահելու ծանր բեռը[24]։
Նրա մայրը թուրքական արմատներ ունեցող ընտանիքից էր։ Էլ Սաադավին իր պապին՝ Շուքրի Բեյին, և իր ընտանիքին նկարագրել է որպես «թուրքական արդար մաշկ ունեցողներ»[25]։ Մորական կողմի տատը նույնպես թուրքական արմատներ ուներ[26]։
Կարիերա
խմբագրել1955 թվականին Սաադավին Կահիրեի համալսարանում ավարտել է բժշկության ֆակուլտետը։ Նույն թվականին նա ամուսնացել է Ահմեդ Հելմի հետ, ում նա հանդիպել էր բժշկության ասպիրատուրայի տարիներին։ Նրանք ամուսնալուծվել են երկու տարի անց[23][27]։ Իր բժշկական պրակտիկայի ժամանակ նա դիտարկել է կանանց ֆիզիկական և հոգեբանական խնդիրները և դրանք կապել ճնշող մշակութային պրակտիկաների, հայրապետական ճնշումների, դասակարգային և իմպերիալիստական ճնշումների հետ[28]։
Իր ծննդավայր Քաֆր Թահլայում բժիշկ աշխատելու տարիներին նա տեղի գյուղացի կանանց կողմից առերեսվել է բազմաթիվ դժվարությունների և անհավասարությունների։ Իր հիվանդներից մեկին ընտանեկան բռնությունից պաշտպանելու պատճառով նրան հետ են ուղարկում Կահիրե։ Վերջապես նա դառնում է Հանրային առողջապահության նախարության տնօրենը և այստեղ հանդիպում է իր երրորդ ամուսնուն՝ Շարիֆ Հաթաթային (նրանք աշխատում էին նույն գրասենյակում)։ Հաթաթան նույնպես գրող և բժիշկ էր, և 13 տարի եղել է քաղբանտարկյալ։ Նրանք ամուսնացել են 1964 թվականին և ունեն որդի և դուստր[24]։ Սաադավին ամուսնությունից 43 տարի անց բաժանվել է Հաթաթայից[29]։
1972 թվականին նա հրապարակել է «Կինը և սեքսը» (արաբ․՝ المرأة والجنس) աշխատությունը, որում խոսվում է կանանց մարմինների դեմ իրականացվող ագրեսիաների, ներառյալ կանանց թլփատման դեմ պայքարի մասին։ Սա ֆեմինիզմի երկրորդ ալիքի համար հենասյուն էր։ Իր քաղաքական գործունեության և գրքի պատճառով նրան հեռացրել է Առողջապահության նախարության պաշտոնից[28]։ Այսպիսով նա լքել է Եգիպտոսի Բժշկական ասոցիացիայի գլխավոր քարտուղարի օգնականի և առողջապահական ամսագրի իր խմբագրի պաշտոնները։ 1973-1976 թվականներին Էյն Շամսի համալսարանի բժշկության ֆակուլտետում աշխատել է կանանց և նևրոզների հետազոտության վրա։ 1979-1980 թվականներին նա ՄԱԿ-ի Աֆրիկայում և Միջին Արևելքում իրականացվող կանանց ծրագրի խորհրդատուն էր[30][31]։
Բանտարկություն
խմբագրելԵրկար ժամանակ Եգիպտոսի կառավարությունը Սաադավիին համարում էր հակասական և վտանգավոր անձ։ 1981 թվականին նա օգնում է հրապարակել ֆեմինիստական Confrontation (հայ․՝ Առերեսում) ամսագիրը։ Նա Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի կողմից բանտարկվում է նույն թվականի սեպտեմբերին[32]։ Ամսագիրը լույս է տեսել մի տարի անց՝ նախագահի սպանությունից մի ամիս հետո։ Այս առիթով նա գրել է․ «Վտանգը եղել է իմ կյանքի մասը դեռևս այն ժամանակ, երբ վերցրել եմ թուղթն ու սկսել գրել։ Ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան ճշմարտությունը վարի գնացող աշխարհում»[33]։
Սաադավին Կանանց Քանաթիր գաղութի կանանցից մեկն էր։ Ազատազրկման տարիներին գրել է «Հիշողություններ կանանց գաղութից» (արաբ․՝ مذكرات في سجن النساء , 1983) աշխատությունը։ Բանտից դուրս գալուց ինը տարի առաջ Քանաթիրում բանտարկյալներից մեկի հետ շփումը ոգեշնչման աղբյուր դարձավ վերջինիս համար, ով գրեց «Կինը զրոյական կետում» (արաբ․՝ امرأة عند نقطة الصفر, 1975) աշխատությունը[34]։
Հետագա հալածանքները, դասավանդելը ԱՄՆ-ում, ակտիվիզմ
խմբագրել1988 թվականին, երբ նրան սպառնում էին իսլամիստները և քաղաքական հալածանքները, Սաադավին ստիպված հեռացավ Եգիպտոսից։ Նրան ընդունեցին Դյուքի և Վաշինգտոնի համալսարաններում՝ որպես ասիական և աֆրիկյան լեզուների դասախոս։ Նա պաշտոններ ունի բազմաթիվ հեղինակավոր համալսարններում և քոլեջներում, որոնց թվում են Կահիրեի համալսարանը, Հարվարդը, Եյլը, Կոլումբիայի համալսարանը, Սորբոնը, Ջորջթաունը, Ֆլորիդայի պետական համալսարանը և Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանը։ 1996 թվականին նա վերադարձել է Եգիպտոս[35][36]։
Սաադավին շարունակում է իր ակտիվիզմը և առաջադրվել էր 2005 թվականի Եգիպտոսի նախագահական ընտրություններում, սակայն թեկնածուների խիստ պահանջների պատճառով դուրս է մնացել մրցակցությունից[37]։ Նա 2011 թվականի Թահրիր հրապարակի ցուցարարներից մեկն էր[38]։ Նա կոչ էր անում վերացնել կրոնական ուսուցումը Եգիպտոսի դպրոցներից։
Սաադավին 2004 թվականին Եվրոպական խորհուրդը նրան պարգևատրվել է Հյուսիս-հարավ մրցանակով[39]։ 2016 թվականի հուլիսին նա գլխավորել էր Լոնդոնում անցկացվող Աֆրիկյան ազնվական հասարակության «Աֆրիկայի գրողներ» գրական փառատոնը, որտեղ Մարգարետ Բուսբիի հետ խոսելու ժամանակ ասել է «լինելով կին գրող»[40][41][42]։
Աշխատություններ
խմբագրելՍաադավին սկսել է իր գրական կարիերան վաղ տարիքից։ Նրա վաղ ստեղծագործությունները ներառում են «Ես սովորել եմ սերը» (1957) պատմվածքների շարքը և իր առաջին վեպը՝ «Կին բժշկի հիշողությունները» (1958)։ Ապա նա գրել է բազմաթիվ վեպեր, պատմվածքներ և անձնական հուշեր, որոնցից է «Հիշողություններ կանանց գաղութից» (1986) հուշերը։ Սաադավին հրատարակել է մի շարք ժողովածուներ և իր արաբերեն աշխատությունները թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով[43], ներառյալ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, շվեդերեն, նորվեգերեն, իտալերեն, դանիերեն, ֆիններեն, ինդոնեզերեն, ճապոներեն, պարսկերեն, թուրքերեն, ուրդու և այլն։
1972 թվականին նա հրատարակել է իր առաջին փաստագրական աշխատությունը՝ «Կինը և սեքսը», որտեղ բարձրաձայնել է բարձր տեղակայված քաղաքական և աստվածաբանական իշխանությունների հակադրությունը։ Սրա արդյունքում հեռացել է Առողջապահության նախարարության իր պաշտոնից։ Այլ աշխատություններն են՝ «Եվայի թաքնված դեմքը», «Աստված մահացել է Նեղոսի կողմից», «Պտտվող երգ․ որոնումներ», «Իմամի անկումը»[44] և «Կինը զրոյական կետում»։
Նա իր ներդրումն է ունեցել 1984 թվականին հրատարակված «Եղբայրությունը համաշխարհային է» ժողովածուի «Երբ կինն ապստամբում է» գլխում, որը խմբագրել է Ռոբին Մորգանը[45]։
Սաադավիի վեպը՝ Զեյնան, հրատարակվել է 2009 թվականին Լիբանանում։ Ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է «Նավալ Զեյնան էլ Սեյեդ» կեղծանվան տակ՝ օգտագործելով մոր օրիորդական անունը[46]։
Սաադավին սահուն խոսում է անգլերեն և եգիպտական արաբերեն[47]։ Քանի որ նա գրում է արաբերենով՝ անգլերեն և ֆրանսերեն թարգմանելը նա համարում է «մեծ խնդիր», նշելով այն փաստը, որ․
«գաղութային կապիտալիստների ուժերը հիմնականում անգլախոս կամ ֆրանսախոս են․․․ Ես մինչև հիմա արհամարհված եմ աշխարհի գրական ուժերի կողմից, քանի որ գրում եմ արաբերենով և քննադատում եմ գաղութային հասարակարգը, կապիտալիզմը, ռասիզմը, գերիշխանությունների հայրիշխանական միտքը»[48]
Նրա գրքի՝ «Mufakirat Tifla fi Al-Khamisa wa Al-Thamaneen» (85 տարեկան ծեր աղջկա տետրը) հիմքում ընկած է իր ամսագրի հատվածները։ Այն հրատարակվել է 2017 թվականին[49]։
Հայացքներ
խմբագրելՍեռական օրգանների խեղման դեմ ջատագովություններ
խմբագրելՎաղ տարիքում Սաադավին ենթարկվել է սեռական օրգանների խեղման[50]։ Դեռահասության ժամանակ նա գրել և քննադատել է այս երևույթը։ Նա 12-ամյա աղջկա՝ Բեդուր Շաքերի 2007 թվականին սեռական օրգանների թլպատման վիրահատության ժամանակ նրա մահվան դեպքին պատասխանել է․ «Բեդուր, արդյոք դու պետք է մեռնեիր, որպեսզի լույս սփռեիր մթանգնած մտքերի վրա։ Արդյոք դու պետք է քո կյանքով վճարեիր․․․ բժիշկներին և հոգևորականներին սովորեցնելու համար, որ ճշմարիտ կրոնը չի հեռացնում երեխաների օրգանները»[51]։ Որպես բժիշկ և մարդու իրավունքների ակտիվիստ, նա նաև դեմ է տղամարդկանց թլպտմանը։ Նա հավատում է, որ ցանկացածը պետք է պաշտպանված լինի սեռական խեղումներից[52]։
Կրոն
խմբագրել2014 թվականին իր հարցազրույցի ժամանակ Սաադավին ասել է, որ «կանանց հալածանքների արմատը ընկած է գլոբալ փոսթ-մոդեռն կապիտալիստական համակարգի վրա, որին աջակցում է կրոնական ֆունդամենտալիզմը»[53]։
Նա ասել է, որ Հայյի դեպքերը, օրինակ՝ Սև պատին համբույրը, գալիս է հետիսլամական հեթանոսական արմատներից[54]։
Շղարշում
խմբագրելՍաադավին իսլամական վարագույրը նկարագրել է որպես «կանանց ճնշելու գործիք»[52]։
Միացյալ նահանգներ
խմբագրել2002 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսության ժամանակ Սաադավին ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև պատերազմը որակել է որպես «պատերազմ տարածաշրջանում նավթ օգտագործելու համար», և քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և դրա աջակցությունը Իսրայելին՝ որպես «իրական ահաբեկչություն»[55]։ Սաադավին կարծում է, որ եգիպտացիների աղքատության մեջ իր դերն ունի ԱՄՆ-ն[56]։
Ֆիլմ
խմբագրելՍաադավին «Նա խոսում էր անասելի» ֆիլմի հերոսն է, որի ռեժիսորը Ջիլլ Նիքոլսն է և որը էկրան է բարձրացել 2017 թվականին BBC One հեռուստաալիքի կողմից[57]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- 2007 Vrije Universiteit Brussel, Բելգիա
- 2007 Université libre de Bruxelles, Բելգիա
- 2010 Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Մեքսիկո
- 2011 Stig Dagerman մրցանակ[58][59]
Մատենագիտություն
խմբագրելՍաադավին իր աշխատություններից շատերը տեղադրել է օնլայն տարեբրակով[60]։ Նրա գրքեր են․
- Կին բժշկի հիշողությունները (1960, 1980; թարգմանվել է Քեթրին Քոբհանի կողմից, 1989)
- Որենլով (1968; Շիրլեյ Էլբերի կողմից, 1991)
- Աշխարհի միակ տղամարդու մահը (1974; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1985) անգլերեն թարգմանվել է Աստված մահացել է Նեղոսի կողմից վերնագրով
- Կինը զրոյական կետում (1975; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1983)
- Եվայի թաքնված դեմքը, Կանայք արաբական աշխարհում (1977; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1980)
- Պտտվող երգ (1978; թարգմանվել է Մարլին Բութի կողմից, 1989)
- Նախկին նախարարի մահը (1980; թարգմանվել է Շիրլեյ Էլբերի կողմից, 1987)
- Նա դրախտում տեղ չունի (1979; թարգմանվել է Շիրլեյ Էլբերի կողմից)
- Երկու կինը մեկում (1983; թարգմանվել է Օսման Նուսաիրի և Ժանա Գուղի կողմից, 1985)
- Իմամի անկումը (1987; թարգմանվել է Շարիֆ Հաթաթայի կողմից, 1988)
- Հիշողություններ կանանց գաղութից (1984; թարգմանվել է Մարլին Բութի կողմից, 1994)
- Հրաշի անմեղությունը (1994; թարգմանվել է Շերիֆ Հաթաթայի կողմից, 1994)
- Հյուսիս/Հարավ։ Նավալ Էլ Սաադավի (1997)
- Սերը նավթի թագավորությունում, թարգմանվել է բասի Հաթիմի և Մալքոմ Ուիլիամսի կողմից (Saqi Books, 2000)
- Վեպը (2004; թարգմանվել է Օմնիա Ամին և Ռիք Լոնդոնի կողմից, 2009)
- Իրաքի և Սիրիայի իսլամական պետության դուստրը
- Dissidenza e scrittura (2008)
- L'amore ai tempi del petrolio, թարգմանվել է Մարիկա Մակկոյի կողմից, ներածությունը՝ Լուիզա Մորգանտինի և Ֆագնանո Ալտոյի․ Editrice il Sirente, 2009. 978-88-87847-16-1
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 وفاة نوال السعداوي عن عمر يناهز 90 عامًا — Al-Masry Al-Youm, 2021.
- ↑ 6,0 6,1 6,2 L’écrivaine égyptienne féministe Nawal El Saadawi est morte — Le Monde, 2021.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Nawal el Saadawi, Advocate for Women in the Arab World, Dies at 89 — The New York Times.
- ↑ Woman at Point Zero — Open Library.
- ↑ The fall of the imam — Open Library.
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 340.
- ↑ International Peace Bureau to Award 2012 Sean MacBride Peace Prize to Nawal El-Sadaawi (Egypt) and Lina Ben Mhenni (Tunisia) — International Peace Bureau.
- ↑ Egyptian writer awarded Stig Dagerman prize — U Press.
- ↑ Award of the 10th Council of Europe North-South Prize — CoE.
- ↑ BBC 100 Women 2015: Who is on the list? — BBC Online.
- ↑ «Nawal El Saadawi | Egyptian physician, psychiatrist, author and feminist». Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ "Arab Women's Solidarity Association United" Արխիվացված 2017-12-07 Wayback Machine, Lokashakti.
- ↑ Hitchcock, Peter, Nawal el Saadawi, Sherif Hetata. "Living the Struggle". Transition 61 (1993): 170–179.
- ↑ Nawal El Saadawi, "Presentation by Nawal El Saadawi: President's Forum, M/MLA Annual Convention, November 4, 1999", The Journal of the Midwest Modern Language Association 33.3–34.1 (Autumn 2000 – Winter 2001): 34–39.
- ↑ "PEN World Voices Arthur Miller Freedom to Write Lecture by Nawal El Saadawi". 8 September 2009. YouTube.
- ↑ «International Peace Bureau». www.ipb.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Nawal El Saadawi». nawalsaadawi.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «Nawal El Saadawi». faculty.webster.edu. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 23,0 23,1 Khaleeli, Homa (2010 թ․ ապրիլի 15). «Nawal El Saadawi: Egypt's radical feminist». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 24,0 24,1 «Exile and Resistance». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Nawal El Saadawi (2013), A Daughter of Isis: The Early Life of Nawal El Saadawi, Zed Books, ISBN 1848136404
- ↑ Nawal El Saadawi (1986), Memoirs from the Women's Prison, University of California Press, էջ 64, ISBN 0520088883, «My eyes widened in astonishment. Even my maternal grandmother used to sing, although she was born to a Turkish mother and lived in my grandfather's house in the epoch when harems still existed.»
- ↑ Koseli, Yusuf (2013). «A PSYCHOANALYTIC APPROACH TO THE NOVEL OF NAWAL EL SAADAWI TITLED MÜZEKKİRAT TABİBE» (PDF). The Journal of International Social Research. 6 (28). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 28,0 28,1 Feminism in a nationalist century Արխիվացված 19 Ապրիլ 2010 Wayback Machine
- ↑ Cooke, Rachel (2015 թ․ հոկտեմբերի 11). «Nawal El Saadawi: 'Do you feel you are liberated? I feel I am not'». The Observer. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Saadawi, Nawal el – Postcolonial Studies». scholarblogs.emory.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Saʻdāwī, Nawāl (1997 թ․ դեկտեմբերի 15). The Nawal El Saadawi Reader (անգլերեն). Palgrave Macmillan. ISBN 9781856495141.
- ↑ Uglow, Jennifer S.; Hendry, Maggy (1999). The Northeastern Dictionary of Women's Biography. Northeastern University Press. էջեր 189–190. ISBN 9781555534219.
- ↑ «Egypt's face of courage». The Hindu. 2001 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «The Books of Nawal El Saadawi». The New Yorker. 2011 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Dr Dora Carpenter-Latiri, "The Reading Room: A review of ‘Memoirs of a woman doctor’", BMJ Blog, 11 November 2015.
- ↑ Jessica Ling, "Today in History: Happy 85th Birthday, Nawal El Saadawi!", Warscapes, 27 October 2016.
- ↑ Egypt presidential aspirant pulls out, AlJazeera, 16 July 2005.
- ↑ Elizabeth Rubin, "The Feminists in the Middle of Tahrir Square", Newsweek, 6 March 2011.
- ↑ «north-south-centre-homepage». North-South Centre (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ "About Last Weekend: Africa Writes 2016 | The Headline Event", Bookshy, 9 July 2016.
- ↑ Kelechi Iwumene, "Africa Writes 2016: The Round-Up". Արխիվացված 2023-12-02 Wayback Machine
- ↑ "On Being A Woman Writer: Nawal El Saadawi in conversation" Արխիվացված 2024-06-02 Wayback Machine, Africa Writes, 2 July 2016.
- ↑ Judith Imel Van Allen, "Saadawi, Nawal El (1931–)", in Gary L. Anderson and Kathryn G. Herr (eds), Encyclopedia of Activism and Social Justice, Sage Publications, 2007, pp. 1249–1250.
- ↑ Philip Womack. "The Fall of the Imam by Nawal El Saadawi" (review), New Humanist, 20 August 2009.
- ↑ «Sisterhood Is Global: Table of Contents». Catalog.vsc.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Radical writer back with vengeance». The National. 2009 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Hans Ulrich Obrist, "In Conversation with Nawal El Saadawi", e-flux Journal #42, February 2013.
- ↑ Dele Meiji Fatunla, "Nawal El Saadawi: 'My identity is not fixed'", New African, 30 June 2016.
- ↑ Mahmoud El-Wardani, "At 85, Nawal El-Saadawi writes about Nawal El-Saadawi", Ahram Online, 5 August 2017.
- ↑ Nawal el-Saadawi, The Hidden Face of Eve, Part 1: The Mutilated Half.
- ↑ Maggie Michael, "Egypt Officials Ban Female Circumcision" Արխիվացված 2 Հուլիս 2007 Wayback Machine, Phys.org, 30 June 2007.
- ↑ 52,0 52,1 Allston Mitchell (2010 թ․ մայիսի 16). «Nawal al Saadawi». The Global Dispatches. Արխիվացված է օրիգինալից 2017-07-07-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Fariborz, Arian (2014 թ․ հուլիսի 5). «They don't want any really courageous people!». Qantara.de - Dialogue with the Islamic World. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Fiona Lloyd-Davies, "No compromise", Correspondent, BBC News, 26 October 2001.
- ↑ Pasquini, Elaine. «El Saadawi Calls U.S. Foreign Policy "Real Terrorism"». questia.com. Washington Report on Middle East Affairs. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Nielsen, Nikolaj (2013 թ․ հուլիսի 11). «Nawal El Saadawi: 'I am against stability. We need revolution'». The Chronikler. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ "She Spoke the Unspeakable", BBC One, Imagine, Winter 2017. Via Dailymotion.
- ↑ «Motvillig El Saadawi får Dagermanpriset». SvD (Swedish). 2012 թ․ հունվարի 9. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Lydnad är ett dödligt gift». Kultur (Swedish). 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Works available online at Saadawi's website Արխիվացված 19 Դեկտեմբեր 2006 Wayback Machine.
Արտաքին հղումներ
խմբագրել- Nawal El Saadawi's website at archive.org
- Nawal El Saadawi at AllAfrica
- Nawal El Saadawi page Արխիվացված 2009-01-15 Wayback Machine at Zed Books page
- Interview by Shiva of Avaye Zan (Women’s Voice) Արխիվացված 2016-12-26 Wayback Machine, London, November 1997
- Nawal El Saadawi speaks to Forward Magazine, August 2007
- Adele S. Newson-Horst, Article Excerpt: "Conversations with Nawal el Saadawi", World Literature Today, 1 January 2008
- An interview with Egypt's dissident writer Nawal El Saadawi Արխիվացված 2010-01-07 Wayback Machine, 16 June 2009
- Arthur Miller Freedom to Write Lecture by Nawal El Saadawi ՅուԹյուբում, 8 September 2009
- Khaleeli, Homa, "Nawal El Saadawi: Egypt's radical feminist", The Guardian, 15 April 2010
- El Saadawi: "Women and Girls are Beside Boys in the Egyptian Streets" - Democracy Now! video interview
- Natalie Bennett, "Meet Egypt's most radical woman", The Guardian, 6 March 2009
- Allston Mitchell, Interview with Nawal El Saadawi Արխիվացված 2017-07-07 Wayback Machine in www.theglobaldispatches.com, 16 May 2010
- Interview with Nawal El Saadawi Արխիվացված 2017-12-01 Wayback Machine on www.freedomfromtorture.org
- Hua Wang, "Talking Leadership with Nawal El Saadawi", Ms. JD, 6 April 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավալ էլ Սաադավի» հոդվածին։ |