Թլփատում (լատ.` circumcisio - ցիրկումցիզիո), դա վիրահատական միջամտություն է, որի դեպքում առնանդամի ծայրային թլիպը հեռացվում է։

Թլփատում
Կենտորանակն Ասիայում, հավանաբար Թուրքմենիստանում կատարվող թլփատում, 1865–1872 շրջանում

Ծագումնաբանությունը խմբագրել

 
Թլփատման տարածվածությունը ըստ երկրների

Որոշ երկրներում թլփատում են բոլոր նորածին տղաներին ելնելով կրոնական սովորույթից և արտաքին սեռական օրգանների հիգիենայի պահպանման նպատակով։ Հայտնի է, որ դեռ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսում թլփատումը կիրառել են փարավոններն ու քրմերը։ Հին Կտակարանը վկայում է, որ թլփատման ավանդույթը եգիպտացիներից փոխ առած հին հրեաները հպարտանում էին այդ տարբերանշանով և մինչև հիմա նրանց ու մուսուլմանների համար թլփատումն ունի նույն իմաստը, ինչ քրիստոնյաների համար` մկրտությունը։

Թլպատությունն այլ կերպ անվանում են անվանակոչություն։ Հին Կտակարանի (Հին Ուխտ) օրենքի համաձայն ութ օրական Քրիստոսին թլպատեցին և անվանեցին Հիսուս` այսինքն Փրկիչ։ Իսկ Քրիստոսի ծննդի ութերորդ օրը լինում է հունվարի 13-ը, որն անշարժ տոն է։ Քրիստոնյաների համար այս տոնը հիշատակ է հոգևոր թլպատության, սրտի թլպատության` «²⁹ Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց (Նոր Կտակարան, Հռոմեացիներ 2:29)։

Ցուցումները խմբագրել

 
Չթլփատված (ձախ) և թլփատված (աջ) առնանդամները։ Թլփատումը կատարվել է հասուն տարիքում, ֆիմոզի բուժման նպատակով

Թլփատման ցուցում են հանդիսանում ծայրային թլիպի քրոնիկ բորբոքումները, ֆիմոզը և պարաֆիմոզը։ Չթլփատված տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում առնանդամի ուռուցքը, բայց դա բացատրվում է անձնական հիգիենայի թերացումներով և ծագող քրոնիկ ինֆեկցիաներով։

Աղբյուրներ խմբագրել

  • Smith's General Urology, Seventeenth Edition (Authors, Donald Ridgeway Smith, Emil A. Tanagho, Jack W. McAninch)
  • Campbell-Walsh Urology, 10th Edition (By Alan J. Wein, MD, PhD, Louis R. Kavoussi, MD, Andrew C. Novick, MD, Alan W. Partin, MD, PhD and Craig A. Peters, MD, FACS, FAAP)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 191