Մոսս (Նորվեգիա)
Մոսս (նորվ.՝ Moss), քաղաք և կոմունա Նորվեգիայում։ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 30 988 մարդ[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 137,77 կմ² | ||
Բնակչություն | ▲50 290 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Պաշտոնական կայք | moss.kommune.no(նորվ.) | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Մոսս կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ 1943 թվականի հուլիսի 1-ին Ելյոյ գյուղական կոմունան ներառվել է Մոսս քաղաքի կազմում։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գտնվում է Նորվեգիայի հարավ-արևելքում՝ երկրի մայրաքաղաք Օսլոյից 60 կմ հարավ, Օսլո-ֆյորդայի ծովափին։ Վարչականորեն Մոսսը գտնվում է Օսթֆոլ ֆյուլքեում։
ՏնտեսությունԽմբագրել
Մոսսում կա մեծ նավահանգիստ, ինչը հնարավորություն է տալիս Նորվեգիայի տարբեր մասերից և մայրցամաքից ամեն տարի ընդունել ավելի քան 2000 նավ։ Մոսսը վաղուց դարձել է արդյունաբերական կենտրոն, այն ներկայումս ունի մոտ 250 արդյունաբերական ձեռնարկություն՝ ներառյալ համազգային նշանակություն ունեցող մի քանի ընկերություն, ինպիսիք են՝ Պետերսոն Ա․ Ս․ (թուղթ և բջջանյութ), Helly Hansen (անջրաթափանց հագուստ) և Տրիո-Վինգ (Վինկարդ կողպեք)։
1720 թվականին դառնալով առևտրական կենտրոն՝ Մոսսը պահպանել է այդ նշանակությունը մինչ օրս՝ սպասարկելով մոտ 50 հազար գնորդ՝ քաղաքից և շրջանից, մինչև անգամ Օսլոյից։
Տեսարժան վայրերԽմբագրել
Մոսսը հայտնի է իր քանդակներով, որոնցից 60-70-ը ցրված է ամբողջ քաղաքում։ Այդ է պատճառը, որ ոմանք Մոսսն անվանում են «քանդակների քաղաք»։ Մոսսում կա 4 պատկերասրահ, որոնք արվեստի սիրահարներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալ նորվեգական և սկանդինավյան գեղանկարչությանը։
Քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2022 — Statistics Norway, 2022.
- ↑ Folkemengd etter alder, kjønn, sivilstand og statsborgarskap, 1. januar 2013
- ↑ «Vennskapsbyer»։ Moss Kommune։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2008-12-16