Օսթֆոլ
Օսթֆոլ (նորվ.՝ Østfold), ֆյուլքե Նորվեգիայի արևելքում (Արևելյան Նորվեգիա): Սահմանակից է Շվեդիայի Վերմլանդ նահանգին, նորվեգական Բուսքերուդ, Աքերսհուս, Վեսթֆոլդ կոմսություններին: Վարչական կենտրոնը Սարփսբորգ քաղաքն է:
Օսթֆոլ նորվ.՝ Østfold | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | ֆյուլքե | ||||
Մտնում է | Արևելյան Նորվեգիա | ||||
Ներառում է | 18 կոմունա | ||||
Վարչկենտրոն | Սարպսբորգ | ||||
Աննա Էնգեր | |||||
Օլե Հաբեթ | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2014) | 284,962 (6 տեղ) | ||||
Խտություն | 67,45 ( 4 տեղ) | ||||
Տարածք | 4181[1] (17 տեղ) | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1919 թ. | ||||
Սահմանակցում է | Ակերսհուս, Վերմլանդ և Västra Götaland County? | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2) | ||||
ISO 3166-2 կոդ | NO-01 | ||||
ostfold-f.kommune.no |
Օսթֆոլում են տեղակայված Նորվեգիայի ամենախոշոր արտադրական ձեռնարկությունները, ինչպիսիք են 1889 թվականին հիմնադրված «Borregaard» միջազգային երկաթուղային ծառայություններ մատուցող ընկերությունը, «Moss Verft» նավաշինական հարթակը, բազմաթիվ հանքավայրեր, այդ թվում՝ գրանիտի:
Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Խոսակցական լեզվային բարբառը ունի նմանություն շվեդերենին:
ԱնվանումԽմբագրել
Օսլոֆյորդի հին անվանումը եղել է «Fold», իսկ «Østfold» նշանակում է «ֆոլդից արևելք»: Առաջին անգամ ներկայիս անվանումը հանդիպում է 1543 թվականին: Միջնադարում տարածաշրջանի անվանումը եղել է «Borgarsysla», որն առաջացել էՍարփսբորգի հին անվանումից (Բորգ): «Sýsla» նշանակում է շրջան: Հետագայում երբ Նորվեգիան գտնվում էր Դանիայի տիրապետության ներքո, դանիական թագավորը շրջանը բաժանեց բազմաթիվ լեների (բարոնությունների), որոնք 1662 թվականին միավորվեցին մեկ ընդհանրական կոմսության մեջ: Այն կոչվում էր Սմալենս (Smaalenenes): Ֆյուլքեն ներկայիս անվանումը ստացել է 1919 թվականին:
ՊատմությունԽմբագրել
Օսթֆոլ հանդիսանում է Նորվեգիայի ամենահին շրջաններից մեկը, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ ժայռապատկերներ և դամբարանադաշտեր: Վիկինգների ժամանակաշրջանում այն կոչվել է Վինգուլմարկք, որն էլ իր հերթին եղել է Վիկեն պատմական շրջանի մաս՝ ընդգրկելով նաև ներկայիս շվեդական Բուհուսլենը: Մինչև Հարալդ I Գեղավարս թագավորի գահակալությունը տարաժաշրջանը եղել է դանիական տիրույթ: Հետագայում երբ Նորվեգիան հայտնվում է դանիական տիրապետության ներքո, Դանիայի թագավորը այն բաժանում է բազմաթիվ փոքր կոմսությունների:
ԱշխարհագրությունԽմբագրել
Օսթֆոլ գտնվում է Օսլոյի և Շվեդիայի միջև: Այնտեղ գերիշխում է հարթավայրային ռելիեֆը, որը հյուսիսից մինչև շվեդական սահման ծածկված է անտառներով: Կենտրոնական հատվածում առկա են բազմաթիվ լճեր: Ափամերձ տարածքներում տեղակայված են նոսր բնակեցված կղզիախմբեր: Նորվեգիայի ամենաերկար գետը՝ Գլոմման, անցնելով երկրի տարբեր շրջաններով, ավարտվում է Ֆրեդրիկստադում՝ թափվելով Օսլոֆյորդում:
ԲնակչությունԽմբագրել
Համաձայն 2014 թվականի վիճակագրական տվյալների՝ Օսթֆոլի բնակչությունը կազմում է 284,962 մարդ, որը բնակչության թվի առումով հանդիսանում է վեցերորդը երկրում: Բնակչության մեծ մասը ապրում է ափամերձ բնակավայրերում, ինչպիսիք են Մոսսը, Սարփսբորգը, Ֆրեդրիկսթադը և Հալդենը:
ՏրանսպորտԽմբագրել
Օսթֆոլը, գտնվելով մայրաքաղաք Օսլոյի և Շվեդիայի միջև, ունի ռազմավարական նշանակություն: Այստեղով է անցնում E6 մայրուղին, որը Օսլոն կապում է Գեթեբորգի հետ: Օսլո - Ստոկոհոլմ E18 հիմնական մայրուղին նույնպես անցնում է Օսթֆոլով: Օսլո _ Գեթեբուրգ երկաթուղային գիծը անցնում է գրեթե E6 մայրուղուն զուգահեռ: Երկաթուղային հաղորդակցություն կա նաև Սքիի և Սարփսբորգի միջև: Մոսսում է գտնվում ֆյուլքեի օդանավակայանը, որտեղից «Ryanair» ավիաընկերությունը իրականացնում է միջազգային չվերթներ: Այն հանդիսանում է Օսլոյի Գարդերմուեն օդանավակայանի պահեստային օդանավակայանը:
Վարչա-տարածքային բաժանումԽմբագրել
Օսթֆոլ ֆյուլքեն վաչրատարածքային առումով բաժանվում է 18 կոմունաների:
Տես նաևԽմբագրել
Օսթֆոլի զինանշանը հաստատվել է 1958 թվականին և իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են երեք դեղին գույնի գծեր: Դեղին գծերը խորհրդանշում են արևի ճառագայթները արևածագին և մայրամուտին: Այն նաև խորհրդանշում է արևի պաշտամունքը, որը տարածված է եղել Օսթֆոլի տարածաշրջանում բրոնզի դարաշրջանում:
Հայտնի անձինք, ովքեր ծնվել են ՕսթֆոլումԽմբագրել
- Ռուալ Ամունդսեն (1872–1928) - բևեռային ուսումնասիրող,
- Բերիթ Օս - քաղաքական, հասարակական գործիչ, ֆեմինիստ,
- Թեա Ֆոս (1857–1927) - նավաշինարար,
- Հանս Նիլսեն Հաուգե - (ապրիլի 3 1771թ. – մարտի 29 1824թ.) - քարոզիչ,
- Էգիլ Օլսեն - Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ,
- Կարլ Աուրեն (1882–1943) - նորվեգա-ամերիկյան դերասան,
- Պետեր Սոլբերգ - ավտոարշավորդ,
- Նիլս Օտտո Թանք (1800–1864) - Մորավյան եկեղեցու առաջնորդ,
- Հարալդ Զվարթ - կինոպրոդյուսեր և ռեժիսոր:
ԾանոթագրություններԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Østfold fylke website.(նորվ.)(անգլ.)
- Statistics and basic interpretation regarding Østfold.(նորվ.)
- Excavation of longhouse from the Roman Iron Age.(անգլ.)
Օսթֆոլ Վիքիպահեստում |
Վիքիճամփորդն ունի Օսթֆոլին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |