Վիրջինիա Բիչ (անգլ.՝ Virginia Beach[vərˌdʒɪnjə ˈbiːtʃ]), քաղաք ԱՄՆ-ի արևելյան մասում, Վիրջինիա նահանգում։ Այն Վիրջինիայի ամենամեծ քաղաքն է և 41-րդը ԱՄՆ-ում։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին։ 2006 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 435 619 մարդ։ Քաղաքը ամենահայտնի առողջարանային քաղաքն է ԱՄՆ-ի արևելյան ափում։ Քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են սպիտակամորթները։