Միցուկո Ուտիդա (ճապ.՝ 内田光子, անգլ.՝ Mitsuko Uchida Միցուկո Ուչիդա; դեկտեմբերի 20, 1948(1948-12-20)[1][2][3], Աթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնական ծագում ունեցող բրիտանացի դաշնակահարուհի։

Միցուկո Ուտիդա
Բնօրինակ անունճապ.՝ 内田光子
Ծնվել էդեկտեմբերի 20, 1948(1948-12-20)[1][2][3] (75 տարեկան)
Աթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Երկիր Ճապոնիա և  Միացյալ Թագավորություն[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր և ռեժիսոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլUniversal Music LLC?
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինRobert Cooper?
Պարգևներ
Կայքmitsukouchida.com
 Mitsuko Uchida Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 20-ին Ճապոնիայի Ատամի քաղաքում։ Դաշնամուր սկսել է նվագել դեռևս վաղ տարիքում։ 12 տարեկան հասակում դիվանագետ ծնողների հետ տեղափոխվել է Վիեննա, որովհետև նրա հայրը նշանակվել էր Ավստրիայում Ճապոնիայի դեսպան։ Սովորել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում։ Նրա ուսուցիչը սկզբնական շրջանում եղել է Ռիչարդ Հաուզերը, հետո Վիլհելմ Կեմպֆը և Ստեֆան Ասկենասեն։ Հոր ծառայության ժամկետը լրանալուց հետո նա վերադարձել է Ճապոնիա, իսկ Ուտիդան մնացել է Վիեննայում և շարունակել կրթությունը։ Առաջին ելույթը Վիեննայի Մուզիքֆերայն համերգասրահում ունեցել է 14 տարեկանում։ Հետո սկսել է գիտելիքները խորացնել Արթուր Շնաբելի վերջին աշակերտուհու՝ Մարիա Կրուչոյի մետ[6][7]։

Գործունեություն խմբագրել

1968 թվականին Բրյուսելում մասնակցել է Ելիզավետա թագուհու անվան մրցույթին և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը։ 1969 թվականին Վիեննայում մասնակցել է Բեթհովենյան մրցույթին և ստացել առաջին մրցանակը[8]։ 1970 թվականին Վարշավայում կայացած Շոպենյան մրցույթի շրջանակներում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[9]։ 1975 թվականին Լիդսում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[10]։

1983 թվականին դարձել է Ելիզավետա թագուհու մրցույթի ժյուրիներից մեկը։

Միջազգային ճանաչում են ստացել Մոցարտի բոլոր սոնատների և դաշնամուրային կոնցերտների նրա կատարումները[11][12]։

1998 թվականին դարձել է Կալիֆոռնիայում կայացած Օհայի երաժշտական փառատոնի առաջին կին ղեկավարը[11]։

2002-2007 թվականներին աշխատել է Կլիվենդյան նվագախմբի հետ։ Եղել է անգլիական կամերային նվագախմբի դիրիժորը։ 2010 թվականին որպես արտիստ հրավիրվել է Բեռլինյան ֆիլհարմոնիկ։ Եղել է Մարլբորի փառատոնի և երաժշտական դպրոցի ղեկավարը[11]։

Ստացել է բրիտանական քաղաքացիություն։ Ապրել է Լոնդոնում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է դիվանագետ Ռոբերտ Կուպերի հետ։

Ռեպերտուար խմբագրել

Դաշնակահարուհու ռեպերտուարի հիմնական մասը կազմել են Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Շոպենի, Դեբյուսիի, Բերգի, Առնոլդ Շյոնբերգի և Վեբերնի ստեղծագործությունները։ Կատարել և ձայնագրել է Մոցարտի դաշնամուրային բոլոր սոնատները (Գրամոֆոն մրցանակ, 1989): Կլիվենդյան նվագախմբում Պիեր Բուլեզի գլխավորությամբ կատարած Շյոնբերգի դաշնամուրային կոնցերտը նույնպես արժանացել է Գրամոֆոն մրցանակի (2001): Մրցանակներ է ստացել Բեթհովենի դաշնամուրային կոնցերտների, սոնատների, Շուբերտի և Դեբյուսիի ստեղծագործությունների կատարումների համար։ Անսամբլային համարներ է ունեցել Քրիստիան Տեցլաֆի, Կիրի Տե Կանավայի, Ֆելիսիտի Լոտի, Իեն ԲոսթրիջիՄարինա Պիչինինիի հետ։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1986 թվականին արժանացել է Սանթոնի երաժշտական մրցանակի[13]
  • 1989 թվականին ստացել է Գրամոֆոն մրցանակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դաշնամուրային սոնատների ամբողջական հավաքածուի լավագույն գործիքային ձայնագրության համար[14]
  • 2001 թվականին ճանաչվել է Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր հրամանատար։ Այդ ժամանակ պատվավոր էր, որովհետև նա դեռ բրիտանական քաղաքացիություն չէր ստացել[15]
  • 2001 թվական Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունների լավագույն գործիքային ձայնագրության համար արժանացել է Գրամոֆոն մրցանակի[14]
  • 2003 թվականին ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության միջազգային անդամ[16]
  • 2008 թվականի ապրիլին BBC-ն նրան է հանձնել «Տարվա գործիքավորող» և «Տարվա սկավառակ» մրցանակները[17]
  • 2009 թվականին Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է երաժշտության դոկտորի աստիճան[18]
  • 2011 թվականին Մոցարտի դաշնամուրային № 23 և № 24 կոնցերտների ձայնագրությունների համար «Լավագույն գործիքային մենակատար» անվանակարգում արժանացել է Գրեմմի մրցանակի
  • 2015 թվականին Ճապոնիայի կայսերական ընտանիքի կողմից պարգևատրվել է կայսերական շքանշանով[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Eldridge A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.sankei.com/article/20151009-KBXY5HCTCBMVDOHDVPX3CKRWGU/
  5. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  6. Immelman, Niel (2009 թ․ ապրիլի 13). «Maria Curcio». The Guardian. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Maria Curcio». Telegraph.co.uk. 2009 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. [1] (չաշխատող հղում)
  9. «Narodowy Instytut Fryderyka Chopina». Konkursy.nifc.pl. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  10. "Uchida, Mitsuko", Grove Music Online, 2007. Accessed 3 June 2007.
  11. 11,0 11,1 11,2 «Mitsuko Uchida Facts». Your Dictionary (անգլերեն). LoveToKnow, Corp. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  12. Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, 51. ISBN 978 2 3505 5192 0.
  13. «Suntory Music Award Awardees» (PDF). Suntory.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  14. 14,0 14,1 «Artist». Gramophone.co.uk. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  15. «New Year Honours 2000 – Honorary appointments». Bbc.co.uk. 2000 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  17. «Mitsuko Uchida takes BBC's classical top spot» (Press release). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  18. «Oxford University Gazette, 5 February 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  19. «Artists honored with Japan's Praemium Imperiale awards». Reuters.com (Press release). Reuters. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել