Դաշնամուրի կոնցերտ № 23 (Մոցարտ)

Կոնցերտ դաշնամուրի համար № 23 լյա մաժոր, (Կյոխելի կատալոգ 488), դաշնամուրի կոնցերտ, որը գրել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, ինչպես նշված է Մոցարտի կազմած կատալոգում՝ 1786 թվականի մարտի 2-ին, «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջնախաղից 2 ամիս առաջ և 2 շաբաթ դաշնամուրի հաջորդ կոնցերտի ավարտից առաջ։ Ստեղծագործությունը երեք կոնցերտների շարքի մաս է կազմում, որոնք կատարվել են այդ գարնանը։ Հավանական է, որ անձամբ Մոցարտը նվագել է դրանցից մեկում։

Դաշնամուրի կոնցերտ № 23
գերմ.՝ Konzert für Klavier und Orchester in A KV 488
Բնագիր ձեռագրի առաջին էջը
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Ստեղծման տարեթիվմարտի 2, 1786
Առաջնախաղի տարեթիվ1800
Կատալոգի համարԿ․ 488
Հրատարակման տարեթիվ1800
Տոնայնությունլյա մաժոր
 Piano Concerto No. 23 (Mozart) Վիքիպահեստում

Կոնցերտը գրված է դաշնամուրի և նվագախմբի համար, որի կազմում կա մեկ ֆլեյտա, երկու կլառնետ, երկու ֆագոտ, երկու գալարափող և լարային գործիքներ։ Ինչպես և Մոցարտի նախորդ գործերում, այս կոնցերտում էլ փողային գործիքների քանակը համապատասխանում է լարային գործիքների քանակին։

Կառուցվածք խմբագրել

Կոնցերտը բաղկացած է երեք մասից, որոնց ընդհանուր երկարությունը 26 րոպե է․

  1. Allegro լյա մաժոր, 4/4 չափ,
  2. Ադաջիո ֆա դիեզ մինոր, 6/8 չափ,
  3. Allegro assai լյա մաժոր alla breve, ռոնդո։

Առաջին մասը գրվել է լա մաժոր տոնայնությամբ։ Պիեսն սկսվում է կրկնակի էքսպոզիցիայով, առաջինում նվագում է նավագախումբը, իսկ երկրորդը սկսում է, երբ նրան միանում է դաշնամուրը։ Առաջին էքսպոզիցիան տոնայնության տեսանկյունից ստատիկ է և բավական լակոնիկ, երրորդ թեման դեռ չի բացահայտվում։ Երկրորդ էքսպոզիցիան իր մեջ ներառում է սոլո և մոդուլյացիա։ Այն նաև ներառում է նախկինում չբացահայտված երրորդ թեման։ Երկրորդ էքսպոզիցիան, ի տարբերություն առաջինի, պատկերազարդված է։ Երկրորդ թեման ունի հարմոնիկ լարվածություն, որը լուծվում է նվազող երկրորդական ընդմիջումներով։

Մաս II, ադաջո

Դանդաղ երկրորդ մասը եռամասային ձևում ունի մասամբ օպերայի տոնային բնույթ։ Թեմայում դաշնամուրը մուտք է գործում միայնակ սիցիլիանա ռիթմում, բնութագրվում է անսովոր լայն թռիչքներով։ Սա Մոցարտի միակ ստեղծագործությունն է ֆա դիզե մինորով[1]։ Իր ողջ երկարությամբ մասն ունի մեղմ դինամիկա։ Միջին մասում լյա մաժորում այն ունի առավել վառ հատված, որտեղ միանում են ֆլեյտան և կլառնետը։ Մոցարտը հետագայում այս հնարքն օգտագործում է «Դոն Ժուան» օպերայի «Ah! taci ingiusto core!» կոնցերտի մուտքի ժամանակ[2]։

Երրորդ մասը ռոնդոն է։ Այն, ինչպես նաև բացման մասը, առանձնանում է տոնայնության փոփոխությամբ (օրինակ երրորդ թեմայում դո մաժորից մինչև դո մինոր և հակառակը)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hopkins, Antony, Talking About Concertos, p. 30, London (1964) 978-0-435-81420-5
  2. Girdlestone, Cuthbert Morton (1964). Mozart and His Piano Concertos, 2nd ed. New York City: Dover. էջեր 375–376. ISBN 0-486-21271-8.
  3. Girdlestone, pp. 384—386.

Արտաքին հղումներ խմբագրել