Միջերկրածովյան խաղեր 1955

1955 թվականի Միջերկրածովյան խաղեր, թվով երկրորդ Միջերկրածովյան սպորտային խաղերը, որը տեղի է ունեցել 1955 թվականի հուլիսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանկիստական Իսպանիայի Բարսելոնա քաղաքում[1][2]։ Մասնակցել են թվով 1,135 աթլետներ 10 պետություններից։ Մասնակից հավաքականներն էին Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիբանանը, Մոնակոն, Մալթան, Իսպանիան, Սիրիան և Թուրքիան։ Նախատեսված էր 102 մեդալներ 19 տարբեր սպորտաձևերի համար[3]։

Միջերկրածովյան խաղեր
Juegos Mediterráneos
Մասնակիցներ1,135 մասնակից
Թիմեր10 ներկայացուցչություն
Անցկացման վայրԻսպանիա Իսպանիա, Կատալոնիա, Բարսելոնա
ՎայրԲարսելոնայի օլիմպիական մարզադաշտ

Ամենաշատ քանակությամբ մեդալներ վաստակել է Իսպանիան, սակայն որպես հյուրընկալող երկիր չի ճանաչվել հաղթող։ Առաջին տեղն է զբաղեցրել Ֆրանսիան, երկրորդը՝ Իտալիան, իսկ երրորդ պատվով հորիզոնականը՝ Եգիպտոսը։ Մրցույթներն անցկացվել են Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում։ 1929 թվականին կառուցված սպորտային կոմպլեքսը առաջնությանն ընդառաջ վերակառուցվել է։

Համաեվրոպական այս խաղերի խորհրդանիշը համարվող Միջերկրական ծովի ջրով պատկերանիշն այս առաջնության ընթացքում օգտագործվել է առաջին անգամ։

Մասնակից ազգեր խմբագրել

Ստորև ներկայացված են 1955 թվականի Միջերկրածովյան խաղերի մասնակից պետությունները, իսկ փակագծերում նշված են հավաքած մեդալների քանակը[4]։

Սպորտաձևեր խմբագրել

Միջերկրածովյան խաղերի սպորտաձևերն են[5]`

Մեդալներ խմբագրել

Ստորև ներկայացված են 1955 թվականի Միջերկրածովյան խաղերի մասնակից տասը պետությունների արդյունքները՝ ըստ վերջիններիս պատվիրակների հավաքած մեդալների։

 Դիրք  Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   Ֆրանսիա 39 29 31 99
2   Իտալիա 32 27 22 81
3   Իսպանիա 12 15 18 45
4   Եգիպտոս 9 20 17 46
5   Թուրքիա 8 3 3 14
6   Հունաստան 1 7 8 16
7   Լիբանան 1 1 4 6
8   Սիրիա 0 0 1 1
Ընդհանուր 102 102 104 308

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1955 թվականի Միջերկրածովյան խաղերի մեկնարկն ազդարարել է Իսպանիայի բռնապետ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Mediterranean Games return to Barcelona». Blog de Barcelona. Tenim punts en comú (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Index». 2007 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Средиземноморские Игры - Forum FALERISTIKA.info». forum.faleristika.info (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Mediterranean Games». 2009 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «International Committee of the Mediterranean Games». cijm.org.gr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.