Միխայիլ Բոժի (ուկր.՝ Михайло Михайлович Божій, սեպտեմբերի 7 (20), 1911, Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 1, 1990(1990-01-01), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և խորհրդային նկարիչ-գեղանկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963 թվականՈւկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1974 թվական

Միխայիլ Բոժի
Ծնվել էսեպտեմբերի 7 (20), 1911
ԾննդավայրՆիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 1, 1990(1990-01-01) (78 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ և քաղաքական գործիչ
Ժանրդիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ
ՈւսուցիչDanylo Karpowytsch Krajnjew?
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, People's Painter of the USSR? և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
ՊաշտոնԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԶավակներQ62083663?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1911 թվականի սեպտեմբերի 7-ին Նիկոլաև քաղաքում` նավանորոգման գործարանի աշխատողի ընտանիքում։

Նկարչի առաջին նկարները («Ստենկա Ռազին» և «Երմակ»), որոնք նկարված էին յուղաներկերով, մնացել են հայրական տունը ներկելուց հետո։ Սկզբում նկարել է սովորել գրքերից, այնուհետև բնօրինակից է նկարել` թեյնիկ, ճաշաման կամ պրիմուս, որը վառվում է մթնշաղում։

1930-1933 թվականներին սովորել է Նիկոլաևի գեղարվեստական տեխնիկումում` Դ. Կրայնևի մոտ։

1933 թվականից թերթի խմբագրությունում ցինկագիր և նկարիչ է աշխատել, Նիկոլաևում եղել է հրապարակների և փողոցների ձևավորող։ 1935 թվականին Նիկոլաևում մասնակցել է Մասնագետների տան գեղարվեստական ձևավորմանը։

Հաճախ նկարել է մտերիմ մարդկանց դիմանկարներ, ամեն անգամ կատարելագործելով դիմանկարի գրարվեստը։ Նրա տեխնիկան աստիճանաբար դարձել է բազմազան, և նա արդեն նկարել է ոչ միայն յուղաներկով, այլ և փորձել է ածուխով, տիրապետել է պաստելների տեխնիկային։

1936 թվականին Օդեսայի կինոֆաբրիկայի հրավերով ընդունվել է նկարիչ-մուլտիպլիկատորների խումբ և տեղափոխվել է Օդեսա։ Նաև նկարիչ է աշխատել Օդեսայի Միխայիլ Ֆրունզեի անվան մանկական կինոթատրոնում։

Նկարչի նկարների առաջին ցուցահանդեսը կայացել է 1938 թվականին, որտեղ նա ներկայացրել է իր մի քանի դիմանկարային էտյուդները։ Պատերազմի ժամանակ ՏԱՍՍ-ի պատուհաններին նկարել է պլակատներ և երգիծական նկարներ։

Հետպատերազմյան տարիներին եղել է ԽՍՀՄ գեղարվեստական ֆոնդին կից գեղարվեստա-արտադրական արհեստանոցների նկարիչ։

Նա շատ է աշխատել Խորհրդային բանակի ներկայացուցիչների, պետական գործիչների, մշակույթի աշխատակիցների դիմանկարների վրա (Խորհրդային Միության հերոս Ռոստիսլավ Կուշլյանսկու (1945 թվական), Դիմիտրի Մանուիլսկու (1947 թվական), Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր դերասանուհի` Օլգա Կուսենկոյի (1952 թվական) և այլոց դիմանկարներ։

Դիմանկարներում նա բացահայտել է մարդու ներքին նշանակալիությունը` «Իմ մտածմունքները, մտածմունքները» (1959-1960 թվական), «Վլադիմիր Լենին» (1959-1961 թվական), «Բեթհովեն» (1968-1969 թվական)։

Նկարչի ստեղծագործական ուղին անընդհատ նոր, անզուսպ իդեալ աշխատանքի որոնումն է, որը կապված է նկարչի` իր հանդեպ ունեցած ահռելի պահանջների հետ[2]։

Եղել է ԽՍՀՄ 6-7 գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (1962-1970 թվական)։ Եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962 թվական)։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1958 թվականից)[3]։

Մահացել է 1990 թվականի հունվարի 1-ին, Օդեսայում։ Թաղված է Օդեսայի երկրորդ քրիստոնեական գերեզմանատանը։

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

ԱշխատանքներԽմբագրել

Նկարչի աշխատանքները պահվում են Ուկրաինայի կերպարվեստի թանգարանում (Կիև), Ռուսաստանի արվեստի թանգարանում (Կիև), նախկին ԽՍՀՄ գեղարվեստական խոշոր թանգարաններում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Божий Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ігор Шаров, Анатолій Толстоухов. Художники України: 100 видатних імен. — К.: АртЕк, 2007. – C. 45-49. ISBN 966-505-134-2 (ուկր.)
  3. Божий Михаил Михайлович цена картин, купить, продать, оценить картину советского художника
  4. Божий Михаил Михайлович

ԳրականությունԽմբագրել

Шапошников Ф., Михайло Михайлович Божій, Киïв, 1963.

Արտաքին հղումներԽմբագրել