Թեյնիկ, ոչ մեծ փակ աման, որն ունի քիթ, կափարիչ (որպես կանոն այդպես է, կան նաև բացառություններ) և բռնակ՝ նախատեսված ջրի տաքացման և եռացնելու համար։ Սովորաբար թեյնիկները պատրաստված են մետաղներից։

Սուլիչով էմալապատ թեյնիկ
Թեյնիկի սուլիչը ձայնը

Թեյնիկի տեսակներ խմբագրել

Թեյնիկ օջախների համար խմբագրել

Սալօջախի և գազօջախի համար նախատեսված թեյնիկը[1] խոհանոցային սարքավորանք է, որը սովորաբար իրենից ներկայացնում է բռնակով մետաղական տարա, որը դնում են օջախին՝ ջուրը տաքացնելու կամ եռացնելու նպատակով։ Հաճախ այդպիսի թեյնիկների քթերին տեղադրում են հատուկ սուլիչներ, որոնք աշխատում են գոլորշու ուժով և հատուկ ձայնով «տեղեկացնում» են, որ ջուրն արդեն եռում է։

 
Էլեկտրական թեյնիկ

Էլեկտրական թեյնիկ խմբագրել

Էլեկտրական թեյնիկներում ջուրը տաքացնելու համար տեղադրված են հատուկ էլեկտրատաքուցիչներ, որոնք հաճախ լինում են նաև պարույրաձև[2]։ Ջուրը տաքանում է էլեկտրատաքուցիչի կողմից, որը միացված է էլեկտրական հոսանքին[3]։ Այդպիսի թեյնիկներում տեղադրված է սարք, որը ջուրը եռալիս, ինքնաբերաբար անջատում է թեյնիկը։ Կան նաև թեյնիկներ, որոնք ապահովում են ջրի անհրաժեշտ ջերմաստիճան (սովորաբար 90 աստիճան C): Այդպիսի թեյնիկները կարող են երկար պահել ջուրը տաք վիճակում։ Շատ հաճախ էլեկտրական թեյնիկները պատրաստվում են պլաստմասսայից, հազվադեպ մետաղից, ավելի հազվադեպ՝ ապակուց և կերամիկայից։

Կախովի թեյնիկ խմբագրել

Այն օգտագործվում է տարածք խնայելու համար և կախվում է պատից։ Զտիչի միջով անցնելով՝ ջուրը թեյնիկի մեջ է լցվում ուղիղ ջրատարի միջից։ Ծորակը տեղադրված է թեյնիկի ներքևի հատվածում, ինչը թույլ է տալիս թեյնիկը ամբողջովին դատարկել։

Արշավային թեյնիկ խմբագրել

 

Արշավային թեյնիկը (խարույկային) ի տարբերություն օջախային թեյնիկի, տաքացվում է խարույկի վրա և կիրառվում է հիմնականում արշավների ժամանակ։

 
Տեցուբին՝ ճապոնական թուջե թեյնիկ

Տեցուբին խմբագրել

Տեցուբինը ճապոնական թեյնիկի տարատեսակ է, որը հիմնականում պատրաստում են թուջից[4]։

Թրմելու թեյնիկ խմբագրել

Թեյը թրմելու համար նախատեսված թեյնիկները հիմնականում պատրաստված են կերամիկայից, հախճապակուց, ճենապակուց, ապակուց և այլն[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Electric Tea Kettle». MadeHow.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  2. Max Cryer (2010 թ․ հոկտեմբերի 8). The Godzone Dictionary: Of Favourite New Zealand Words and Phrases. ReadHowYouWant.com. էջ 64. ISBN 978-1-4587-7952-6. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  3. Leon Reznik (1997 թ․ օգոստոսի 21). Fuzzy Controllers Handbook: How to Design Them, How They Work. Newnes. էջ 10. ISBN 978-0-08-050716-3. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  4. Genshoku Chadō Daijiten 原色茶道大辞典: Tankosha, 1975. Japanese illustrated encyclopedia of "the way of tea", entry for "tedorigama".
  5. Gleeson, Janet. The Arcanum, an accurate historic novel on the greed, obsession, murder and betrayal that led to the creation of Meissen porcelain. Bantam Books, London, 1998.

Արտաքին հղումներ խմբագրել