Ուկրաինայի նկարիչների ազգային միություն
Ուկրաինայի նկարիչների ազգային միություն (ուկր.՝ Національна спілка художників України, ДП), արհեստավարժ արվեստագետներին և արվեստի քննադատներին միավորող համաուկրաինական ստեղծագործական կազմակերպություն (ըստ ՈւՆԱՄ 2010 թվականի կատալոգի՝ միության անդամների թիվը կազմել է 3897[1]):
Ուկրաինայի նկարիչների ազգային միություն | |
---|---|
Տեսակ | միություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1938 |
Կայք | nshu.org.ua |
Ուկրաինայի նկարիչների ազգային միության նյութական բազան են կազմում գեղարվեստական ձեռնարկությունները, ստեղծագործական, հանգստյան տները, ցուցահանդեսային տարածքը, հրատարակչական, տպագրական հնարավորությունները, նկարիչների արվեստանոցները:
ՊատմությունԽմբագրել
Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը հիմնադրվել է 1938 թվականին (ի սկզբանե կոչվել է Ուկրաինայի խորհրդային նկարիչների միություն) որպես ԽՍՀՄ նկարիչների միության հանրապետական մասնաճյուղ: Հիմնադրմանը նախորդել է 1933 թվականին Խարկովում ձևավորված հատուկ կազմկոմիտե հնգամյա նախապատրաստական աշխատանքը:
Ուկրաինայի նկարիչների ազգային միության հիմնական նպատակն է ուկրաինական արվեստի՝ որպես համաշխարհային մշակույթի անբաժանելի մասի վերածնունդն ու զարգացումը, երկրում ստեղծագործական ուժերի համախմբումը, գեղարվեստական ստեղծագործության ազատությունը, գիտաժողովների, ազգային, անհատական, նորարարական ցուցահանդեսների կազմակերպում, իր անդամների սոցիալական պաշտպանություն: Ուկրաինայի ազգային նկարիչների միության և այլ ստեղծագործական միությունների նախաձեռնությամբ ընդունվել է Ուկրաինայի «Պրոֆեսիոնալ ստեղծագործողների և ստեղծագործական միությունների մասին» օրենքը[2]:
Ուկրաինայի նախագահի հրամանագրով ստեղծվել է մասնագիտական տոնը՝ Նկարչի օրը[3]: Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ համատեղ հաստատվել են Ուկրաինայի նկարիչների ազգային միության Եկատերինա Բելկուրի և Միխայիլ Դերեգուսի անվան մրցանակներ:
1991 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը հրապարակում է«Կերպարվեստ» (ուկրաիներեն՝ Образотворче мистецтво) եռամսյա ամսագիրը:
ՀամագումարներԽմբագրել
- 1-ին - 1938 թ.
- 2-րդ - 1956 թ.
- 3-րդ - 1962 թ.
- 4-րդ - 1968 թ.
- 5-րդ - 1973 թ.
- 6-րդ - 1977 թ.
- 7-րդ - 1982 թ.
Միության նախագահներԽմբագրել
- 1938-1941 թթ. Իվան Բոյչենկո
- 1941-1944 թթ. Ալեքսանդր Պաշենկո
- 1944-1949 թթ. Վասիլի Կասիյան
- 1949-1951 թթ. Ալեքսեյ Շովկունենկո
- 1951-1955 թթ. Միխայիլ Խմելկո
- 1955-1962 թթ. Միխայիլ Դերեգուս
- 1962-1968 թթ. Վասիլի Կասիյան
- 1968-1982 թթ. Վասիլի Բորոդայ
- 1982 թ. Ալեքսանդր Սկոբլիկով
- 1983-1989 թթ. Ալեքսանդր Լոպուխով
- 1990 թվականից՝ Վլադիմիր Չեպելիկ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Каталог членів Спілки художників України»։ НСХУ։ Վերցված է 2012-01-06
- ↑ Закон Украины «О профессиональных творческих работниках и творческих союзах» от 07.10.1997 №554/97-ВР, издание=Ведомости Верховной Рады Украины, 1997, номер 52
- ↑ «Указ Президента України «Про День художника» від 09.10.1998 №1132/98»։ Законодавство України։ Վերցված է 2012-01-06
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- «Національна спілка художників України»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-05-ին։ Վերցված է 2012-01-06