Դիմիտրի Զախարովիչ Մանուիլսկի (ռուս.՝ Дмитрий Захарович Мануильский, սեպտեմբերի 21, 1883(1883-09-21) կամ հոկտեմբերի 3, 1883(1883-10-03)[1], Սվյատեց, Q12151013?, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 22, 1959(1959-02-22)[2][1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ՈւԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1945), Կոմունիստական կուսակցության անդամ (1903

Դիմիտրի Մանուիլսկի
ուկրաիներեն՝ Дмитро Захарович Мануїльський
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1883(1883-09-21) կամ հոկտեմբերի 3, 1883(1883-10-03)[1]
ԾննդավայրՍվյատեց, Q12151013?, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 22, 1959(1959-02-22)[2][1] (75 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Q56222647?
Մասնագիտությունպետական գործիչ, դիվանագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինManujilska Mykolajivna?
Զբաղեցրած պաշտոններForeign Minister of the Ukrainian Soviet Socialist Republic? և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks?
 Dmitry Manuilsky Վիքիպահեստում

Եղել է Կրոնշտադտի, ապա Սվեաբորգի զինված ապստամբությունների (1906) կազմակերպիչներից, ձերբակալվել և դատապարտվել է աքսորի, բանտից փախել է Կիև, որտեղ մտել է ՌՍԴԲԿ կոմիտեի մեջ։ 1907-1912 թվականներին տարագրվել է Ֆրանսիա, մտել «Վպերյոդ» խմբի մեջ։ 1912-1913 թվականներին քարոզչական աշխատանք է կատարել Պետերբուրգում և Մոսկվայում, ապա նորից տարագրվել Ֆրանսիա։ 1917 թվականի մայիսին վերադարձել է Ռուսաստան։

ՌՍԴԲ(բ)կ VI համագումարում մտել է բոլշևիկյան կուսակցության մեջ։ 1922 թվականից աշխատել է Կոմինտերնում, 1924 թվականից՝ Կոմինտերնի ԳԿ-ի (ԿԻԳԿ) Նախագահության անդամ, 1928-1943 թվականներին՝ ԿԻԳԿ քարտուղար ՀամԿ (բ) կ ԿԿ-ում և Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչությունում, 1944 թվականից՝ ՈւԽՍՀ ԺԿԽ նախագահի տեղակալ և ՈւԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1946-1953 թվականներին՝ ՈւԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Եղել է ԽՄԿԿ 10-19-րդ համագումարների պատգամավոր, 11-րդ համագումարում ընտրվել է ԿԿ անդամության թեկնածու, 12-18-ում՝ անդամ։ Եղել է նաև ԽՍՀՄ 2-3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 3 և Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Мануильский Дмитрий Захарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253