Ապարանի ջրամբար
Ապարանի ջրամբար , Ապարանի լիճ, արհեստական ջրամբար Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի մինջև[1][2]։
Ապարանի ջրամբար | |
---|---|
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Արագածոտնի մարզ |
Երկարություն | 200 մետր |
Մակերես | 7,9 կմ² |
Ծավալ | 91 000 000 մ³ |
Նյութ | հող |
Աշխարհագրական տեղադրություն | Ապարանի դաշտ |
Ավազանի երկիր | Հայաստան |
Լիճ հոսող գետ | Ծաղկաշատ և Քուչակ |
Կառուցվել է 1962-1967 թթ-ին Ցոլակ Հակոբի Գեւորգյանի կողմից։ Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50 մ, երկարությունը՝ 200 մ[3]։
Սնվում է Քասաղ գետի, Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից։ Ձմռանը սառցակալում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Ջուրը տրվում է նախկին Աշտարակի, Էջմիածնի շրջաններին։ Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։ Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը։ Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։ Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։ Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։
Նախկին Զովունի գյուղում ջրի սահմանագծից 1967 թ-ին հանվել և անվտանգ տեղ են փոխադրվել V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։ IV դարում կառուցված Պողոս-Պետրոս բազիլիկ տաճարը տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ապարանի ջրամբարը Զովունի հին բնակատեղիից
-
Ապարանի ջրամբարը Զովունի հին բնակատեղիում տեղակայված Ս․ Պողոս-Պետրոս եկեղեցուց
-
Ապարանի ջրամբարը Զովունի հին բնակատեղիում տեղակայված Ս․ Պողոս-Պետրոս եկեղեցուց
-
Ապարանի ջրամբարը Զովունի հին բնակատեղիում տեղակյաված Ս․ Պողոս-Պետրոս եկեղեցուց
-
Տեսարան դեպի Ապարանի ջրամբարը Քուչակ գյուղից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 308 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապարանի ջրամբար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 505)։ |