Արտաշատի ջրանցք
Արտաշատի ջրանցք, ջրանցք Հայաստանի Արարատի մարզում, Արարատյան դաշտում։ Սկիզբ է առնում Հրազդանի ձախ ափից (Երևանի ջրէկի մոտից), հոսում Հրազդանի կիրճով, ապա մարզի կենտրոնական մասով և թափվում Վեդի գետը։ Ջրանցքի մի մասը կառուցվել է 1932 թվականին, ավարտվել 1940 թվականին։ Երկարությունը 61 կմ է (Երևանի տարածքում՝ 4 կմ), ջրի ծախսը սկզբնամասում՝ 16մ³/վ։ Մինչև 1968 թվականը ջրանցքը սնվում էր Հրազդան, Ազատ, Վեդի գետերի ջրերից։ Մխչյանի ջրհան կայանի կառուցումից հետո լրացուցիչ սնվում է Մեծամոր գետի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերից։ Ոռոգում է Երևանի մերձքաղաքային, Արարատի մարզի հողատարածքները[1][2]։
Արտաշատի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արարատի մարզ |
Աշխարհագրական տեղադրություն | Արարատյան դաշտ |
Ակունք | Հրազդան |
Գետաբերան | Վեդի |
Հոսող հոսքեր | Վեդի |
Երկարություն | 61 կմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 496 — 992 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145-146 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշատի ջրանցք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 139)։ |