Հախումի ջրամբար, ջրամբար Հայաստանի Տավուշի մարզում՝ Հախում գետի վրա՝ Պառավաքար գյուղի մոտ՝ 670 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1985 թ.-ին՝ գետի հոսքը կանոնավորելու և ոռոգման նպատակով։ Մակերեսը 0, 84 կմ2 է, միջին խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը' 12 միլիոն մ3, օգտակարը՝ 11 միլիոն մ3։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարարությունը՝ 652 մ, առավելագույն բարձրությունը՝ 46 մ։ Ջրթողքը 4, 9 մ3/վ է։ Ջուրը բաց է թողնվում Հախումի ջրհան կայանի միջոցով։

Հախումի ջրամբար
Գտնվում է Հախում գետի վրա
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Տավուշի մարզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։