Շիրակամուտի ջրանցք
Շիրակամուտի ջրանցք, Նալբանդի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չիչխան գետի վերին հոսանքից, անցնում Շիրակամուտ գյուղ, ապա Հարթագյուղով ձգվում մինչև Մեծ Պարնի գյուղ։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին։ Երկարությունը 36 կմ է, ջրթողունակությունը՝ 2 մ³/վ։ Ոռոգում է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Խնկոյան, Շիրակամուտ, Լուսաղբյուր, Կաթնաջուր, Սարալանջ գյուղերի հողատարածքները։ 1988 թվականի երկրաշարժից ավերվել է, վերակառուցվել և շահագործման է հանձնվել 1998 թվականին[1]։ Միջան դարերում որոգվել է Գեղարքունիք գավարը[2]։
Շիրակամուտի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Ակունք | Չիչխան |
Բարձրություն (ԲԾՄ) | մոտ 1772 մետր |
Երկարություն | 36 կմ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 93 — 150 էջ։
- ↑ «Ս. Ա. Վիրաբյան Միջնադարյան Հայաստանի Ջրարաշինության և ջրաօգտագործման պատմությունից»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-27-ին։ Վերցված է 2020-06-23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |