Մելանխոլիա (փորագրություն, Դյուրեր)

«Մելանխոլիա» (գերմ.՝ Melencolia I), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի փորագրությունը։ Ավարտել է 1514 թվականին։ Սա Դյուրերի ամենախորհրդավոր աշխատանքներից է, աչքի է ընկնում մտքերի բարդությամբ և խորությամբ, խորհրդանիշների առատությամբ։

Մելանխոլիա (փորագրություն Դյուրեր)
Melencolia
տեսակփորագրություն
նկարիչԱլբրեխտ Դյուրեր
տարի1514
բարձրություն23,9
լայնություն18,8
ստեղծման վայրՆյուրնբերգ
ստեղծման երկիր Գերմանիա[1]
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրայլաբանություն
նյութպղինձ
գտնվում էԷրմիտաժ
հավաքածուԿոնդե թանգարան[2], Կունստհալե (Կարլսրուե)[3], Հարավային Ավստրալիայի պատկերասրահ[4][5], Շտեդել[6], Georgium?, Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[7], Museum Kunstpalast?[8], Բուդապեշտի կերպարվեստի թանգարան[9], Արվեստի ազգային պատկերասրահ[10][11][12], Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Արևմտյան արվեստի ազգային թանգարան[13], Princeton University Art Museum?[14], Մետրոպոլիտեն թանգարան[1][15], Համբուրգի պատկերասրահ[16], Իսրայելի թանգարան[17], Ֆրանսիայի ազգային գրադարան, Unterlinden Museum?[18], Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[19], Prints in the National Gallery of Art?[10][11][12], Rosenwald Collection?[11][12], Շվեդիայի ազգային թանգարան[20], Գենտի գեղարվեստի թանգարան[21] և Բրիտանական թանգարան
մասն էՎարպետաց փորագրություններ
մակագրությունMelencolia I
https://museums.gov.il/he/items/Pages/ItemCard.aspx?IdItem=ICMS_IMJ_219761, https://artsandculture.google.com/asset/YgF7QxaxiYRojg, https://webmuseo.com/ws/musee-unterlinden/app/collection/record/495, https://www.ngv.vic.gov.au/explore/collection/work/43335/, https://clevelandart.org/art/1926.211, https://www.wga.hu/html/d/durer/2/13/4/079.html, https://sempub.ub.uni-heidelberg.de/duerer.online/wisski/navigate/30747/view, http://mskgent.be/collection/work/data/2013-EQ կայք
Ծանոթագրություններ
 Melencolia I by Albrecht Dürer Վիքիպահեստում

Փորագրության բնօրինակի չափերն են 23,9 × 18,8 սմ։

Սա Դյուրերի երեք գրաֆիկական էջերից մեկն է, որոնք արվեստի պատմության մեջ հայտնի են «Վարպետաց փորագրություններ» անվամբ։ Դրանց մեջ մտնում են հետևյալ ստեղծագործությունները` «Ասպետ, մահ և սատանա», «Սուրբ Հիերոնիմը խցում» և «Մելանխոլիա I»:

Պատկերի դետալներ և սիմվոլիկա

խմբագրել
  • Առջևի պլանում թևավոր Գենին է, ով նստած ակնապիշ հայացքով նայում է։ Ծաղկեպասկով զարդարված գլուխը հենել է ձախ ձեռքին։ Ծնկներին դրված է գիրք, իսկ աջ ձեռքում կարկին է։ Գոտու վրա ամրացված են բանալիներ և երկու քսակ։
  • Աղորիքի վրա նստած է Պուտտոն։ Տղան թևեր ունի, ներկայացված է բարոկկո և Վերածննդի ոճով։ Խորհրդանշում է երկրային կամ հրեշտակային ոգու նախակարապետին։ Ստիլոսով գրում է մոմե տախտակի վրա։
  • Կենտրոնական կերպարի շուրջը քաոսային ձևով լցված են մուրճ, ունելիք, մեխեր, սղոց, ռանդա, քանոն և այլ գործիքներ։
  • Թևավոր կերպարի ոտքերի մոտ քնած է շունը։
  • Շինության պատերին ամրացված են կշեռք, ավազի և արեգակնային ժամացույցներ, զանգ և մոգական քառակուսի։ Չերևացող պատին հենած է աստիճան, որը տանում է դեպի վերևի հարկ։
  • Երկնքում երևում է ծիածան, իսկ հորիզոնի ներքևի մասում` պայծառ արևը, որը լուսավորում է նավահանգստային քաղաքը։ Մի թևավոր էակ պահում է փորագրության անունը կրող առարկա։
  • Գունդ և բազմանիստ, կողմնային կողերը հանդիսանում են երկու ճիշտ եռանկյուն և վեց անհամաչափ հնգանկյուն։
  • Դյուրերն ստեղծել է եվրոպական արվեստում առաջին մոգական քառակուսին 4х4 չափով։ Ցանկացած տողի, սյան, անկյունագծի, ինչպես նաև յուրաքանչյուր քառորդի և կենտրոնական քառակուսու թվերի գումարը հավասար է 34-ի։ Ներքևի շարքի մեջտեղի երկու թվերը ցույց են տալիս փորագրության ստեղծման տարեթիվը (1514)։ Ներքևի շարքի ծայրամասային երկու թվերը համապատասխանում են նկարչի անվան և ազգանվան սկզբնատառերին։

Մեկնաբանություն

խմբագրել
  • Փորագրությունը պարունակում է մեծ թվով սիմվոլներ, որոնց մի մասը կապված է Սատուրն մոլորակի հետ (մելանխոլիկների հովանավոր մոլորակը)։ Դյուրերի ժամանակաշրջանում առանձնացնում էին մելանխոլիկների երեք տեսակ. առաջին խմբին պատկանում էին հարուստ երևակայություն ունեցողները` նկարիչները, պոետները, արհեստավորները։ Երկրորդ խմբում ընդգրկված էին այն մարդիկ, ում բանականությունը գերիշխում էր զգացմունքներին` գիտնականները, պետական գործիչները։ Երրորդ խմբին պատկանողներն ունեին հարուստ ինտուիցիա` աստվածաբանները և փիլիսոփաները։ Քանի որ Դյուրերը նկարիչ էր, իրեն դասում էր մելանխոլիկների առաջին խմբին, որի մասին վկայում է նաև փորագրության վրայի գրությունը` «MELENCOLIA I»[22]:
  • Արվեստագետ Ցեցիլյա Նեսսելշտրաուսն այսպես է մեկնաբանել այս փորագրությունը.
  ...Մեր առջև ծովափ է, ջրի անսահմանություն և կիսախավար երկինք` հատված ծիածանով և գիսաստղի շողերով։ Առաջին պլանում` այս ու այն կողմ դրված գործիքների միջավայրում, գլուխը ձեռքին հենած և մտամոլոր նստած է թևավոր կինը։ Ձեռքին կարկին կա, իսկ գոտուն ամրացված են բանալիներ և քսակ։ Քիչ հեռու` գետնի վրա, դրված է փայտե գնդակ, ավելի հեռվում երևում է քարե մեծ բազմանկյուն։ Կնոջ հետևում մռայլ դեմքով տղան տախտակի վրա մեծ դժվարությամբ ինչ-որ բան է գրում։ Կողքին կծկվել է շունը։ Աջ կողմում երևում է քարե շինություն, որը, ըստ երևույթին, անավարտ է, քանի որ նրան է հենած փայտե աստիճան։ Շինության պատերից կախված է ավազի ժամացույց, կշեռք, զանգ և մոգական քառակուսի։ Երկնքում` գիսաստղի շողերի մեջ, թևերը տարածել է հսկայական չղջիկը։ Նրա թևերին նկատելի է «MELENCOLIA I» գրառումը (…): Անմիջապես զգալով, որ թևավոր կնոջը պատել են կասկածը և դժգոհությունը, դիտողը, սակայն, տարբեր ակնարկների պատճառով հայտնվում է փակուղում։ Ինչու է Մելանխոլիան պատկերված թևերով, ինչ է նշանակում նրա անգործությունը, ով է հետևում պատկերված տղան, որն է մոգական քառակուսու նշանակությունը, ինչու են գործիքները թափթփված, որն է «I» թվի իմաստը։  
  • Արվեստագետ Պաոլա Վոլկովան փորագրության մեջ տեսնում է Դյուրերի ինքնանկարը և այն բաժանում երեք մասի։ Առաջինը արհեստի հետ կապված մակարդակն է, որին պատկանում են տարբեր գործիքները։ Երկրորդը ինտելեկտուալ ճանաչումն է, երրորդը` անճանաչելին և աստվածայինը։ Այս մակարդակները նկարչի ներաշխարհի արտացոլումն են։ Նկարում հրեշտակը հենց Դյուրերն է։ Նրա ձեռքի կարկինը վկայում է, որ չնայած հրեշտակի անսահմանափակ ազատությանը` ամեն ինչ պետք է լինի սահմանափակ[23]։
  • Էրնեստո Ֆրեսեսն իր "Համաշխարհային արվեստի գլուխգործոցների թաքնված ուղերձները" գրքում նշում է, որ "Մեխանխոլիա II" այդպես էլ չեղավ, և փաստեր չկան, որ Դյուրերը ներդրել է այդպիսի իմաստ։ Նա ենթադրում է, որ "I"-ը թիվ չէ, այլ լատինական այբուբենի I տառն է, ընդ որում, ոչ թե միայն տառ է, այլ բառ` երկրորդ դեմքի եզակի թվի տեսքով, որը նշանակում է «հեռացիր»։ Այդ կերպ խոսքը ոչ միայն մեխանխոլիայի այլակերպ պատկերի մասին է, այլև կախարդական աղերսի` կոչված ջնջելու այն նկարչի հոգուց։

Արվեստի մեջ

խմբագրել
  • Դեն Բրաունի «Կորուսյալ խորհրդանշան» գրքում պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը մասսոնական բուրգի առեղծվածը փորձում է բացատրել «Մելանխոլիա»-յի հետին պլանում պատկերված մոգական քառակուսու միջոցով։
  • Ֆրանսիացի գրող Անրի Լյովենբրյուկի «Դարերի կտակը» գրքի գլխավոր հերոսները փորձում են վերծանել «Մելանխոլիա» փորագրության թաքնված ուղերձը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. Joconde (ֆր.) — 1975.
  3. https://www.kunsthalle-karlsruhe.de/kunstwerke/Albrecht-D%C3%BCrer/Melencolia-I-Die-Melancholie/6ABE53364495E90C2D7B0E8D99C2B03B/
  4. Google Arts & Culture — 2011.
  5. https://www.agsa.sa.gov.au/collection-publications/collection/works/melencolia-i/26133/
  6. https://sammlung.staedelmuseum.de/de/werk/melencolia-i-die-melancholie
  7. https://collections.artsmia.org/art/113568/melencolia-i-albrecht-duerer
  8. http://www.duesseldorf.de/dkult/DE-MUS-038015/115710
  9. https://www.mfab.hu/artworks/melencolia-i/
  10. 10,0 10,1 https://purl.org/nga/collection/artobject/35101
  11. 11,0 11,1 11,2 https://purl.org/nga/collection/artobject/6640
  12. 12,0 12,1 12,2 https://purl.org/nga/collection/artobject/6641
  13. https://collection.nmwa.go.jp/artizewebeng/search_7_detail.php?detail_artId=G.1998-0052
  14. https://artmuseum.princeton.edu/collections/objects/8898
  15. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  16. https://www.hamburger-kunsthalle.de/ausstellungen/mit-dem-inneren-auge-sehen
  17. https://museums.gov.il/he/items/Pages/ItemCard.aspx?IdItem=ICMS_IMJ_219761
  18. https://webmuseo.com/ws/musee-unterlinden/app/collection/record/495?vc=ePkH4LF7w6yelGA1iImREikJRB8zjJDiAZodipMz8vPSE0tTi8D1Myw8AD0VLvs$&lang=de
  19. Քլիվլենդի գեղարվեստի թանգարան — 1913.
  20. http://collection.nationalmuseum.se/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=32698&viewType=detailView
  21. http://mskgent.be/collection/work/data/2013-EQ
  22. «Депрессия и Путь». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  23. Паола Волкова. "Мост над бездной" (телепередача), выпуск "Альбрехт Дюрер. Меланхолия". Производство: ИП Гранина О.Ю. по заказу ГТРК "Культура"

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանխոլիա (փորագրություն, Դյուրեր)» հոդվածին։