Գեղարվեստի թանգարան (Գենտ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թանգարան (այլ կիրառումներ)
Գենտի գեղարվեստի թանգարան (հոլ.՝ Museum voor Schone Kunsten (MSK)), գեղարվեստի թանգարան Բելգիայի Գենտ քաղաքում։ Տեղակայված է Ցիտադել զբոսայգու արևելյան հատվածում (Գենտի ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանի հարևանությամբ)։
Գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարան |
Երկիր | Բելգիա[1] |
Տեղագրություն | Գենտ[1] |
Կազմված է | Q51676290? |
Մասն է | Q64699564? |
Հասցե | Fernand Scribedreef 1[1]9000[1] |
Հիմնադրվել է | 1798 |
Կայք | mskgent.be/en/(անգլ.), mskgent.be/fr/(ֆր.) և mskgent.be(նիդեր.) |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1798 թվականին։ Համարվում է Բելգիայի ամենահին թանգարաններից մեկը։ Հայտնի է հավաքածուների բազմազանությամբ, ներառում է միջնադարից մինչև 20-րդ դարասկիզբ ընկած ժամանակահատվածը։ Հիմնական հավաքածուն ներառում է ֆլամանդական արվեստի (Հարավային Նիդերլանդներ) նմուշներ, ունի նաև եվրոպական` մասնավորապես ֆրանսիական արվեստի նմուշներ։
Մշտական հավաքածուի ցուցադրմանը զուգահեռ թանգարանը կազմակերպում է նաև ժամանակավոր ցուցահանդեսներ (տարին երկու անգամ)։
Թանգարանի շենքի ճարտարապետն է Չարլզ վան Ռիսելգերգը։ Թանգարանն ունի համաժողովների դահլիճ, գրադարան, մանկական անկյուն և սրճարան։ 2007 թվականին քառամյա վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է։
Թանգարանն անդամակցում է Ֆլամանդական արվեստի հավաքածուին, որը միավորում է ֆլամանդական գեղարվեստի երեք խոշոր թանգարանները` Գեղարվեստի թագավորական թանգարանը, Գրունինգե թանգարանը և Գենտի գեղարվեստի թանգարանը։ Թանգարանների հավաքածուները մշակվել են նույն կերպ և լրացնում են միմյանց` ներկայացնելով 15-ից 20-րդ դարերի ֆլամանդական արվեստը։ Որպես բելգիական մշակութային ժառանգության միևնույն պատասխանատվությունը կրող կառույց` երեք թանգարաններն իրականացնում են փորձի փոխանակում, ձգտում են ավելի կայուն, բարձր որակի կառավարման և իրենց հավաքածուների միջազգային իրազեկման բարձրացման` մասնավորապես համաշխարհային ժառանգության մաս կազմող աշխատանքների։
Կտավներ
խմբագրել- Հիերոնիմոս Բոսխի` «Հիերոնիմոսն աղոթում է»
- Հիերոնիմոս Բոսխի «Քրիստոսը տանում է իր խաչը»
- Մարտեն վան Հեմսկերկի «Վշտալից մարդը»
- Տինտորետտոյի «Ջիովանի Պաոլո Կորնարոյի դիմանկարը»
- Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսի խարազանումը»
- Անտոնիս վան Դեյքի «Յուպիտեր և Անտիոպա»
- Թեոդոր Ժերիկոյի «Խելագարի դիմանկար»
Պատկերասրահ
խմբագրել-
Ցուցասրահներից մեկը
-
Ցուցասրահներից մեկը
-
Ցուցասրահներից մեկը
-
Հետաքրքրությունների կաբինետ, 17-րդ դար
-
Ժյուլ դե Բրյոյկեր․ «Տարեց մարդը»
-
Ջեյմս Էնսոր․ «Քրիստոսը և հաշմանդամները», 1880 թվական
-
Ժորժ Միննե․ «Վշտացած մայրը», 1890 թվական
-
Աննա դե Վերտ․ «Նավակներ ձյան տակ», 1929 թվական
-
Ադոլֆ Բերնար․ «Շատրվանի մոտ», 1933 թվական
-
Կույս Մարիամը մանկան հետ
-
Օգյուստ Ռոդեն․ Պիեռ դը Վիսանտի գլուխը
-
Սուրբ Սեբաստիանի նահատակությունը
-
Լորան Դելվո․ «Սուրբ Լիվինուս»
-
Անհայտ հեղինակ․ «Լողացող հրեշտակը», 1500 թվական
-
Պիեռ Ժակ Դիրքս․ «Որբ աղջիկները կարտոֆիլ են մաքրում»
-
Մելխիոր դե Հոնդեկուտեր․ «Ջրային թռչուններ», 1882 թվական
-
Տորաձիրո Կոձիմա․ «Ընթերցող կինը», 1921 թվական
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թանգարան (Գենտ)» հոդվածին։ |