Ավազի ժամացույց, հնում պատրաստված սարք, որով մեր նախնիները չափում և հետևում էին ժամանակին։

Ավազի ժամացույց
Ենթակատեգորիաtimepiece, ժամացույց Խմբագրել Wikidata
Կիրառությունըchronometry Խմբագրել Wikidata
ՁևըՀիպերբոլոիդ Խմբագրել Wikidata
Source of energyգրավիտացիա Խմբագրել Wikidata
Կազմված էԱմպուլա, սորուն նյութ Խմբագրել Wikidata

Կառուցվածք

խմբագրել

Կազմված է հիմնականում երկու մասից, որոնք իրար կպած են բարակ սեղմվածքով, դրանցից մեկը լցված է ավազի հատիկներով։ Կախված անոթի չափերից ավազի ժամացույցը կարող է հաշվել րոպեներ, ժամեր, օրեր և այլն։

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ ավազի ժամացույցի մասին խոսված նամակը հայտնաբերվել է Փարիզում, որում գրված էր թե ինչպես պատրաստել այդ սարքը օգտագործելով բարակ սև մարմար պատրաստել ավազե փոշիներ, որոնք առանձնացվել էին իարարից գինու միջոցով և չորացվել արևի տակ։

Ներկայումս ավազի ժամացույցներն օգտագործվում են բժշկական մի քանի ստուգումների ժամանակ, լուսանկարչության մեջ, ինչպես նաև հուշանվերների համար։ Windows համակարգում ավազի ժամացույցն օգտագործվում է որպես սպասելու սիմվոլ՝ տվյալ էջի վրա աշխատանքներ տարվելու ժամանակ։ Իհարկե նաև Յունիկոդ տառատեսակներում ⌛-սիմվոլը նույնպես օգտագործվում է։

Թերություններ

խմբագրել

Ամենամեծ թերությունը համարվում է ժամանակի սակավությունը, այն հիմնականում կարող է կարճ ժամանակամիջոցներ ֆիքսել։ Սրանք, երբ տարածվեցին Եվրոպայում հիմնականում օգտագործվում էին կես և մեկ ժամ պահելու, հաշվելու համար։ Հանդիպում են 3, երբեմն էլ՝ 12 ժամ հաշվարկող ժամացույցներ։

Ժամի ճշտապահությունը

խմբագրել

Այն կախված է անոթի լայնությունից, ավազի հատիկների ճիշտ կտրված չափերից, նեղ առանցքի լայնույթներից, անոթի ձևից և պահպանիչներից։