Զանգ

հարվածային ազդանշանային երաժշտական գործիք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգ (այլ կիրառումներ)

Զանգ, հարվածային ազդանշանային երաժշտական գործիք։ Ունի ներքևից կարված սնամեջ տանձի ձև․ ներսում կախված է լեզուն։ Ձուլվում է բրոնզից։ Զանգի որոշակի բարձրությամբ ձայնը արտաբերվում է կա՛մ ճոճելով (հարվածում են լեզվակին), կա՛մ լեզվակի թափահարումով (հարվածում են զանգին)։ Հնուց ծառայել է բնակչությունը ժողովելու, տագնապ ազդարարելու, զորք հավաքելու (ահազանգ) և այլնի համար։ Զանգահարությունը X դարից հայ եկեղեցական ծիսակատարությունների անբաժան մասն է։ Կառուցվել են հատուկ զանգակատներ։ Եվրոպայում զանգեր ձուլել են IV-VI դարերում․։ Ամենամեծ զանգերից է «ցար-զանգ»-ը ռուս.՝ Царь-колокол Մոսկվայի Կրեմլում։

Զանգ
Տեսակերաժշտական գործիքների դաս
Որակավորումհարվածային գործիքներ և արվեստի գործ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ111.242[1]
Զանգ Հաղպատի վանքում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 654  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգ» հոդվածին։