Ասպետ, մահ և սատանա
Ասպետ, մահ և սատանա (գերմ.՝ Ritter, Tod und Teufel), Ալբրեխտ Դյուրերի երեք նշանավոր փորագրանկարներից մեկը, որ «Մելանխոլիա» և «Սուրբ Հիերոնիմը խցում» փորագրությունների հետ մտնում է այսպես կոչված «վարպետաց փորագրությունների» մեջ։ Ստեղծվել է 1513 թվականին[12]։
Նկարագրություն
խմբագրելՓորագրության մեջ պատկերված է նեղ կիրճում գտնվող քրիստոնյա ասպետ, ով սպառազինված է զենք ու զրահով։ Նրան ուղեկցում են խոզի դնչով սատանան և ձի հեծած մահը։ Վերջինս ձեռքերում ունի ավազի ժամացույց, ինչն ասպետին հիշեցնում է կյանքի անցողիկության և նրա գործադրած ջանքերի ապարդյուն լինելու մասին[13]։ Սատանան ասպետի շնչին նստած հետևում է նրան` պատրաստ լինելով օգտվելու նրա յուրաքանչյուր սխալից։ Սակայն հեծյալը առաջ է ընթանում նեղ կիրճով` հեգնաբար անտեսելով իր ուղեկիցներին։ Ասպետը գիտակցում է վտանգը, բայց պահում է սառնասրտությունը. դա հաճախ դիտարկվել է որպես արժանապատվության ու առնականության խորհրդանիշ։
Մահը, սատանան և բնապատկերը ներկայացված են Հյուսիսային վերածննդի մռայլ գույներով։ Երկու կերպարներն էլ սպառնում են ասպետին, ով ուղիղ և փոխաբերական առումներով զինված է և պաշտպանված իր հավատի զրահներով։ Ինչպես կարծում է պատմաբանների մեծամասնությունը, սա կապված է հոլանդացի հումանիստ, աստվածաբան Էրազմ Ռոտերդամցու «Քրիստոնյա մարտիկի զենքը» («Enchiridion militis Christiani») աշխատության հետ[14]։ Փորագրությունը կարող է վերաբերել նաև 22:4 սաղմոսին.
Եթե ես անցնեմ նույնիկ մահվան հովտով, չեմ վախենա չարից, քանի որ Դու ինձ հետ ես, Քո գավազանը հանգստացնում է ինձ[15]։ |
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՍանկտ Պետերբուրգում` Ալեքսանդրյան այգում, տեղադրվել է բրոնզե կոմպոզիցիա, որ ներկայացնում է Դյուրերի փորագրության կերպարներին` ներառյալ ասպետի կողքից վազող շունը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://purl.org/nga/collection/artobject/6637
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://purl.org/nga/collection/artobject/598
- ↑ 3,0 3,1 3,2 https://clevelandart.org/art/1965.231
- ↑ https://id.smb.museum/object/1057485/ritter-tod-und-teufel
- ↑ 5,0 5,1 https://museums.gov.il/he/items/Pages/ItemCard.aspx?IdItem=ICMS_IMJ_219759
- ↑ 6,0 6,1 http://collectie.boijmans.nl/object/45088
- ↑ https://collections.lacma.org/node/237534
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/werk/der-reiter-ritter-tod-und-teufel
- ↑ https://www.metmuseum.org/art/collection/search/336223
- ↑ https://collection.cooperhewitt.org/objects/18098853
- ↑ https://smb.museum-digital.de/object/83973
- ↑ Along with St. Jerome in his Study and Melencolia I, both 1514
- ↑ "Albrecht Dürer: The Master Prints". Herbert F. Johnson Museum of Art, Cornell University. Retrieved 20 December 2015
- ↑ "Knight, Death, and the Devil, 1513–14". MoMA. Retrieved June 12, 2010
- ↑ "Albrecht Dürer, Knight, Death and the Devil, a copperplate engraving". British Museum. Archived from the original on 2014-11-08. Retrieved June 12, 2010.
Գրականություն
խմբագրել- Bailey, Martin. Dürer. London: Phidon Press, 1995. ISBN 0-7148-3334-7
- Brion, Marcel. Dürer. London: Thames and Hudson, 1960.
- Getlein, Dorothy & Getlein, Dorothy V. The Bite of the Print: Satire and Irony in Woodcuts, Engravings, Etchings, Lithographs and Serigraphs. New York: C. N. Potter, 1963
- Nürnberg, Verlag Hans Carl. Dürer in Dublin: Engravings and woodcuts of Albrecht Dürer. Chester Beatty Library, 1983
- Panofsky, Erwin. The life and art of Albrecht Durer. Princeton University Press, 1945
- Stites, Raymond. The Arts and Man. New York; London: Whittlesey House, McGraw-hill Book Company, Inc., 1940
- Anzelewsky, Fedja.Albrecht Dürer. Werk und Wirkung (Erlangen 1988)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպետ, մահ և սատանա» հոդվածին։ |