Հարավային Ավստրալիայի պատկերասրահ

Հարավային Ավստրալիայի պատկերասրահ (անգլ.՝ Art Gallery of South Australia, AGSA), Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի գեղարվեստի երեք կարևոր կենտրոններից մեկը։ Գտնվում է Ադելաիդա քաղաքի հյուսիսային տերասի մշակութային բուլվարում։ Հավաքածուն կազմում է 35000 նմուշ։ Վիկտորիայի ազգային պատկերասրահից հետո երկրորդ ամենամեծ պետական հավաքածուն ունեցող պատկերասրահն է[3]։ Մինչև 1967 թվականը կոչվել է Հարավային Ավստրալիայի ազգային պատկերասրահ։

Հարավային Ավստրալիայի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և պրոդյուսերական ընկերություն
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունAdelaide?
ՎայրNorth Terrace?
Պատկանում էArts SA?
Ղեկավարության նստավայրԱդելաիդա, Ավստրալիա
Հիմնադրվել է1881
ՀիմնադիրԱլբերտ Վիկտոր Կլարենսի դուքս[1] և Գեորգ V[1]
Այցելուներ444 577 մարդ (2021)[2]
Կայքagsa.sa.gov.au
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահը գտնվում է Հարավային Ավստրալիայի պետական գրադարանին, Հարավային Ավստրալիայի թանգարանին և Ադելաիդայի համալսարանին կից, համարվում է Ադելաիդայի հյուսիսային տերասի մաս։ 2011 թվականին ունեցել է 712994[4] այցելու։ Պատկերասրահի հավաքածուն ամեն տարի ներկայացվում է նաև շրջիկ ցուցահանդեսների տեսքով[5]՝ նպաստելով տարածքային պատկերասրահների շրջիկ ցուցահանդեսներին[6]։

Պատմություն խմբագրել

Պատկերասրահը հիմնադրվել է 1881 թվականին և Կլարենսի դուքս Ալբերտ Վիկտորիև Ջորջ V-ի կողմից բացվել է Հանրային գրադարանի երկու սենյակներում։ Պատկերասրահի ներկայիս շենքը թվագրվում է 1900 թվական, ընդլայնվել, ընդարձակվել է 1936 և 1962 թվականներին[7]։ Հետագա վերանորոգման և ընդլայնման արդյունքում (1996 թվական) շենքն ունեցավ ժամանակակից ցուցադրման տարածք։

Հավաքածու խմբագրել

 
Պատկերասրահի տնօրեն Նիկ Միվևիչը ուղերձով դիմում է Ավստրալիայի թանգարանների համաժողովի պատվիրակներին, 2012, սեպտեմբեր

Պատկերասրահը հայտնի է ավստրալիական արվեստի հավաքածուներով, մասնավորապես բնիկ ավստրալիական և գաղութային արվեստի, բրիտանական արվեստի, այդ թվում պրեռաֆայելիտների, արվեստագետներ Էդվարդ Բյորն Ջոնսի, Ուիլյամ Հոլման Հանտի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Ուիլյամ Մորիսի և ճապոնական արվեստի հավաքածուներով[8]։

Պատկերասրահն ունի Հեյդելբերգյան դպրոցի կաևոր գործեր, այդ թվում արվեստագետներ Թոմ Ռոբերտսի «A break away!» (Դադար), Չարլզ Կոնդերի «Արձակուրդ Մենտոնում», Արթուր Սթրիտոնի «Դեպի Թեմփլսթով»[7]։ 20-րդ դարի կեսերը ներկայացված են նկարիչներ Ռասել Դրիսդեյլի, Արթուր Բոյդի, Մարգարեթ Պրետսոնի, Բեսի Դեյվիդսոնի, Սիդնեյ Նոլանի աշխատանքներում։ Եվրոպական լանդշաֆտային աշխատանքներից ներկայացված են Յակոբ վան Ռյոյսդալի, Սալոմոն վան Ռյոյսդալի, Ժոզեֆ Ռայթի ստեղծագործությունները[8]։

Բրիտանական դիմանկարիչներից ներկայացված են Ռոբերտ Պիկը, Անտոնիս վան Դեյքը, Պիտեր Լելին, Թոմաս Գեյնսբորոն[8]։ Ներկայացված են նաև Ֆրանցիսկո Գոյայի, Ֆրանչեսկո Գվարդիի, Պոմպեո Բատոնիի և Ժան Բատիստ Կամիլ Կորոյի ստեղծագործությունները[8], Օգյուստ Ռոդենի, Հենրի Մուրի, Բարբարա Հեփուրթի, Ջեյկոպ Էփսթեյնի քանդակները[8]։

Արվեստի գործեր խմբագրել

  • Ուիլյամ Հոլման Հանտ, «Քրիստոսն ու երկու Մարիամները», (1847), Հարության առած Քրիստոսն ու երկու Մարիամները Հովսեփի պարտեզում (1897)
  • Ջոն Կոլիեր, Դելֆիի քրմուհի (1891)
  • Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս, Circe Invidiosa (1892), Հոնորիոս կայսեր ֆավորիտները (1883)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.agsa.sa.gov.au/about/our-history/timeline/
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. Adelaide: Art Gallery of SA Extensions Արխիվացված 2007-09-28 Wayback Machine, Architecture Australia, May/June 1996. Accessed on 2007-05-19.
  4. Annual Report of the Art Gallery of South Australia
  5. AGSA Exhibitions
  6. AGSA Touring Exhibitions 2011 Արխիվացված 3 Նոյեմբեր 2011 Wayback Machine
  7. 7,0 7,1 Barbara Cooper and Maureen Matheson, The World Museums Guide, McGraw-Hill, (1973) ISBN 9780070129252
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 AGSA Collection
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Ավստրալիայի պատկերասրահ» հոդվածին։