Սուրբ Հիերոնիմը խցում (փորագրություն, Դյուրեր)
«Սուրբ Հիերոնիմը խցում» (գերմ.՝ Hieronymus-im-Gehäus), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի «երեք նշանավոր փորագրություններից» մեկն է («Ասպետ, մահ և սատանա» և «Մելանխոլիա»)։ Նկարել է 1514 թվականին։ Ստեղծագործությունը հարուստ է սրբապատկերագրության խորհրդանիշերով։
Սուրբ Հիերոնիմը խցում | |
---|---|
տեսակ | copper engraving print? և Էստամպ |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր[1][2][3] |
տարի | 1514[2][3][4][…] |
բարձրություն | 244 միլիմետր |
լայնություն | 187 միլիմետր |
ստեղծման երկիր | Գերմանիա |
ուղղություն | գերմանական Վերածնունդ |
ժանր | կրոնական նկարչություն |
նյութ | laid paper?[2] և փորագրություն[5] |
գտնվում է | Կունստհալե (Կարլսրուե), Չեսթեր Բիթիի գրադարան[6], Արվեստի ազգային պատկերասրահ[2][3], Իսրայելի թանգարան[5] և Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[4] |
հավաքածու | Չեսթեր Բիթիի գրադարան[6], Շտեդել[7], Prints in the National Gallery of Art?[2][3], Rosenwald Collection?[3], Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[4][8], Իսրայելի թանգարան[5], Պրահայի ազգային պատկերասրահ և Կունստհալե (Կարլսրուե) |
մասն է | Վարպետաց փորագրություններ |
պատկերված են
| |
https://clevelandart.org/art/1989.232, https://www.wga.hu/html/d/durer/2/13/4/077.html, https://clevelandart.org/art/1972.29 կայք | |
Ծանոթագրություններ | |
Saint Jerome in his study by Dürer Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՍուրբ Հիերոնիմը լարված աշխատում է, ձեռքին փետուր է, իսկ գլխին՝ լուսապսակ։ Սեղանին դրված է գրքի պատվանդանը, վրան՝ Սուրբ Հիերոնիմի աշխատությունը, խաչ և թանաքաման։ Նկարի կոմպոզիցիան բնորոշ է Վերածննդի ժամանակաշրջանին։
Առջևի պլանում խաղաղ քնած են փոքրիկ շունը և ահեղ առյուծը։ Դա Հիերոնիմի մասին առասպելի պարտադիր բաղադրիչն է։ Ըստ էության, Դյուրերը կենդանիներից ամենահաճախ նկարել է շներին։
Նկարն աչքի է ընկնում տարրերի մեծ քանակությամբ և դրանց մանրակրկիտ մշակմամբ։ Նկարը հարուստ է փոքր օբյեկտներով, որոնք միանգամից աչքի են ընկնում։ Ավելի շատ առաջանում են հարցեր, քան ստացվում են դրանց պատասխանները։ Դա ստիպում է դիտողին մտածել։ Այս նկարելաոճը բնորոշ է Հյուսիսային Վերածննդին և Ալբրեխտ Դյուրերին[9]։
Տարրեր
խմբագրել- առյուծ և շուն
- գանգ
- գրքեր
- ավազի ժամացույցներ
- լայնեզր գլխարկ
- տերողորմյաներ
- դդում
- հողաթափեր
- բարձեր
- միացագրով և ստեղծման տարեթվով մոմե աղյուսակ
Դյուրերն առաջին նկարիչն էր, որ սկսեց պարբերաբար ստորագրել իր աշխատանքները։ Դրանց վրա նա տեղադրում էր իր միացագրերը։ Հեղինակային այդ նշանի օգտագործումը արժանացավ շատերի խրախուսմանը, ինչպես նաև ընդօրինակմանը։
Դյուրերի «երեք նշանավոր փորագրությունները» ընդունված է դիտարկել որպես կյանքի երեք տարբեր ձևերի պատկերում։ Հիերոնիմի շնորհը վանականի կյանքն էր․ ճանապարհ դեպի սրբացումը հնազանդության, ինքնահայեցության և աղոթքի միջոցով[10]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սուրբ Հիերոնիմը և առյուծը, 1492
-
Սուրբ Հիերոնիմը խցում, 1511
-
Սուրբ Հիերոնիմ, 1521
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 JocondeLab — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://purl.org/nga/collection/artobject/35095
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://purl.org/nga/collection/artobject/6642
- ↑ 4,0 4,1 4,2 https://clevelandart.org/art/1972.29
- ↑ 5,0 5,1 5,2 https://museums.gov.il/he/items/Pages/ItemCard.aspx?IdItem=ICMS_IMJ_219760
- ↑ 6,0 6,1 https://viewer.cbl.ie/viewer/image/WEp_0076/1/LOG_0000/
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/en/work/saint-jerome-in-his-study-1
- ↑ https://clevelandart.org/art/1989.232
- ↑ Catholic Encyclopedia article titled Jonah http://www.newadvent.org/cathen/08497b.htm
- ↑ Peter W. Parshall, "Albrecht Dürer's Saint Jerome in his Study: A Philological Reference," The Art Bulletin 53 (September 1971), pp. 303-5, [1]
Գրականություն
խմբագրել- Puttfarken Т. The Discovery of Pictorial Composition: Theories of Visual Order in Painting 1400—1800. — New Haven & London: Yale University Press, 2000. — ISBN 0-300-08156-1.
- Costantino Porcu. Dürer. — Milano: Rizzoli, 2004.
- Frederick Hart. History of Renaissance Art. — Thames and Hudson, 1987.
- David Bowman Secret identity of Jerome.
- Puttfarken, Thomas (2000). The Discovery of Pictorial Composition: Theories of Visual Order in Painting 1400–1800. New Haven & London: Yale University Press. ISBN 0-300-08156-1.