Արեգակնային ժամացույց
Արեգակնային ժամացույց, սարք, որի օգնությամբ որոշվում էր տեղային արեգակնային ժամանակը։ Սովորաբար կազմված է դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։
Ըստ թվատախտակի դիրքի, արեգակնային ժամացույցները լինում են՝ հասարակածային, հորիզոնական և ուղղաձիգ (ստվերաչափ)։
Հասարակածային ժամացույցներում թվատախտակի հարթությունը զուգահեռ է երկնային հասարակածի հարթությանը (այն հորիզոնական հարթության հետ կազմում է 90°- անկյուն, որտեղ -ն տեղի աշխարհագրական լայնությունն է)։ Ժամագծերը նշվում են թվատախտակի թե' վերին և թե' ստորին երեսներին։ Գարնանն ու ամռանը, երբ Արեգակը գտնվում է հյուսիսային կիսագնդում, օգտվում են վերին, իսկ աշնանն ու ձմռանը՝ ստորին երեսից։ Ժամագծերը տարվում են իրարից հավասար հեռավորությունների (15°) վրա, և կեսօրվա ժամագիծը ուղղվում է դեպի հյուսիս։ Հորիզոնական ժամացույցների թվատախտակի հարթությունը հորիզոնական դիրք ունի։ Ժամագծերը կեսօրի (ժամը 12-ի) գծի նկատմամբ սիմետրիկ են և տարված ըստ բանաձևի (-ը համապատասխան ժամագծի ու կեսօրի գծի միջև գտնվող անկյունն է, -ն՝ Արեգակի ժամային անկյունը)։
Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա։ Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ բանաձևի։ Հին ու միջնադարյան Հայաստանում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ։
Դրանցից մինչև այժմ էլ պահպանվել են Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։ Հայ բանահյուսությունում այս առանձնահատկությունն արտահայտվել է եկեղեցի-ն ժամ կոչելու ավանդությամբ[1]։
Մատենադարանի ձեռագրերում կան Արեգակնային ժամացույցների բազմաթիվ նկարագրություններ ու սխեմաներ։ Հայ հեղինակներից ոմանք առաջարկել են հորիզոնական և ուղղաձիգ արեգակնային ժամացույցների կառուցման զուտ երկրաչափական մեթոդ՝ առանց եռանկյունաչափական բանաձևերից օգտվելու։
Բացի նշված արեգակնային ժամացույցներից, Հայաստանում մեծ տարածում են ունեցել նաև ստվերաչափերը։
Պատկերասրահ
խմբագրելԱրեգակնային ժամացույցներ եկեղեցիների հարավային պատին
Արեգակնային ժամացույցներ խաչքարերի վրա
Արեգակնային ժամացույցներ ճարտարապետական հորինվածքներում
-
Վերածնված Հայաստան հուշակոթող Երևանի կասկադ համալիրում
-
Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի հուշաքարը, Երևան
-
Արեգակնային ժամացույցներ Մատենադարանի մուտքի դռների վրա
-
Ակադեմիկոս Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափը՝ արեգակնային ժամացույցն ու օրացույցը Օրգովի ռադիո-օպտիկական աստղադիտարանում
-
Արևի ժամացույց Հայաստանի պետական Համալսարանի պատին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գյումրեցիներն ավանդաբար եկեղեցին անվանում են ժամ հայկական եկեղեցիների հարավային պատին արևի ժամացույց լինելու պատճառով, որը և բնակավայրում եղած միակ ժամացույցն է եղել ու տեղանքի իմաստով նույնացվել է եկեղեցու հետ։ Օրինակ, Գյումրիի բարբառով ժամի քով բառացի նշանակում է եկեղեցու հարավային պատի արևային ժամացույցի մոտ, իսկ ընդհանրապես՝ եկեղեցու մոտ։
Գրականություն
խմբագրել- Թումանյան Բ․ Ե․, Հայ աստղագիտության պատմություն, hատոր 1, Ե․, 1964։
- Բ. Ե. Թումանյան, Հայկական արեգակնային ժամացույցները։ Բնագիտության և տեխնիկայի պատմությունից։ Գիտական աշխատությունների ժողովածու, հմ 3, 1964, էջ 109-131
- Բ. Ե. Թումանյան, Միջնադարյան հայկական լուսնացույցը։ Բնագիտության և տեխնիկայի պատմությունից։ Գիտական աշխատությունների ժողովածու, հմ 1, 1960, էջ 74-82
- Էյնաթյան Ջուլիետա, Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ, Երևան, 2015, 412 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 20)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգակնային ժամացույց» հոդվածին։ |