Վախի հրվանդան (ֆիլմ, 1991)
Այս հոդվածը ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վախի հրվանդան (այլ կիրառումներ)։
Վախի հրվանդան (անգլ.՝ Cape Fear), 1991 թվականին ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նկարահանած թրիլեր ժանրի ֆիլմ։
Վախի հրվանդան անգլ.՝ Cape Fear | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | քրեական, թրիլեր, դրամա, սարսափ ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ |
Թեմա | վրեժ |
Հիմք | The Executioners? և Վախի հրվանդան |
Թվական | 1991, նոյեմբերի 13, 1991 և փետրվարի 27, 1992[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարտին Սկորսեզե |
Պրոդյուսեր | Բարբարա Դե Ֆինա |
Սցենարի հեղինակ | Wesley Strick? և James R. Webb? |
Դերակատարներ | Ռոբերտ Դե Նիրո, Նիկ Նոլթի, Ջեսիկա Լենգ, Ջուլիետ Լևիս, Ջո Դոն Բեյքեր, Ռոբերտ Միտչեմ, Գրեգորի Պեկ, Մարտին Բոլսամ, Իլեանա Դուգլաս, Ֆրեդ Թոմփսոն և Jackie Davis? |
Օպերատոր | Ֆրենսիս Ֆրեդի |
Երաժշտություն | Էլմեր Բեռնստայն |
Մոնտաժ | Թելմա Շունմեյքեր |
Պատմվածքի վայր | Հյուսիսային Կարոլինա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Ջորջիա |
Կինոընկերություն | Amblin Entertainment և TriBeCa Productions |
Տևողություն | 128 րոպե |
Բյուջե | 35 000 000 $ |
Հանդիսանում է 1962 թ. նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, հիմնված է Ջոն Դան Մակդոնալդի «Դահիճներ» վեպի հիման վրա։
ՍյուժեԽմբագրել
Հանցագործ Մաքս Քեյդին դուրս է գալիս բանտից, որտեղ գտնվում էր բռնաբարության համար։ Մաքսը չարությամբ լցված փնտրում է իր փաստաբան Սեմ Բոուդենին, ով իր փասատաբանն էր եղել դատի ժամանակ։ Սեմը իր մոտ ունեցել էր կարևոր փաստեր, որոնց հրապարակումից հետո Մաքսին ավելի կարճ ժամկետով պետք է ազատազրկման ենթարկեին, սակայն դատավարության ժամանակ Սեմը թաքցրել էր և այդ փաստերը։
Բանտում անցկացրած տարիներին Մաքսը դաժան վրեժի ծրագիր էր կազմել և գտնելով Սեմին նա ցանկանում է վնասել նրան, նրա կնոջը և 15-ամյա աղջկան ...
ԴերակատարներԽմբագրել
- Ռոբերտ Դե Նիրո - Մաքս Քեյդի
- Նիկ Նոլթի - Սեմ Բոուդեն
- Ջեսիկա Լենգ - Լի Բոուդեն
- Ջուլիետ Լյուիս - Դանիել Բոուդեն
- Ջոն Դոն Բեյքեր - Կլեդ Կերսեկ, անձնական դետեկտիվ
- Ռոբերտ Միտչեմ - լեյտենանտ Էլգարտ
- Գրեգորի Պեկ - Լի Հելլեր
- Մարտին Բոլսամ - դատավոր
- Իլեանա Դուգլաս - Լորի Դևիս, Սեմի ընկերուհի
- Բարրի Չեյզ - Դիանա Թեյլոր
ՄրցանակներԽմբագրել
Ֆիլմը ներկայացվել է 2 Օսկարի, լավագույն դերասան (Ռոբերտ Դե Նիրո) և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ջուլիետ Լյուիս), 2 BAFTA-ի, 2 Ոսկե Գլոբուսի, Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակի, 1 Դավիթ դի Դոնատելլո մրցանակի և այլն։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Գրեգորի Պեկը, Ռոբերտ Միտչեմը և Մարտին Բոլսամը խաղում են ֆիլմի երկու տարբերակում էլ
- Առաջին ֆիլմում հնչող երաժշտությունը հնչում է նաև ռիմեյքում
- Ֆիլմը ցանկացել է նկարահանել նաև Սթիվեն Սփիլբերգը։
- Սեմ Բոուդենի դերի համար Մարտին Սկորսեզեն սկզբում ցանկանում էր նկարահանել Հարիսոն Ֆորդին։ Այդ առիթով նա նույնիսկ խնդրել էր Դե Նիրոյին զանգահարել և հրավիրել նրան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներԽմբագրել
- Վախի հրվանդան (1991)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վախի հրվանդան (1991)»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Վախի հրվանդան (1991)»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Վախի հրվանդան (1991)»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Վախի հրվանդան (1991)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում