Մարիո Դել Մոնակո (իտալ.՝ Mario Del Monaco), հուլիսի 27, 1915(1915-07-27)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5] - հոկտեմբերի 16, 1982(1982-10-16)[1][2][3][…], , Mestre[6]), իտալացի օպերային երգիչ (տենոր), որին անվանում են 20-րդ դարի օպերային խոշորագույն երգիչներից և di forza վերջին տենորներից մեկը[7]:

Մարիո Դել Մոնակո
Բնօրինակ անունիտալ.՝ Mario Del Monaco
Ծնվել էհուլիսի 27, 1915(1915-07-27)[1][2][3][…]
Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5]
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 16, 1982(1982-10-16)[1][2][3][…] (67 տարեկան)
, Mestre[6]
ԳերեզմանՊեզարո
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունConservatorio Statale di Musica "Gioachino Rossini"?
Պարգևներ
Լենինի շքանշան
Կայքmariodelmonaco.net
 Mario Del Monaco Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Երաժշտություն է սովորել Պեզարյան կոնսերվատորիայում` Արտուրո Մելոկիի մոտ: Ըստ տարբեր տվյալների՝ առաջին անգամ ելույթ է ունեցել 1939-1941 թվականներին[8]: 1943 թվականից ելույթ է ունեցել «Լա Սկալա» (Միլան) թատրոնում: 1946 թվականից հետո երգել է «Լոնդոնի Թագավորական օպերա»-յում, 1957-1959 թվականներին` «Մետրոպոլիտեն օպերա»-յում (Նյու Յորք): 1959 թվականին գաստրոլներով ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում, Մեծ թատրոնում`Ժորժ Բիզեի օպերայում խաղացել է Խոզեի դերը, Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում` Կանիոյի դերը: 1975 թվականին, 20 օրվա ընթացքում Նեապոլում և Պալերմոյում 11 ներկայացում տալով` ավարտել է երգեցողական կարիերան:

1964 թվականին ծանր ավտովթարի է ենթարկվել, ինչը բացասական է անդրադարձել նրա կարիերայի վրա: Մահացել է 1982 թվականին:

Ստեղծագործություն

խմբագրել

Քննադատները նշել են, որ Դել Մոնակոյի ձայնը բարձր է[9], «հզոր դիապազոնով, արտասովոր ուժով և հագեցվածությամբ, բարիտոնային ցածր մակարդակով, փայլուն վերին նոտաներով, անկրկնելի տեմբրով: Փայլուն վարպետությունը, ոճի նուրբ զգացումը և վերամարմնավորման արվեստը թույլ են տվել արտիստին կատարել օպերային խաղացանկի տարաբնույթ դերեր»[10]:

Միևնույն ժամանակ, Դել Մոնակոն «ունիկալ արտիստ» չէր, և նրա ձայնի բեմադրության առանձնահատկությունը (խոշոր հարվածների օգտագործումը, ոչ պարզորոշ պիանիսիմոն, աֆեկտային խաղի ամբողջականության ինտոնացիոն ենթարկումը) երգչին ապահովել է մեծ մասամբ դրամատիկական խաղացանկով:

Դել Մոնակոյի խաղացանկում լավագույն դերը ճանաչվել է Վերդիի համանուն օպերայում Օթելլոյի դերը, որը նա կատարել է ավելի քան 400 անգամ բեմի վրա և 11 անգամ` ձայնագրություններում:

Մրցանակներ

խմբագրել

Սկավառակագրություն

խմբագրել
 
Մարիո Դել Մոնակոն` Օթելլոյի կերպարում` Վերդիի համանուն օպերայում

Փաստեր

խմբագրել
  • Դել Մոնակոյի 60-ամյակի կապակցությամբ գրվող իտալական թերթերը նշել են, որ երգչի ձայնը դեռ կարող է կոտրել բյուրեղյա բաժակը 10 մետր հեռավորության վրա:
  • 2002 թվականին Մաեստրո` Մարիո Մելանին` Մարիո դել Մոնակոյի և Ռենատա Տեբալդիի մտերիմ ընկերը, հիմնել է Երաժշտության ակադեմիան, որն անվանվել է ի պատիվ մեծ երգիչների (իտալ.՝ Academia internazionale di canto «Citta di Pesaro-Mario del Monaco e Renata Tebaldi»): Ակադեմիան գտնվում է Պեզարոյում` Տեբալդիի փոքր հայրենիքում և այն վայրում, որտեղ սովորել է Դել Մոնակոն:

Գրականություն

խմբագրել
  • Волков Ю. Песни, опера, певцы Италии. — М., 1967.
  • М. дель Монако. Моя жизнь и мои успехи. — М.: Радуга, 1987.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Meloncelli R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1990. — Vol. 38.
  4. 4,0 4,1 4,2 Дель Монако Марио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #124413668 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Марио Дель Монако (Mario Del Monaco) Արխիվացված է Հունվար 18, 2013 Wayback Machine-ի միջոցով: на сайте belcanto.ru.
  8. Дель Монако Марио // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  9. Сайт classicalarchives.com Արխիվացված է Փետրվար 2, 2012 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  10. «100 великих вокалистов». Արխիվացված է օրիգինալից 2008-01-25-ին. Վերցված է 2008-04-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Դել Մոնակո» հոդվածին։